• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում նոյեմբերի 20-ին ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք:  Փրկարար ծառայությունից հայտնում են, որ վարժանքի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Կարդալ ավելին »

Թբիլիսիում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև

Թբիլիսիի Մելիքիշվիլիի պողոտայում բախումներ են տեղի ունեցել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքողների և ներքին գործերի նախարարության աշխատակիցների միջև։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ըստ գործակալության թղթակցի՝ ոստիկանները փորձել են հետ մղել ցուցարարներին և մաքրել երթևեկելի մասը։ Կիրառվել է արցունքաբեր գազ։ Ցուցարարները դիմադրություն են ցույց տվել: Իրավապահների վրա քարեր են նետվել: Մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Այս պահին ոստիկանությունն ամբողջությամբ ...

Կարդալ ավելին »

Ովքե՞ր կօգտվեն տրանսպորտի սակագների արտոնություններից

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսված առավելությունները․ «Նախագծով նախատեսվում է, որ մինչև 7 տարեկան երեխանների համար անվճար մատուցվի հանրային տրանսպորտի ծառայությունը, դպրոցականների համար՝ 8-17 տարեկանների համար, ներառել 20 տոկոս զեղչ, ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար, թոշակառուներին, որոնց 63 տարեկանն արդեն լրացել է՝ 30 տոկոս, ուսանողներին, որոնք ուսանում են Երևան քաղաքում, անկախ նրանց հաշվառման ...

Կարդալ ավելին »

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հայտնի են հաղթողները

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ ամփոփվել է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ...

Կարդալ ավելին »

Մասնագիտական ծառայությունները 2025 թվականի հուլիսի 1-ից կտեղափոխվեն ընդհանուր հարկման համակարգ

Ազգային ժողովում մեկնարկած խորհրդարանական լսումներում քննարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծերը։ Խորհրդարանական լսումների ընթացքում ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ կառավարության հարկային քաղաքականությունը նպատակաուղղված է հարկման համակարգերի արդարության և հավասարության ապահովմանը։ Այս նախագծերը նախատեսում են մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից տեղափոխել ընդհանուր հարկման համակարգ։  «Ներկա փուլում կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման ընդհանուր համակարգերի, այսինքն՝ ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 19/11/24

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները նոյեմբերի 19-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 1.00%-ով և կազմել 35,720,930.95 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.83%-ով և կազմել 91,853.56 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.41%-ով և կազմել 3,126.31 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.034049633 (-1.19%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 1.44%-ով և կազմել 458.78 դոլար, BCH/BTC ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 19/11/24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները նոյեմբերի 19-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 388.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 390.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 409.00 դրամ (-1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 415.00 դրամ (+2.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 3.87 դրամ (+0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 3.94 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 388.00 դրամ (+0.00 ...

Կարդալ ավելին »

Գերմանիան կորցրել է գրեթե 2 միլիարդ դոլար՝ շատ վաղ վաճառելով բիթքոյնը

Գերմանիայի որոշումը՝ հուլիսին վաճառել գրեթե 50,000 բիթքոյններ մեկ մետաղադրամի համար 53,000 դոլարով, հանգեցրել է 2․015 միլիարդ դոլարի վնասի, քանի որ բիթքոյնը հասել է 93,434 դոլարի պատմական առավելագույնին: Ընթացիկ գներով, 49,858 BTC-ի վաճառքը կարժենար մոտ 4․57 միլիարդ դոլար: Բիթքոյնի ակտիվները վաճառվել են հունիսի 19-ից հուլիսի 12-ը՝ Գերմանիայի իշխանություններին բերելով մոտ 2․8 միլիարդ դոլար: Գերմանական օրենքը պահանջում է առգրավված ակտիվների վաճառք, ինչպիսին ...

Կարդալ ավելին »

«Մեկուկես ժամ Հռոմում». Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Նիկոլ Փաշինյանի և կրտսեր դստեր՝ Արփիի հետ Հռոմում համատեղ զբոսանքից: ՀՀ վարչապետի այցը մեկօրյա էր, նա հանդիպել է Հռոմի Պապի հետ. իսկ Աննա Հակոբյանը դեռ հանդիպումներ կունենա:

Կարդալ ավելին »

Հունական SKY Express-ը գործարկել է նոր չվերթ Երևանի և Աթենքի միջև

Հունական «SKY express» ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել Աթենք-Երևան-Աթենք երթուղով։ Աթենքի միջազգային օդանավակայանից դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան չվերթերն իրականացվում են շաբաթական երեք անգամ՝ ամեն չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի։ «Դեպի Աթենք ևս մեկ երթուղու շահագործումը ողջունելի հավելում է Հայաստանի և Հունաստանի միջև աճող կապերի համար՝ առաջարկելով ճանապարհորդության այլընտրանքային տարբերակներ: Հուսով եմ՝ սա մեր երկարամյա համագործակցության սկիզբն է ու ականատես կլինենք ավելի ...

Կարդալ ավելին »