Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում hոկտեմբերի 15-ին ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք: Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ վարժանքի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ֆրանսիական գրականության շունչը Հայաստանում. Ֆրանկոֆեստ
Ակբա Լիզինգի գլխավոր հովանավորությամբ երկրորդ տարին անընդմեջ կայացավ Francofest 2024-ը՝ ֆրանսերեն գրքերի փառատոնը՝ խրախուսելով ֆրանսիական գրքերի, գրականության և մշակույթի տարածումը Հայաստանում։ Մշակութային այս աննախադեպ միջոցառումը կազմակերպել է Newmag ընկերությունը: Newmag-ը ֆրանսիական գրքերի այս փառատոնին հայերենով ներկայացրել է 5 նոր գիրք։ «Ակբա Լիզինգը խրախուսում է ընթերցանության տարածումը Հայաստանում և այս աջակցությունը նաև գնահատանքն է գրականությանը, արվեստին, հայ-ֆրանսիական մշակութային կապերին ...
Կարդալ ավելին »Ժնևում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը. մասնակցում է նաև Ալեն Սիմոնյանը
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: ԱԺ-ից հայտնում են, որ համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումներ:
Կարդալ ավելին »Մշակույթի անվանի գործիչների կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
Երևանի 2806-ամյակի առթիվ՝ բեմադրիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին, քանդակագործ, նկարիչ Լևոն Թոքմաջյանին և բանաստեղծ, դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Մշակութային գործիչներին մայրաքաղաքի պատվավոր քաղաքացու կոչում կշնորհվի ներդրած ավանդի համար՝ Երևանի 2806-ամյակի առթիվ։ Որոշման նախագիծն ընդգրկված է Երևանի ավագանու՝ վաղը կայանալիք նիստում։
Կարդալ ավելին »Պապոյանը մասնակցել է գինեգործության համաշխարհային համաժողովին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ֆրանսիայի Հանրապետության Դիժոն քաղաքում մասնակցել են Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) 100-ամյակին նվիրված միջոցառմանը և խաղողի և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Գևորգ Պապոյանն իր ողջույնի խոսքում կարևորել է OIV-ի առաքելությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու համաշխարհային գինեգործության կայուն զարգացմանը։ ...
Կարդալ ավելին »Գյումրու նախկին քաղաքապետի որդու գործով ձերբակալվել են ներկա և նախկին փոխքաղաքապետերը
Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում նոր ձերբակալվածներ կան։ NEWS.am-ի տեղեկություններով՝ ձերբակալված անձանց թվում են Գյումրիի ներկայիս քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը և Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Սանոսյանը։ Հիշեցնենք, որ օրերս Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Վերջինս ձերբակալվել էր ՔԿ-ում քննվող կոռուպցիոն գործի շրջանակներում։
Կարդալ ավելին »Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին պարեկները հայտնաբերել են դանակահարված տղամարդու դի
Հոկտեմբերի 14-ին ժամը 11:30-ի սահմաններում, Իսակովի պողոտայից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին, պարեկները հայտնաբերել են դանակահարված տղամարդու դի։ Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Կարդալ ավելին »Հայաստանի սամբիստները նվաճել են 9 մեդալ
Կիպրոսի Լառնակա քաղաքում կայացած սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ՝ 2 արծաթ և 7 բրոնզ։ Փոխչեմպիոն են դարձել 88 կգ քաշային Սեյրան Սարուխանյանն ու 58 կգ քաշային Տիգրան Գրիգորյանը, հաղորդում է ՀՍՖ-ի ֆեյսբուքյան էջը։ Բրոնզե մեդալակիրներ դարձան Միլենա Առաքելյանը (47 կգ), Սյուզաննա Մանուկյանը (59կգ), Մհեր Օհանյանը (71 կգ), Սամվել Ղազարյանը (79 կգ), Սևակ Դավոյանը ...
Կարդալ ավելին »Ղազախստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 14-16-ը ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ղազախստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում մեկնել է Աստանա` մասնակցելու Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումներին։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մշակույթի օրերի ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ` hանդիսավոր համերգ Հայաստանի ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար` Դավիթ Մելքոնյան) մասնակցությամբ, ֆոտոցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին, հայկական կինոյի օրեր և ...
Կարդալ ավելին »Զինծառայողը մահացու հրազենային վնասվածքն ստացել է կզակի շրջանում. ՔԿ
2024թ․ հոկտեմբերի 13-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել է մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով: ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 13-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ