Հոկտեմբերի 15-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են կարճատեւ անձրեւներ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես տեղեկացնում է «Հայպետհիդրոմետը», Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 15-18 մ/վրկ։ Գիշերը այրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +20+22։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +14+18, Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+17, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +16+20, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+8, ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիրներից մեկը Տարոն Աճեմօղլուն է
Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը, որը պաշտոնապես կոչվում է Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված Շվեդիայի պետական բանկի մրցանակ, շնորհվել է ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից Տարոն Աճեմօղլուին, Սայմոն Ջոնսոնին և Չիկագոյի համալսարանից Ջեյմս Ա. Ռոբինսոնին՝ «ինստիտուտների ձևավորման և բարգավաճման վրա դրանց ազդեցության ուսումնասիրությունների համար»։ Այդ մասին վկայակոչում է Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունը։ Նշվում է, որ տնտեսագետներն օգնել են հասկանալ տարբեր ...
Կարդալ ավելին »Հաքերները զանգվածաբար կոտրում են հայկական Whatsapp հաշիվները. մեդիափորձագետ
ՀՀ-ում Whatsapp հաշիվների գողանալը շարունակվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Անհայտ հաքերները շարունակում են զանգվածաբար կոտրել հայկական Whatsapp հաշիվները: Ենթադրում եմ՝ շուտով կանցնեն նաև տելեգրամներին: Թե ոնց են կոտրում, դեռ պարզ չի: Խնդիրն այն է, որ մարդկանցից կորզում են, ամենայն հավանականությամբ, վերականգնման կոդը, այնպես, որ մարդը չի ստանում հաղորդագրությունը, բայց ինչ-որ մեկին ...
Կարդալ ավելին »Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Սուրբ Անանիա առաքյալի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ 10:30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ և մասունքը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամը՝ 16:00: «Բոլորին հրավիրում ենք մասնակցելու Սուրբ Պատարագին և ստանալու սուրբ մասունքի օրհնությունները»,- ասվում ...
Կարդալ ավելին »Երեք օրում բացահայտվել է հանցագործության 197 դեպք. գրանցվել է 38 ավտովթար, վիրավորվել է 57 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 11-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 197 դեպք: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 44, թմրանյութի հայտնաբերման՝ 30, մարմնական վնասվածք պատճառելու` 24, ֆիզիկական ներգործության՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության՝ 9, խուլիգանության՝ 7, ինքնավնասման՝ 5, ...
Կարդալ ավելին »Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կազմել է 387.13 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.04 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.86 դրամ (նվազել է 0.47 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 505.55 դրամ (նվազել է 0.13 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.03 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում ...
Կարդալ ավելին »Գլխավոր դատախազությունն ու Նիդերլանդների դեսպանությունը ազդարարում են նոր համատեղ ծրագրի մասին
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Դատախազությունից հայտնում են, որ Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և շնորհավորել Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Հանրապետության գլխավոր դատախազը բարձր է գնահատել Դեսպանության հետ փոխգործակցությունն ու այդ համատեքստում, որպես լավագույն օրինակ, ընդգծել Դեսպանության աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի ...
Կարդալ ավելին »Պարեկներին կաշառք առաջարկելու դեպքեր են գրանցվել. մի դեպքում առաջարկողը օտարերկացի վարորդ է եղել
Ոստիկանության Արմավիրի մարզի պարեկները հոկտեմբերի 11-ին Արմավիր քաղաքում իրականացրած ծառայության ժամանակ Երևանյան փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ՄԱՆ» մակնիշի մեքենան: Ոստիկանությունից հայտնում են, որ վարչական արձանագրություն չկազմելու համար վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել: Օտարերկրյա քաղաքացի վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկելու հաջորդ դեպքը գրանցվել է Իջևան-Սևան-Երևան ճանապարհին: Ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները իրավախախտում ...
Կարդալ ավելին »Հայկական 4 ակումբների ֆան-շարժումները պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը
Հայկական 4 ակումբների ֆան-շարժումները միանում են Առաջին Հայկական Ճակատի (FAF)` ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին: «Դեռ ամիսներ առաջ՝ ՀՖՖ նախագահի ընտրություններից առաջ հանդես եկանք համատեղ հայտարարությամբ, որում պնդեցինք, որ ՀՖՖ գործող ղեկավար կազմի վերընտրվելու դեպքում հայկական ֆուտբոլը ոչ միայն չէր բարձրանալու նոր մակարդակի, այլ շարունակելու էր իր ազատ անկումը: Ցավոք՝ մենք ճիշտ էինք մեր պնդումներում: Դրա վառ ապացույցը տոտալ ...
Կարդալ ավելին »WCIT2024/DigiTec-ի շրջանակում առաջին անգամ Հայաստանում անցկացված Ներդրողների տուրը հաջողություններ է գրանցել
Առաջին անգամ Հայաստանում, Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024/DigiTec-ի շրջանակում, անցկացվել է Investor Tour (Ներդրողների տուր)․ 35 ներդրողներ աշխարհի 12 երկրներից ժամանեցին՝ ծանոթանալու հայաստանյան ստարտափներին, ընկերություններին և ներդրումների հնարավորություններին։ BANA Angels-ի հետ համագործակցությամբ այս մասշտաբային իրադարձությունը հաջողությամբ է անցկացվել, ինչը հայկական ստարտափներին բացառիկ հնարավորություն է ընձեռել բացահայտելու ֆինանսական նոր հնարավորություններ, ռեսուրսներ և շուկաներ։ Արտերկրից ժամանած ներդրողները WCIT2024/DigiTec-ի օրերին Հայաստանում եղան ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ