Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ժամը 07։30 – 08։30-ը նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերություն-ից:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Բաքվում սպանվել են ռուսական դրամատիկական թատրոնի դերասանն ու նրա կինը
Ոստիկանությունը տեղեկություն է ստացել Բաքվի Նասիմի շրջանում Ադրբեջանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Իոսիֆ Զուսևիչ Տկաչի և նրա կնոջ՝ Լյուդմիլա Միխայլովնա Տկաչի սպանության մասին: Այդ մասին հայտնում է ադրբեջանական Report.az կայքը: Հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1973 թվականին ծնված Իսլամ Խադիևը։ Փաստի առթիվ նախաքննություն է ընթանում:
Կարդալ ավելին »Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ
Ոսկու հանքանյութի ապօրինի արդյունահանում կատարած Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս, ինչպես նաև 16.3 միլիոն դրամ պետական տուրք: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հայցադիմումը 2024 թվականի հոկտեմբերի 2-ին ամբողջությամբ բավարարվել է Հակակոռուպցիոն դատարանի վճռով: 2017 թվականի նոյեմբերի 27-ին և 2018 թվականի փետրվարի 1-ին հարուցված քրեական գործերով (նախաձեռնված վարույթներով), որոնք միացվել էին մեկ վարույթում, պարզվել ...
Կարդալ ավելին »Հաջորդ տարվա պետական բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 5.5 տոկոսը. նախարար
Նախատեսվում է, որ Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 5.5 տոկոսը: Այդ մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ-ում՝ բյուջետային աջակցության վարկ ներգրավելու վերաբերյալ նախագծի քննարկման շրջանակում: «2025 թվականի բյուջեի պակասուրդը լինելու է ՀՆԱ-ի 5.5 տոկոսը: Բայց պակասուրդի գումարները պետք է ուղղվեն կապիտալ ծախսերի կամ տնտեսության պոտենցիալը երկարաժամկետ մեծացնող միջոցառումների»,-ասաց Հովհաննիսյանը: 2024 թվականի բյուջեի պակասուրդը կազմում է ...
Կարդալ ավելին »Ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիան կարող է ստանալ հատուկ առաջադրանքներ․ ՆԳՆ փոխնախարար
Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ոստիկանական գվարդիան անմիջականորեն կմասնակցի Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։ Ազգային ժողովում ոստիկանության գվարդիա ձևավորելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Սարգսյանը նշեց, որ այս նախաձեռնությունը չի ենթադրում ոստիկանության գվարդիայի մեկուսացում պաշտպանական ընդհանուր գործառույթից։ «Սա ենթադրում է ավելի թիրախային գործիքակազմի տրամադրում ոստիկանության գվարդիային։ Ի վերջո, մեր պետական համակարգում մարմինների գործառույթները ...
Կարդալ ավելին »Նիշա Բիսվալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ Նիշա Բիսվալի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել և Հայոց ցեղասպանության հուշահամալիր է ուղեկցել թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք ...
Կարդալ ավելին »Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ թեկնածուների ցուցակի համալրման նպատակով
Հայաստանի Հանրապետության դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով: «Դատախազությունից հայտնում են, որ մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ը ներառյալ, աշխատանքային օրերին ժամը՝ 09:30-12:30-ը և 14:30-17:30-ը: Մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Գլխավոր դատախազության վարչական շենք (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը: Մրցույթն անցկացվելու է 2025 թվականի հունվարի ...
Կարդալ ավելին »10 ամսվա ընթացքում Երևանում մոպեդների մասնակցությամբ 70 պատահար է գրանցվել. 2 մարդ մահացել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ուսումնասիրվել են 2024թ․ հունվարի 1-ից մինչ օրս մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները և հանգամանքները: Քննչական կոմիտեից հայտնում են՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել շուրջ 70 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել հիմնականում մոպեդների ...
Կարդալ ավելին »Գագարինի ջերմոցային տնտեսությունն արդեն գործելու է 7,2 հեկտարի վրա
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին գյուղում 2022 թվականից հիմնադրված ջերմոցային տնտեսությունը գործելու է արդեն 7,2 հեկտարի վրա։ Ինչպես տեղեկացանք Գագարինի ջերմոցային տնտեսությունը հիմնադրած և շահագործող «Գևմիկ» ՍՊԸ տնօրեն Հրայր Աթանեսյանից, տնտեսությունը հիմնադրվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում։ Ջերմոցային տնտեսությունը, որտեղ աճում են տարբեր տեսակի ծաղիկներ, կառուցվել է 2 փուլով։ Առաջին ...
Կարդալ ավելին »Արարատյան դաշտում սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ. հողի մակերևույթին ջերմաստիճանը կլինի -5
Արարատյան դաշտում հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը օդում սպասվում է -1… -3 աստիճան ցուրտ: Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով, որ նույն ջերմաստիճանն է սպասվում նաև հոկտեմբերի 27-28-ի գիշերը: Հողի մակերևույթին ջերմաստիճանը կլինի -4… -5 աստիճան ցուրտ։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ