• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ներկա գտնվելու համար

Ելիսեյան պալատը հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին ունեցած հանդիպման վերաբերյալ։ Ըստ հաղորդագրության՝ Ֆրանսիայի նախագահն աշխատանքային ճաշ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում ունեցած զրույցում Մակրոնը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ներկա գտնվելու համար։ «Շարունակելով սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի իր ելույթը՝ նախագահը վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու ...

Կարդալ ավելին »

Երևան-Մեղրի մայրուղու վրա կիրականացվի պայթյուն

2024 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս 3,7 կմ հեռավորության վրա կիրականացվի 2 պայթյուն: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։

Կարդալ ավելին »

Եղանակը առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ։Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդալ ավելին »

Լուսաբանման հրավեր ուսուցչի օրվա առթիվ

Ուսուցչի միջազգային օրը՝ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում (Երևան, Ալ. Մանուկյան 1) տեղի կունենա «Ուսուցիչը՝ կրթության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովը: Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ուսուցչի օրվա կապակցությամբ տեղի կունենա նաև «Տարվա լավագույնները» 2024 մրցույթի հաղթողների պարգևատրումը:

Կարդալ ավելին »

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը աշխատանքյին այցով ժամանել է Հայաստան

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում երկկողմ հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ու ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ...

Կարդալ ավելին »

Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը

Քիչ առաջ վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 100 լիտր ջրի կորստով: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուրը»: «Դրանով պայմանավորված հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 5-ը ժամը 24:00-ը, կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի, Արտիմետ, Արևաշատ, Այգեշատ, Ամբերդ, Արշալույս, Աղավնատուն, Արագած, Արտամետ, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծիածան, Ծաղկունք, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, ...

Կարդալ ավելին »

Հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ

2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 189.1 մլրդ դրամով կամ 12.5%-ով: Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 312 մլրդ դրամ եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 60.8 մլրդ դրամով կամ 16.3%-ով: Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց պետական ...

Կարդալ ավելին »

Հաստատվել է «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագիրը

Կառավարության վերջին նիստում հաստատվել է «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը: Սահմանվել են նաև ցանկում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները: Ըստ այդմ՝ նախադպրոցական հաստատությունների շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների պատշաճ ապահովման նպատակով առաջիկա տարիներին նախատեսվում է վերակառուցման, հիմնանորոգման ...

Կարդալ ավելին »

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մուհամմադ Սալեմ Մազրուկի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մավրիտանիայի ԱԳ, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մավրիտանացիների նախարար Մուհամմադ Սալեմ Մազրուկի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում: Զրուցակիցները քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ հաշվի առնելով Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ համագործակցության օրակարգի ընդլայնման հարցում ՀՀ շահագրգռվածությունը և Աֆրիկյան միությունում ընթացիկ տարվա փետրվարից մեկնարկած Մավրիտանիայի նախագահությունը։ Հայաստանի և Մավրիտանիայի արտաքին ...

Կարդալ ավելին »

ՓԾ տարածքային ստորաբաժանումները ամփոփում են սեպտեմբեր ամսին կատարած աշխատանքները․ ՆԳՆ

Համաձայն ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքային պլանի՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները ձեռնարկել են լայնածավալ միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն էր արտակարգ իրավիճակների կանխարգելումը, բնակչության իրազեկվածության և պատրաստվածության բարձրացումը, ինչպես նաև բնակչության դիմակայունության ամրապնդումը։ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից կազմակերպվել և անց են կացվել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ Ապարան քաղաքի մշակույթի տանն անց է կացվել «Փրկարարական ...

Կարդալ ավելին »