ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 30,442.2 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 5.2%-ով։ Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 25.5%-ով և կազմել 39,804.2 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 8.9%-ով և կազմել 82,600.8 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9․1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 21,651.6 տոննա միս։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 9․1%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 6.1%-ով և կազմել 7,586.8 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 32․9%-ով և կազմել 1,085.1 տոննա։ Նյութի աղբյուրը՝ B24.am
Կարդալ ավելին »Հայաստանն ու ԵՄ-ն երկխոսություն կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման շուրջ
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը երկուշաբթի կայցելի Երևան՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու համար։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակված հայտարարության մեջ։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ դրա համար Հայաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են սահմանների անվտանգությունը, միգրացիան, ճանապարհորդության հետ կապված հիմնարար իրավունքների և ազատությունների հարգումը։
Կարդալ ավելին »Եղանակը առաջիկա օրերին
Երևան քաղաքում սեպտեմբերի 6-ին կեսօրից հետո, 7-ին և 10-ին երեկոյան ժամերին 8-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ին և 10-ին կեսօրից հետո, 7-8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ...
Կարդալ ավելին »Ինչպես խուսափել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու հավանականությունից
Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումներից են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստ կրելը, և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը: Այս մասին գրված է առողջապահության նախարարության ֆեսբուքյան էջում։
Կարդալ ավելին »Սպորտային համալիրի կառուցման պայմանագիր «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի հետ․ ԿԳՄՍ
Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի ներկայացուցիչ Էլեն Հովեյանը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Կողմերը, մասնավորապես, հայտնել են իրենց պատրաստակամությունը փոխշահավետության և համագործակցության սկզբունքների հիման վրա նպաստելու ՀՀ մարզերում նոր մարզահամալիրների նախագծմանը, կառուցմանը, կահավորմանը, ինչպես նաև դրանց շահագործմանը։ Մարզահամալիրները պետք է ներառեն լողավազան, ֆիթնես սրահներ և մարմնակրթության համար նախատեսված ...
Կարդալ ավելին »«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2025 թ․ ծրագրի իրականացման դրամաշնորհային ծրագիր․ ԿԳՄՍ
Մրցույթի հիմնական նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։ Հաղթող մասնակիցը (մասնակիցները) հրատարակելու է /են/ անվանակարգի չափանիշներին համապատասխան գրականություն՝ յուրաքանչյուր գրքից 1000 օրինակ տպաքանակով, որից 250-ը բաշխելու է արտասահմանյան գրադարաններին: Նախընտրելի լեզուներն են՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն ռուսերեն, արաբերեն: Մրցույթին ...
Կարդալ ավելին »Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության տարածաշրջանային նախագահ Սաթյա Անանդին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության տարածաշրջանային (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա) նախագահ Սաթյա Անանդին, ով ժամանել էր Հայաստան «Քորթյարդ բայ Մարիոթ» նոր հյուրանոցային համալիրի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է հեղինակավոր միջազգային կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով դրանց դերը երկրում ճիշտ բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից: Այս համատեքստում փոխվարչապետն օրինակելի է համարել տարիներ շարունակ «Մարիոթ Ինթերնեյշնլ» ...
Կարդալ ավելին »Արևային էներգիան հասանելի կլինի Սյունիքի սահմանամերձ շրջաններում․ B24
Ucom ընկերությունը «Արևորդի» ՀԿ-ի հետ համատեղ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող բնակավայրում կայուն էներգիայի ներդրման հերթական ծրագիր է իրականացրել: Շիկահող բնակավայրի մշակույթի տան տանիքին տեղադրվել է 10.44 կՎտ/ժ դրվածքային հզորության արևային կայան, որը կապահովի թե՛ մշակույթի տան, թե՛ վարչական շենքի և թե՛ բնակավայրում առկա արտաքին լուսավորության էլեկտրաէներգիայի ծախսը։ Շիկահողի մշակույթի տունը չափազանց կարևոր է համայնքի համար, մասնավորապես, այնտեղ է գտնվում ...
Կարդալ ավելին »ՌԴ-ի դաշնային բյուջեն ստացել է 7.6 տրիլիոն ռուբլի նավթագազային եկամուտ
Ռուսաստանի Դաշնության դաշնային բյուջեն ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների համար ստացել է 7.6 տրիլիոն ռուբլի նավթագազային եկամուտ, ինչը 56.2%-ով գերազանցում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Սա հիմնականում պայմանավորված է ռուսական նավթի գների աճով: «Նավթից և գազից ստացվող եկամուտները աճել են և առաջիկա ամիսներին, սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման պարամետրերի համաձայն, կգերազանցեն հիմնական ցուցանիշները»,- ասված է ՌԴ ֆինանսների նախարարության զեկույցում: Ֆինանսների նախարարությունը նաև ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ