• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Զանգահարում են, խաբում, թե հարազատը վթարի է ենթարկվել, անհրաժեշտ է գումար փոխանցել․ ինչպես չդառնալ խարդախության զոհ

Վերջին շրջանում Երևան քաղաքում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվել, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելել և նրանցից խաբեությամբ գումար ...

Կարդալ ավելին »

Հոկտեմբերի  4-7-ը Երևանում կանցկացվի Նորարարության և ՏՏ համաշխարհային կոնգրես

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) միջգերատեսչական  աշխատանքային հերթական հանդիպումը։ ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում WCIT 2024-ի կազմակոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ներկայացրել է միջոցառման շրջանակում իրականացվող աշխատանքները։  Աշխատանքային խմբում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչները խոսել են իրենց վերապահված գործառույթների կատարման ընթացքի մասին, վերահաստատել պատրաստակամությունն՝ աջակցելու միջոցառման պատշաճ ...

Կարդալ ավելին »

Բոտսվանայում հայտնաբերվել է աշխարհի 2-րդ ամենամեծ ադամանդը

Երբևէ հայտնաբերված երկրորդ ամենամեծ ադամանդը՝ 2,492 կարատանոց չմշակված քարը, հայտնաբերվել է Բոտսվանայում ՝ Կանադական Lucara Diamond ընկերությանը պատկանող հանքավայրում: Սա ամենամեծ գտածոն է 3,106 կարատ քաշով «Կուլինան» ադամանդից հետո, որը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում 1905 թվականին և կտրված է ինը առանձին քարերի, որոնցից շատերը բրիտանական թագի գանձարանի մաս են կազմում: Ադամանդը հայտնաբերվել է Կարովեի հանքավայրում՝ Բոտսվանայի մայրաքաղաք Գաբորոնեից մոտ 500 կմ ...

Կարդալ ավելին »

Լոնդոնում աճուրդի են հանվել Սալվադոր Դալիի՝ ավտոտնակում հայտնաբերված վիմատպությունները

Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի (1904-1989 թթ.) վիմատպությունները, որոնք մոտ կես դար պահվել են Լոնդոնի կենտրոնի ավտոտնակներից մեկում, աճուրդի են հանվել Մեծ Բրիտանիայի Hansons աճուրդային տանը։  The Times-ը հաղորդում է, որ խոսքը հին հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի «Սիրո գիտություն» պոեմի համար նկարազարդումների շարքի մասին է։ Այդ վիմատպություննրերը, որոնք պատկերում են հին հունական առասպելների հերոսների, Դալին ստեղծել է 1970-ական թվականներին։ Դրանք աճուրդով կվաճառվեն ...

Կարդալ ավելին »

Tesla-ն դիմել է Կանադային՝ Չինաստանից ներկրվող իր մեքենաների համար ավելի ցածր մաքսատուրքեր սահմանելու հարցով

Էլեկտրամեքենաներ արտադրող ամերիկյան Tesla ընկերությունը Օտտավային խնդրել է վերանայել Չինաստանից ներմուծվող իր մեքենաների նկատմամբ մաքսատուրքերը՝ նախքան Կանադան հայտարարել է, որ 100 % մաքսատուրք է սահմանում Չինաստանից ներկրվող բոլոր էլեկտրական մեքենաների համար։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Կանադայի կառավարությունում իր աղբյուրին։ Կանադան, հետևելով ԱՄՆ-ին, հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի 100 % մաքսատուրքը Չինաստանից ներկրվող բոլոր էլեկտրամեքենաների, այդ թվում՝ ...

Կարդալ ավելին »

ՀՀ տնտեսության բոլոր ոլորտներում ակտիվության էական աճ է գրանցվել

Հայաստանը 2024 թվականի հունվար–հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։  Այդ մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից, ընդգծելով, որ վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.4 %:  Ըստ նախարարության՝ աճը գրանցվել է տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պահանջարկի աճով։

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների պատվերները հասել են պատմության մեջ ամենաբարձր մակարդակին

Միացյալ Նահանգների և Եվրամիության ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ութ հիմնական ընկերությունները 2023 թ. վերջին ստացել են շուրջ 750 միլիարդ դոլար ընդհանուր գումարի զենքի և զինամթերքի արտադրության պատվերներ:  Ըստ փորձագետների հաշվարկների և միջազգային հետազոտական ​​կենտրոնների տվյալների, որոնք ուսումնասիրել է ճապոնական Nikkei առաջատար տնտեսական թերթը, դա ամենաբարձր մակարդակն է ոլորտի պատմության մեջ։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ռազմարդյունաբերական համալիրի ութ խոշորագույն ընկերություններն, ի պատասխան պատվերների ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանը 2024-2025-ին 160 տոննա ոսկի կգնի ԱՄԷ-ից

Հնդկաստանը մտադիր է ընթացիկ 2024-2025 ֆինանսական տարում (սկսվել է ապրիլի 1-ից) Արաբական Միացյալ Էմիրություններից գնել մինչև 160 տոննա ոսկի՝ 1% արտոնյալ տարիֆային սակագնով՝ տարիֆային  քվոտային (TRQ) համապատասխան: Այդ մասին հաղորդել է PTI գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի նախարարների կաբինետի աղբյուրների։ Ոսկու ներմուծումը կիրականացվի երկու երկրների միջև Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրին համապատասխան, որն ուժի մեջ է մտել 2022 թ. մայիսի 1-ին։ Այն նախատեսում ...

Կարդալ ավելին »

Քաղաքաշինության ոլորտում կրթության և աշխատանքային փորձի տարբերությամբ մասնագետները կարող են հավաստագրվել urban.e-gov.am-ում

Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ մասնագետների հավաստագրման անցումային կարգում կատարվել է փոփոխություն։ Արդյունքում լուծվում է այն մասնագետների խնդիրը, որոնք, ունենալով կրթություն քաղաքաշինական գործունեության մեկ ոլորտում, սակայն փաստացի գործունեություն ծավալելով քաղաքաշինական մեկ այլ ենթաոլորտում, չէին կարողանում հավաստագրվել urban.e-gov.am հարթակում՝ որակավորման և աշխատանքային փորձի անհամապատասխանության պատճառով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։  Հաշվի առնելով, որ խնդրին առնչվում էին ոլորտի բավական ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ․ 29-08-24

Ասիական ֆոնդային բորսաների օգոստոսի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 38362.53 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 2693.02 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.50%-ով և կազմել 2823.11 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.53%-ով և կազմել 17786.32 կետ:

Կարդալ ավելին »