• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը այցելել են Վայոց ձորի կրթական, մարզական և մշակութային հաստատություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ եղել են Գոմքի միջնակարգ նորակառույց դպրոցում: 100 աշակերտի համար նախատեսված նոր դպրոցի կառուցման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 694 մլն դրամ: Դպրոցում կառուցվել է հանդիսությունների սրահ՝ 100 տեղ հզորությամբ և մինի ֆուտբոլի դաշտ: Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել, որ դա Գոմք գյուղի ողջ պատմության ընթացքում կատարված ...

Կարդալ ավելին »

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ՄԻԵԴ վճիռների կատարման վարչության պատվիրակությանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վարչության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները: Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը և դրա կարևոր բաղադրիչ հանդիսացող ՄԻԵԴ առանձնահատուկ դերը՝ ...

Կարդալ ավելին »

Բժիշկները խորհուրդ են տալիս առողջ սեռական հարաբերությունների ձևավորման համար նախաամուսնական սեքսոլոգիական խորհրդատվություն անցնել

Սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության անբաժանելի մասն է, որից մեծապես կախված է կյանքի որակը: Առողջ և ներդաշնակ ընտանիք ու սեռական կյանք ունենալու համար երիտասարդ տարիքից սկսած պետք է պահպանել և ամրապնդել ընդհանուր առողջությունը: Վնասակար սովորույթները (ծխախոտ, ալկոհոլ, թմրանյութեր) կործանարար են ազդում հատկապես դեռահասային և երիտասարդ տարիքում, երբ ընթանում է սեռական և վերարտադրողական համակարգերի գործունեության հասունացումը: Ամուր և ներդաշնակ հարաբերությունների ձևավորման ...

Կարդալ ավելին »

Հայաստանը կրակ չի բացել Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Կարդալ ավելին »

Ռուսաստանում առցանց վաճառքի շուկայի ծավալն ընթացիկ տարում կարող է գերազանցել 9 տրիլիոն ռուբլին

Ռուսաստանում առցանց վաճառքի շուկայի ծավալն ընթացիկ տարում կարող է գերազանցել 9 տրիլիոն ռուբլին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Ինտերնետ առևտրային ընկերությունների ասոցիացիայի նախագահ Արտեմ Սոկոլովը: «Այս տարվա համար մենք առցանց վաճառքի շուկայի ծավալը գնահատում ենք ավելի քան 9 տրիլիոն ռուբլի, որից մոտավորապես 1.5 տրիլիոն ռուբլին բաժին է ընկնում խանութներից պատրաստի սննդի և սննդամթերքի առաքմանը»: Ասոցիացիայի գնահատմամբ՝ ռուսական առցանց մանրածախ ...

Կարդալ ավելին »

«Կաթնային յուղի փոխարինիչով Չանախ պանրի տեխնոլոգիայով մթերք» արտադրատեսակը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «ԲԻԱԼԿԱ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից և ներկայացրել լաբորատոր հետազոտության: Փորձաքննությամբ պարզվել է, որ «Կաթնային յուղի փոխարինիչով Չանախ պանրի տեխնոլոգիայով մթերք» արտադրատեսակը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ուստի սննդամթերքը համարվում ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Սեպտեմբերի 4-ի և 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է ...

Կարդալ ավելին »

Ատլանտյան օվկիանոսում ջուրը կտրուկ սառել է

Վերջերս անսովոր երևույթ է նկատվում, Ատլանտյան օվկիանոսի Ամերիկայի և Աֆրիկայի միջև ընկած զգալի հատվածը արագ սառչում է։ Այս գործընթացը տեղի է ունենում ռեկորդային արագությամբ, և գիտնականները դեռ չեն կարող ճշգրիտ բացատրել դրա պատճառները․ գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։ Սառեցումն ազդում է Ատլանտյան օվկիանոսի հասարակածային հատվածի վրա: Վերջին երեք ամիսների ընթացքում այդ տարածքում ջրի ջերմաստիճանը կտրուկ նվազել է, ինչը հանգեցրել ...

Կարդալ ավելին »

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 5-ին՝ ժամը 07:00-ից մինչև սեպտեմբերի 6-ը ժամը 07:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կարդալ ավելին »

Ռազմական ոստիկանությունը Երևանում իրականացրել է «Կարգազանց-2024» միջոցառումը․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունն ու պարետային ծառայությունը Երևանում իրականացրել են «Կարգազանց-2024» միջոցառումը։Միջոցառման ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են ճանապարհատրանսպորտային ու համազգեստի կրման կանոնների խախտման դեպքեր։ՊՆ ռազմական ոստիկանությունը տեղեկացնում է, որ նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու:

Կարդալ ավելին »