• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթունում. բնակիչներին հորդորում են փակել փողոց նայող պատուհանները

Օգոստոսի 1-ին՝ ժամը 23:30-03։00, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Մ . Ավետիսյան պուրակում, Պ. Սևակ այգում, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան և հակասնկային քիմիական պայքար)։ «Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասված է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »

Էդվարդ Ասրյանը բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում գործակցությունը

ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված ամենամյա համաժողովին։  Համաժողովը կազմակերպվել էր Միացյալ Թագավորության Արքայական միավորված ԶՈՒ տեսակների ինստիտուտի (RUSI) հովանու ներքո և նպատակ ուներ ուսումնասիրելու պատերազմավարման ցամաքային տիրույթում առկա սպառնալիքները, դրանց դիմագրավման հնարավոր ուղիները, ինչպես նաև իրազեկ լինելու այդ ուղղությամբ գործընկերային լուծումներին և ռազմաքաղաքական ու արդյունաբերական ...

Կարդալ ավելին »

Դավիթ Բեկի պողոտայում 8 մեքենաների վթարից ողջ մնացածներից մեկը ևս մահացել է. զոհերի թիվը դարձավ 3

Այսօր՝ օգոստոսի 1-ին, հիվանդանոցում մահացել է Դավիթ Բեկ պողոտայում 8 մեքենաների մասնակցությամբ ողբերգական վթարի մասնակիցներից մեկը՝ Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Կարեն Բաղդասարյանը, հաղորդում է Shamshyan.com-ը: Վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափովել հուլիսի 22-ին Երևանում՝ Դավիթ Բեկի պողոտայում, 8 ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր հուլիսի 22-ին Երևանի Դավիթ Բեկի պողոտայում տեղի ունեցած ողբերգական ...

Կարդալ ավելին »

Մարգարայի անցակետը վաղուց պատրաստ է սպասարկել, քաղաքական որոշում է պետք. Ռուստամ Բադասյան

Մարգարայի անցակետը վաղուց պատրաստ է սպասարկել երրորդ երկրների քաղաքացիներին ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Հարցին՝ երբվանի՞ց անցակետը կսպասարկի, վերջինս նկատեց, թե դրա համար քաղաքական որոշում է անհրաժեշտ։ «Մաքսակետն այսպես, թե այնպես պետք է կառուցվեր ու կառուցվել է։ Եղել է նախնական պայմանավորվածություն, դրա շրջանակներում մենք ...

Կարդալ ավելին »

Սիրիայում բնակվող հայերին տրվել է ՀՀ 369 անձնագիր

2024-ի 2-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ 369 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (170 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (199 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու ...

Կարդալ ավելին »

Անհայտ կորած 23 զինծառայողի ընտանիքներին ևս 2 ամիս կհատկացվի 300 հազարական դրամները

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում  որոշում կայացրեց, որով առաջարկվում է անհայտ կորած 23 զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագիրը երկարաձգել եւս երկու ամսով՝ մինչեւ օգոստոս ամիսը ներառյալ: Այդ նպատակով հատկացվեց  13,8 մլն դրամ: Նշենք, որ զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին ...

Կարդալ ավելին »

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և Կաթնառատ գյուղում դպրոցներ կկառուցվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում  գույքի նվիրատվությունն ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին որոշում կայացրեց: Այս որոշմամբ նախատեսվում է ընդունել Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականություն հանդիսացող, մարզ Լոռի, համայնք Տաշիր գյուղ Կաթնառատ 1-ին փողոց 2/1  հասցեում գտնվող 1․25219 հեկտար մակերեսով հողամասի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և Գույքն ամրացնել ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Կաթնառատ գյուղի վարչական տարածքում  ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը խաղող մթերող կազմակերպություններին կսուբսիդավորի

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում որոշում կայացրեց, որը պայմանավորված է Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները բարելավելու և տնտեսավարողների կողմից 2024-ի խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով վարկեր ներգրավելու համար անհրաժեշտ ապահովման միջոցների չբավարարող մասի համար բյուջետային երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությամբ։ Ծրագրի շրջանակներում 2021-2022 թթ խաղողի և պտուղբանջարեղենի, իսկ 2023 թվականին խաղողի մթերումների գործընթացներում առկա խնդիրները մեղմելու ...

Կարդալ ավելին »

Նոր ատոմակայանի կառուցման նպատակով ընկերություն է ստեղծվում. բյուջեն՝ 200 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծեց «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերությունը՝ ԱԷՄԳ-ի ուղեցույցի համաձայն: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) ժամանակացույցով նախատեսված է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտից հետո գործող կայանի հարթակում փոխարինող հզորության Էներգաբլոկի կառուցում՝ ...

Կարդալ ավելին »

Երևանի 28 փողոցում կփոխվեն սյուները, մալուխներն ու լուսատուները

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում որոշում կայացրեց, որը պայմանավորված է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գործընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող Երևանի քաղաքային լուսավորության դրամաշնորհային ծրագրի կատարման ապահովում» և «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի քաղաքային լուսավորության ծրագրի շրջանակներում ենթավարկի տրամադրում «Երքաղլույս» ՓԲԸ-ին» միջոցառումներին 678 մլն դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ: Դրանով կապահովվի Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների շարունակականությունը 2024թ. ընթացքում (եվրոյի ...

Կարդալ ավելին »