ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 18,451.9 տոննա միս։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 7․5%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 5.1%-ով և կազմել 6,379.3 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 33%-ով և կազմել 901.5 տոննա։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանն ու Վրաստանն ուսումնասիրում են գինեգործության ոլորտում գործակցության հեռանկարները
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի գինու ազգային գործակալության տնօրեն Լևան Մեխուզլայի հետ։ Վրաստանում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Վրաստանի գինու գործակալության միջև համագործակցության հետ կապված հարցեր։ Նշենք, որ Հայաստանի Մաքսային ծառայության 2023 թվականի տվյալների համաձայն, հայկական կողմը Վրաստան է արտահանել 18.7 հազար լիտր գինի, ինչը 74.7 տոկոսով ավելի է ...
Կարդալ ավելին »Միգրացիոն սալդոն բացասական է․ ՀՀ քաղաքացիներն ավելի շատ մեկնում են, քան վերադառնում
2024 թվականի առաջին կիսամյակում արտասահմանից Հայաստան է վերադարձել 864 629 քաղաքացի, իսկ երկրից մեկնել է 887 522 քաղաքացի։ Արդյունքում ՝ ՀՀ քաղաքացիների մասով միգրացիոն բացասական սալդոն պահպանվում է՝ բնակչության արտահոսքը շարունակվում է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, առաջին կիսամյակում բացասական միգրացիոն սալդոն կազմել է 22,893 հազար մարդ ՝ մեկ տարվա ընթացքում կրճատվելով 12 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակում ...
Կարդալ ավելին »Թրամփը և Հարիսը սեպտեմբերին բանավեճ կանցկացնեն
ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը և Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը սեպտեմբերի 10-ին բանավեճ կանցկացնեն ABC-ի եթերում։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը Ֆլորիդայում անցկացրած մամուլի ասուլիսում հայտնել է, որ ևս երկու բանավեճ է ուզում անցկացնել փոխնախագահ Հարիսի հետ՝ սեպտեմբերի 4-ին և սեպտեմբերի 25-ին։ Հարիսը հայտնել է, որ պատրաստ է ավելի շատ բանավեճերի, սակայն ...
Կարդալ ավելին »Գևորգ Հակոբյանը հանդես է եկել Սիդնեյի օպերային թատրոնում
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը 9 ներկայացմամբ հանդես է եկել Սիդնեյի օպերային թատրոնում` Պուչինիի «Տոսկա» օպերայում Սկարպիայի դերերգով: «Հայազգի Գևորգ Հակոբյանն աչքի էր ընկնում գերիշխող բեմական ներկայությամբ: Մենք հավատում էինք, որ Սկարպիան կառավարում էր ամբողջ Հռոմը՝ ամենուր ահ ու սարսափ սփռելով: Միևնույն ժամանակ, Հակոբյանի սպառնալիքները համադրված էին նաև մեղմ ...
Կարդալ ավելին »Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է ոսկու արտահանումն ու ներմուծումը
2023 թվականին Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է ոսկու արտահանումն ու ներմուծումը (ներառյալ գալվանական փոշիացումը)։ Ինչպես վկայում են Հայաստանի Մաքսային ծառայության տվյալները, նախորդ տարի Հայաստանն արտահանել է 29 122,3 կգ ոսկի, ինչը 3,2 անգամ ավելի է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից (2022 թվականի 2,3 անգամ աճի դիմաց) ։ Մաքսային արժեքն աճել է 4.3 անգամ ՝ կազմելով 1.8 մլրդ դոլար: Արտահանման հիմնական ...
Կարդալ ավելին »Ադամանդի արտահանումն ավելացրել է 88,2%- ով՝ ներմուծման 39% աճի դեպքում
2023 թվականին Հայաստանն ավելացրել է ադամանդների արտահանումը 88,2 տոկոսով ՝ մինչև 4 458,7 հազար կարատ, մաքսային արժեքի աճը ՝ 41,5 տոկոսով ՝ մինչև 592,8 մլն դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները: Արտահանման հիմնական կշիռը բաժին է ընկել ԱՄԷ-ին (84,6%), որին հաջորդում են Ռուսաստանը (11,9%), Հոնկոնգը (2,7%), Բելգիան (0,4%), եւ չնչին ծավալները բաշխվել են Բելառուսի, Իսրայելի, Հնդկաստանի, Գերմանիայի, ...
Կարդալ ավելին »Wildberries-ի հիմնադրի ամուսինը «Ռոսպատենտի» միջոցով փորձում է կասեցնել միաձուլումը Russ-ի հետ. Коммерсант
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, նամակ է ուղարկել «Ռոսպատենտ»-ին, որում նշվում է, որ ապրանքային նշանների էլեկտրոնային շուկայից փոխանցումը կառույց՝ստեղծված ընկերության և գովազդային օպերատոր Russ-ի միաձուլման արդյունքում, կարող է խախտել դրա իրավունքները։ Այս մասին հայտնում է Коммерсант-ը, որը նամակ է ստացել Վլադիսլավ Բակալչուկի շահերը ներկայացնող փաստաբանական գրասենյակից։ Նամակում փաստաբանները խնդրում են ստուգել Wildberries-ի հայտարարությունները՝ կապված ընկերության ապրանքային նշանների նկատմամբ ...
Կարդալ ավելին »Արթուր Ալեքսանյան․ անարդարություններից շատ եմ հիասթափվել, բայց դեռ կմնամ ըմբշամարտում
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը: 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակիչում Ալեքսանյանը գոտեմարտել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ և 1:4 հաշվով պարտվել է մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի: Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե ...
Կարդալ ավելին »86.7%-ով ավելացել է անկանխիկ գործարքների քանակը
Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին իրականացվել է 404.6 մլն գործարք` 7 տրլն 329.4 մլրդ ՀՀ դրամ արժեքով: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այս ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի թվից՝ քանակային 42 մլն գործարքով կամ 11.6%-ով, իսկ արժեքային` 953.2 մլրդ ՀՀ դրամով կամ 14.9%-ով: Նշվում է, որ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ