• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հարիսի նախընտրական շտաբը վարձել է աֆղանական ծագմամբ ամերիկուհու մուսուլման ընտրողների հետ աշխատելու համար

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի նախընտրական շտաբը վարձել է աֆղանական ծագմամբ ամերիկուհու՝ Բարգզիին, մուսուլման ընտրողների հետ աշխատելու համար, NBC News-ին ասել է նախընտրական շտաբի ներկայացուցիչը։ Այս քայլն ուղղված է կարեւոր ընտրազանգվածին, որը դժգոհ է նախագահ Ջո Բայդենից Իսրայելին աջակցելու պատճառով։ Բարգզին աշխատել է Հարիսի գրասենյակում մինչեւ հուլիս, որպես քաղաքական խորհրդական մուսուլմանական, արաբական հարցերի գծով՝ կապված Գազայի հետ, ինչպես նաեւ եղել է ...

Կարդալ ավելին »

Պատկերացրեք՝ մաքսային ծառայողը ստիպում է, որ քաղաքացին թմրանյութ խմի․ ՊԵԿ ղեկավարը՝ բրազիլացու մահվան մասին

Եթե որևէ մեկը ոչ պրոֆեսիոնալ է գործել, ապա պետք է անպայման ենթարկվի պատասխանատվության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացած Բրազիլիայի քաղաքացուն։ ՊԵԿ նախագահը ներկայացրեց դեպքի մանրամասները։ Նրա խոսքով՝ անձը հավանաբար տեղափոխել է թմրանյութ։ Ռիսկերի համակարգը նրան թիրախավորել է և տարել զննության։ «Զննության ընթացքում դուրս են բերվել ...

Կարդալ ավելին »

Գուրգեն Արսենյանը նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով Գուրգեն Արսենյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Գուրգեն Արսենյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»։

Կարդալ ավելին »

Աղետի հետևանքով վնասված 193 մեքենաների սեփականատերերը կփոխհատուցվեն

Լոռու և Տավուշի մարզերում աղետի հետևանքով վնասված 193 տրանսպորտային միջոցների սեփականատերեր կփոխհատուցվեն։ Այդ մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը պարզաբանեց, որ յուրաքանչյուր տրանսպորտային միջոց կունենա փորձագիտական եզրակացություն, որը հիմք կհանդիսանա մարզպետների համար փոխհատուցում հատկացնելու համար։ «Օգոստոսի 26–ից արդեն քաղաքացիները կկարողանան դիմում ներկայացնել և կարճ ժամանակում ստանալ հատուցում։ Քաղաքացիները կներկայացնեն հաշվեհամար ու նրանց կփոխանցվի համապատասխան գումարը»,– ...

Կարդալ ավելին »

ՀՀ–ում այսուհետ Հայրերի օր կլինի. այն կնշվի հունիսի 17–ին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել հունիսը 17-ը նշել որպես Հայրերի օր: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն էր նման առաջարկությամբ հանդես եկել՝ փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում՝ հունիսի 17–ը ՀՀ–ում նշելով որպես Հայրերի օր։ Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածն ամրագրում է պետության պատասխանատվությունն ընտանիքի պաշտպանության դերի կարևորման ...

Կարդալ ավելին »

Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ բազմակողմանի համագործակցության խորացումը․ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունը X-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի իշխանությանն ու ժողովրդին Անկախության 78-րդ օրվա առիթով: «Մեր ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում Հնդկաստանի մեր բարեկամներին Անկախության 78-րդ օրվա կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ բազմակողմանի համագործակցության խորացումը և պատրաստ է նոր բարձունքների հասցնել երկկողմ հարաբերությունները»,- գրված է ուղերձում։

Կարդալ ավելին »

Ոչ կարգապահ տնտեսվարողները կարգապահներին շուկայից դուրս են մղում․  ՊԵԿ նախագահ

Եթե առաջարկում ենք հրաժարվել խրախուսական նորմից, ամենևին չի նշանակում, որ բիզնեսի ներկայացուցիչները պետք է ազատազրկվեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով գործարար, «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանի քննադատությանը, թե ՊԵԿ-ն ահաբեկչությամբ է զբաղվում Հայաստանի բիզնեսի դեմ։ Ռուստամ Բադասյանի խոսքով, երբ պետական մարմնի նկատմամբ քննադատություն է լինում, պետք է հասկանալ, ...

Կարդալ ավելին »

Սիրիայում զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը

Սիրիայում ավիահարվածի ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմական խորհրդական, ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի զինծառայող Ահմադ Ռեզա Աֆշարին, գրում է Mehr գործակալությունը։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Աֆշարին Իրան էր տեղափոխվել  մի քանի օր առաջ ՝ ապաքինման նպատակով՝ Սիրիա ներխուժած կոալիցիոն ուժերի իրականացված ավիահարվածից հետո։

Կարդալ ավելին »

Գուրգեն Արսենյանի մանդատը տրվել է Արմենուհի Ղազարյանին

Օգոստոսի 15-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է հերթական նիստ՝ ԱԺ պատգամավորի մանդատի տրամադրման օրակարգով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 13-ին ստացել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ արձանագրությունը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմենուհի Նշանի Ղազարյանին։

Կարդալ ավելին »

Հնդկաստանում բժշկուհու բռնաբարության և սպանության դեմ ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ գիշերը երթի են դուրս եկել՝ իրենց բողոքն արտահայտելով վերապատրաստվող բժշկուհու բռնաբարության և սպանության դեմ։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ 31-ամյա բժշկուհին բռնաբարվել և սպանվել է օգոստոսի 9-ին՝ Կալկաթայի հիվանանոցներից մեկում։ Գրեթե մեկ շաբաթ է՝ Հնդկաստանում ցույցեր էին տեղի ունենում, որոնք իրենց գագաթնակետին են հասել այս գիշեր։ Սոցիալական ցանցերում հնչող կոչերից հետո հազարավոր կանայք երթի ...

Կարդալ ավելին »