• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Ոսկու համաշխարհային պահանջարկը նվազել է 6%-ով

Աշխարհում ոսկու պահանջարկն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով նվազել է 6%-ով և կազմել 929 տոննա: Այս մասին է վկայում Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) զեկույցը: Կազմակերպության հաշվետվության մեջ նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում թանկարժեք մետաղի պահանջարկի նվազումը կապված է ոսկու ռեկորդային գների և միևնույն ժամանակ ոսկերչական իրերի պահանջարկի կտրուկ անկման հետ՝ մինչև 391 տոննա (-19%): Սակայն ոսկու ընդհանուր առաջարկը երկրորդ ...

Կարդալ ավելին »

ՏՏ ոլորտի խոշոր հարկատուները՝ 1-ին կիսամյակում

2024-ի հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 79 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 45․9 մլրդ դրամի եկամուտ` 123 մլն դրամով ավելի քիչ, քան 2023-ի նույն ժամանակահատվածում, տեղեկացնում է Modex-ը։ Հազար խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2024-ի առաջին կիսամյակում ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4․4%-ը` նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի 4.8%-ի փոխարեն։ Յոթանասունինը ՏՏ ընկերությունները միասին ...

Կարդալ ավելին »

Հայաստանը մտադիր է ՀԲ-ից 40 մլն դոլարի վարկ ներգրավել 3 էլեկտրակայանների վերակառուցման համար

Արմինֆո. Հայաստանը մտադիր է Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից  40 մլն դոլար վարկ ներգրավել երեք էլեկտրական ենթակայանների վերակառուցման համար: Բանկի հետ համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու մասին հարցն ընդգրկվել է ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստի օրակարգում: Ինչպես նշվում է որոշման հիմնավորման մեջ, նախագծի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ և «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ...

Կարդալ ավելին »

Պատմության գանձերը. մոտ 1,6 մլն տարի առաջվա չոպերը՝ նախամարդու «շվեյցարական դանակ»

Պալեոլիթի վաղ փուլերին վերաբերող բացառիկ բազալտե չոպերը հայտնաբերվել են Տավուշի մարզում գտնվող «Հաղթանակ-3» բացօթյա հնավայրից և թվագրվում են մեզանից  1․8-1․6 մլն տարի առաջ ժամանակահատվածով:  Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Անի Ադիգյոզալյանը նշեց, որ այն իր հնությամբ ու նշանակությամբ դասվում է Եվրասիայի համաժամանակյա դասական նմուշների շարքին:   «Գործիքը գտնվել է ստորին պալեոլիթի քարի մշակման «գլաքարային» ավանդույթի կամ այսպես ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ․1-08-24

Ասիական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 1.49%-ով և կազմել 39101.82 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 1.45%-ով և կազմել 2794.26 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 2.06%-ով և կազմել 2938.75 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 2.01%-ով և կազմել 17344.60 կետ:

Կարդալ ավելին »

Սպասված ու կարևոր․ «Հանքագործ և մետալուրգ» հանդեսի վերահրատարակումը՝ մասնագետների գնահատմամբ․ ejc

Գրեթե տասը տարվա դադարից հետո լույս է տեսել   «Հանքագործ և մետալուրգ» հանդեսը, գրում է ejc– ը։ Գերակա համարվող հանքարդյունաբերության ոլորտի մասնագիտական  հանդեսի վերահրատարակումը  փորձագետների գնահատմամբ պահանջված էր։ Վերահրատարկված առաջին հանդեսում ամփոփված են ոլորտի ներկայի ու ապագայի նկատմամբ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի, ՏԿԵՆ փոխնախարար Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաև գիտության ու կրթության ոլորտի ճանաչված մասնագետների տեսակետներն ու գնահատականները, ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը հայտնել է 4 զինվորի մահվան մասին

Լաչինի շրջանի տարածքում ադրբեջանական բանակի չորս զինծառայողի դի է հայտնաբերվել։  Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը։  Նախնական վարկածով՝ նրանք մահացել են հուլիսի 30-ին թունավորվելով ծծմբային ջերմային աղբյուրներում լողալիս։ 

Կարդալ ավելին »

412 մլն դրամի հափշտակություն և 757 մլն դրամի հափշտակության փորձ՝ ինտենսիվ այգիների ծրագրով.12 մեղադրյալ կա

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում շարունակվում է ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվող փոխհատուցման միջոցների՝ խարդախությամբ հափշտակությանը և այդ նպատակով փաստաթղթերի կեղծմանը վերաբերող ևս մեկ քրեական վարույթի նախաքննությունը։ ՔԿ-ից հայտնում են, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Ադրբեջանի տարածքով անցնող նոր երթուղու ստեղծմամբ Միջին Ասիայի երկրներն ավելի քիչ կախվածություն կունենան ՌԴ-ից և Չինաստանից. Ջեյմս Օ՛Բրայեն

Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի դիտարկմամբ՝ եթե հաջողվի բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա Միջին Ասիայի երկրներն շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի լայն մուտք կունենան համաշխարհային շուկաներ։ Այդ մասին Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ընթացքում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանում սողանքների զոհերի թիվը հասել է 158-ի

Հնդկաստանի հարավային Կերալայի նահանգում սողանքների զոհերի թիվը հասել է 158-ի: Այդ մասին հաղորդում է Hindustan Times պարբերականը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։  Ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան 90 զոհի մասին։  Բազմաթիվ բնակիչներ դեռ անհետ կորած են, ուստի զոհերի թիվը կարող է աճել: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է 500-600 մարդ։ Աշխատանքներին մեծապես խոչընդոտում են նահանգում տեղացող հորդառատ անձրևները։  Կերալայում հուլիսի 31-ը հայտարարվել է ...

Կարդալ ավելին »