Պաղեստինյան շարժումը միջատներ է բաց թողել Վաշինգտոնի հյուրանոցում, որտեղ հանգրվանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած իսրայելական պատվիրակությունը։ Այդ մասին հայտնում է New York Post-ը։ Ըստ հրապարակման՝ խոսքը թրթուրների և ծղրիդների մասին է, որոնք ցրված են եղել հյուրանոցի սենյակներից մեկում՝ սեղանի վրա, որտեղ կանգնած են եղել ամերիկյան և Իսրայելի դրոշները։ Ինչպես նշվում է, պաղեստինյան շարժումը «քաոս» է ստեղծել հյուրանոցում։ Միևնույն ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Այսուհետ զինծառայությունից տարկետում կտրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիտում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխություններին: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է Հայաստանում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով: Նախագծով հստակեցվում է «առանց ընդհատման» հասկացությունը, որի արդյունքում ...
Կարդալ ավելին »Վարչապետը հեծանիվով հաղթահարել է Դիլիջանի ոլորանները. նա տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում նոր հեծանվային արշավից տեսանյութ է հրապարակել: «Դիլիջանի ոլորանները հաղթահարված են հեծանիվով»,- կից նշել է վարչապետը:
Կարդալ ավելին »ՀԱՄԱՍ-ը Նեթանյահուին մեղադրել է հրադադարին դեմ լինելու մեջ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում ցուցադրեց, որ նա չի ցանկանում պայմանավորվել Գազայի հատվածում ռազմական գործողության ավարտի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակման շուրջ։ Այդ մասին ասված է արմատական շարժման Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Պատանդներին վերադարձնելու փորձերի ակտիվացման մասին Նեթանյահուի խոսակցությունները կատարյալ սուտ են և մոլորության մեջ են գցում իսրայելական, ամերիկյան և միջազգային հասարակական կարծիքը, թեև ...
Կարդալ ավելին »ԵԶԲ-ն 200 միլիոն դոլար կտրամադրի Քաջարանի թունելի շինարարության համար
Եվրասիական զարգացման բանկը 200 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը Քաջարանի թունելի շինարարության համար։ Կառավարության՝ հուլիսի 25-ի նիստին նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշեց, որ նախագծով նախատեսվում է իրականացնել Քաջարանի թունելի (երկարությունը՝ շուրջ 7.0 կմ) կառուցման և գոյություն ունեցող Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ (Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ) երկարությամբ հատվածի վերակառուցման ...
Կարդալ ավելին »Կընդլայնվի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցողների շրջանակը
Կառավարությունը կընդլայնի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը։ Կառավարության հուլիսի 25-ի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը նշեց, որ ծառայությունների ամբողջական փաթեթից օգտվող 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց տարիքային շեմը 36-ից կբարձրացվի մինչև 40 տարեկանը ներառյալ: «Բացի դրանից, ընդլայնվում է երկրորդային անպտղություն ունեցող մեր շահառուների շրջանակը։ Եթե նախկինում սահմանվում էր, ...
Կարդալ ավելին »Արմավիրում կստեղծվի Թումո կենտրոն
«Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Արմավիր համայնքի ղեկավարի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նախատեսվում է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» բարեգործական ծրագրի շրջանակներում Արմավիր համայնքում ստեղծել Թումո կենտրոն։ Հուլիսի 25-ին Կառավարության նիստին ժամանակ նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նախարարը նշեց, որ Թումո կենտրոնը հնարավորություն կտա 12-18 տարեկան երեխաներին և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ անձանց անվճար օգտվելու արհեստի և ...
Կարդալ ավելին »Պուտինը Կրեմլում ընդունել է Ասադին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Սիրիայի իր պաշտոնակից Բաշար ալ-Ասադի հետ։ Երկու ղեկավարների հանդիպումը կայացել է հուլիսի 24-ի երեկոյան։ Այդ մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Պուտինը նշել է, որ Ասադի հետ հնարավորություն ունի քննարկելու երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի և Սիրիայի առևտրատնտեսական հարաբերություններում կան հեռանկարային ուղղություններ, միևնույն ժամանակ՝ շատ հարցեր։ «Ինչ վերաբերում է մեր ...
Կարդալ ավելին »Կառավարությունը հաստատեց բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի առկայության մոնիթորինգային ծրագիրը
Կառավարությունը հաստատեց բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագիրը և ծրագրից բխող միջոցառման կատարման ժամանակացույցը։ Կառավարության հուլիսի 25-ի նիստին նախագիծը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ սույն ծրագրի իրականացման նպատակն է մնացորդային նյութերի հսկողություն իրականացնել Հայաստանում արտադրվող բուսական ծագման մթերքներում՝ պարզելու բուսական ծագում ունեցող մթերքներում պեստիցիդների, նիտրատների և ծանր մետաղների մնացորդային քանակները և ...
Կարդալ ավելին »Տեսչական մարմինը Երևանում և Արմավիրում կապարակնքել է վառելիքի վաճառքով զբաղվող մի շարք կազմակերպություններ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևան քաղաքի Արին Բերդի 14 հասցեում շահագործվող բենզալցակայանի, հեղուկ ածխաջրածնային գազի լցավորման կայանի և նավթամթերքի պահեստարանի նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել նաև Արմավիրի մարզի Գայ բնակավայրի գյուղամթերքի մեծածախ առևտրի շուկայի հարակից տարածքում Ford Transit 2.5D մակնիշի տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ