Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրով. Փարաջանով» ֆիլմը ցուցադրվելու է Վենետիկի կինոփառատոնում, որը մեկնարկելու է օգոստոսին։ Այդ մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունը։ Ֆիլմում ռեժիսոր Զառա Ջյանը, որ երկար տարիներ ապրում է արտերկրում, վերադառնում է Հայաստան և օդանավակայանից միանգամից գնում Սերգեյ Փարաջանովի թանգարան։ Կինոնկարում, որն ունի և՛ գեղարվեստական, և՛ վավերագրական մաս, հնարավոր է հանդիպել համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց՝ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հնդկաստանը հազվագյուտ մետաղների հանքավայրեր կբացահայտի Խաղաղ օվկիանոսում
Հնդկաստանը հայտ կներկայացնի ISA-ին՝ Խաղաղ օվկիանոսում ֆերոմանգանի հանքավայրերի հետախուզման լիցենզիա ստանալու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ Հնդկաստանը նախատեսում է հետախուզել Կլարիոն-Կլիպերտոն ստորջրյա գոտին, որտեղ գտնվում են մանգան, նիկել, պղինձ և կոբալտ պարունակող բազմամետաղային հանգույցների մեծ ծավալներ։ Բնական ռեսուրսների ուսումնասիրությունն ավարտելուց հետո Հնդկաստանին կպահանջվի 3-4 տարի՝ օվկիանոսի հատակից մետաղներ հանելու տեխնոլոգիաներին տիրապետելու համար: Մայիսին էլ Հնդկաստանը դիմել էր ...
Կարդալ ավելին »Կսահմանվեն ՀՀ-ում հեղեղումների վտանգների և ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները
Կառավարությունն իր այսօրվ՝ հուլիսի 25-ի նիստում որոշում է կայացրել հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները և բովանդակությունը սահմանելու մասին: Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2007թ. հոկտեմբերի 23-ի 2007/60/ԵՀ հեղեղումների ռիսկերի գնահատման և կառավարման մասին դիրեկտիվի սկզբունքներին և մոտեցումներին համահունչ մոտարկման նպատակով որոշմամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները և բովանդակությունը։ ...
Կարդալ ավելին »Տավուշի ավտոճանապարհների վիճակը կբարելավվի
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում որոշում է կայացրել, որը պայմանավորված է ՀՀ մարզային (տեղական) նշանակության 13․2 կմ երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ։ Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի 1-ին փողոց թիվ 105 հասցեից մինչև Հաղարծին բնակավայրի 12-րդ փողոց թիվ 1 հասցեն ընկած ճանապարհահատվածը, Սևքար բնակավայրից Սարիգյուղ բնակավայր միջհամայնքային, Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն և ...
Կարդալ ավելին »100 մլն դոլարի բյուջետային վարկ Եվրասիական զարգացման բանկից՝ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին: Խոսքը 100 մլն դոլարի վարկի ներգրավման մասին է: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Ելնելով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակից՝ պետական պարտքի կառավարման 2024-2026 թվականների ռազմավարական պլանի նպատակներին համապատասխան մշակվել է 2024թ.փոխառության ...
Կարդալ ավելին »Այլընտրանքային խափանման միջոցների համար էլեկտրոնային հսկողության սարքերը չեն բավարարում. նորերը գնելու կարիք կա
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում որոշում կայացրեց, որով նախատեսվում է լրացուցիչ 200 հատ Էլեկտրոնային հսկողության սարքեր գնել: Հիմնավորման մեջ նշվում է, որ «Պրոբացիայի մասին» օրենքով դատական ակտի հիման վրա այլընտրանքային խափանման միջոցների կատարումն իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ: 2023 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարության և «Enigma information protection sistems» ընկերության միջև կնքված մատակարարման պայմանագրով նախատեսվել է ձեռք ...
Կարդալ ավելին »2025-ին Հյուսիս-հարավի Երևան-Գյումրի հատվածը կառուցված կլինի. Սանոսյան
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կառավարության այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում անդրադարձավ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ընթացքին։ Նրա խոսքով՝ անավարտ են Աշտարակից Գյումրի հատվածները։ «Սկզբնական փուլում կենտրոնացել ենք այդ հատվածների աշխատանքները վերսկսելու և շինարարական պրոցես ունենալու վրա։ Եվ հիմա կարող եմ ասել, որ ունենք հետևյալ պատկերը՝ Աշտարակից Գյումրի առաջին կտորը 8 կմ է, որ շինարարության ակտիվ փուլում է, և հավանաբար հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կավարտենք։ ...
Կարդալ ավելին »13.3 մլրդ դրամի ներդրում․ «Արմենիան տոբակո քոմփանին» ազատվեց մաքսատուրքից.
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ին: Այս ընկերության կողմից ներմուծվող հումքընախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2024 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 13․3 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 38․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներդրումային ...
Կարդալ ավելին »10 մլն եվրոյի վարկ՝ Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» 10 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրին: Ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում (Սիսիանից 7 կմ հեռավորության վրա՝ Հյուսիս-հարավ ավտոմոբիլային միջանցքին հարող տարածքում) գտնվող 7.7 հա հողատարածքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցումը: Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ բաժնետերերի հատուկ ...
Կարդալ ավելին »Երևանի կենտրոնում ծառի հսկայական ճյուղը պոկվել և ընկել է մեքենաների և կոմունիկացիոն լարերի վրա
Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պուշկին-Փարպեցի փողոցների խաչմերուկում, Պոշիկին 42 հասցեի մոտ՝ «Ֆենիքս» հյուրանոցային համալիրի դիմաց, ծառի հսկայական ճյուղը կոտրվել է և ընկել է ավտոմեքենաների վրա, հաղորդում է Shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Կայանված ավտոմեքենաները կարելի է ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ