Առաջին անգամ Երևանից գործարկվելու են ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք: Այդ մասին նշված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության տարածած հաղորդագրության մեջ: «Չինական China Southern Airlines ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ից առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք: Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին»,- ասված է հաղորդագրության մեջ: Չվերթի վերաբերյալ մանրամասներ է հայտնել ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մեկ օրում բացահայտվել է 89 հանցանք. գրանցվել է 18 ավտովթար. վիրավորվել է 25 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 9-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության՝ 9-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 8, հոգեկան ներգործության, ինքնիրավչության, սառը զենքի հայտնաբերման, ինքնավնասման, փաստաթուղթ կեղծելու՝ ...
Կարդալ ավելին »Դոլարն աճել է, եվրոն և ոսկու գինը՝ նվազել. 10-07-24
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հուլիսի 10-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.13 դրամով և կազմել 388.01 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.40 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 0.14 դրամով և կազմել 419.90 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 0.77 դրամով և կազմել 432.08 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 497.16 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքը ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքն աճել է
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հուլիսի 10-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 2.59%-ով և կազմել 22,920,251.23 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 2.56%-ով և կազմել 59,071.29 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.76%-ով և կազմել 3,107.21 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.052600995 (-1.75%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 1.14%-ով և կազմել 343.81 դոլար, BCH/BTC ...
Կարդալ ավելին »Գերմանիան վերանայում է հարաբերությունները Վրաստանի հետ. դեսպան
Գերմանիան վերանայում է հարաբերությունները Վրաստանի հետ, իսկ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը դադարեցված է, հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից: «ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը դադարեցված է, և դա շատ ցավալի է… Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա մենք նույնպես վերանայում ենք հարաբերությունները Վրաստանի հետ: Ինչպես գիտեք, մենք ունենք շատ լայն և խորը հարաբերություններ», ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանն ու Առնոլդ Կամմելին քննարկել են ՀՀ-ի և Ավստրիայի պաշտպանության ոլորտում գործակցության հեռանկարները
Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ավստրիայի Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղար, նախարարության պաշտպանական քաղաքականության տնօրեն դոկտոր Առնոլդ Կամմելին: ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանը: Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները: Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքը և այդ ...
Կարդալ ավելին »Ֆրանսիայից Հայաստան է ներմուծվել մոնբելյարդ ցեղի 64 գլուխ երինջ
Հուլիսի 9-ին Ֆրանսիայից Հայաստան է ներմուծվել մոնբելյարդ ցեղի 64 գլուխ երինջ, որոնց ձեռքբերումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ` «Հայաստանի Հանրապետությունում 2019 – 2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում։ Այդ մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից: «Կենդանիները ձեռք են բերվել «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում․ հարավ-հյուսիս-2» ծրագրի շահառու ֆերմերների համար, որոնք այս տարվա հունիս ամսին այց են կատարել ...
Կարդալ ավելին »Երևանում 32-ամյա կինը քթի վիրաhատnւթյան ժամանակ մաhացել է. նա երկու երեխաների մայր էր
Հուլիսի 5-ին հերթական ողբերգական դեպքն է տեղ ունեցել Երևանում գործող «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում, հաղորդում է Shamshyan.com-ը: ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 6-ին արթմեդ բժշկական կենտրոնում բուժառու է մահացել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է. նշված ԲԿ-ում մահացել է Երևանի բնակիչ 32-ամյա Լիանա Ս.-ն: Կայքի տեղեկություններով՝ վերջինս հուլիսի 5-ին նշված ...
Կարդալ ավելին »Գնել Սանոսյանն ու Մեհդի Սոբհանին անհրաժեշտ են համարում Իրան-ՀՀ 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտը
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: «Ողջունել եմ դեսպանին և շնորհավորել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընտրվելու կապակցությամբ: Վերահաստատել եմ պատրաստակամությունը շարունակել բազմոլորտ համագործակցությունը և խորացնել համագործակցությունն այլ ուղղություններով»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում այդ մասին գրել է Գնել Սանոսյանը: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ճանապարհաշինության, ...
Կարդալ ավելին »Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին
Գազայի հատվածի հարավում գտնվող դպրոցում, որը ծառայում էր որպես փախստականների ճամբար, առնվազն 29 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել իսրայելական ավիահարվածի հետևանքով, հայտնել են Գազայի առողջապահական իշխանությունները։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Ըստ տեղի իշխանությունների՝ հարվածը հասցվել է Աբասեն ալ Քաբիրա քաղաքում գտնվող ալ Ավդա դպրոցի դարպասների մոտ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ օգտագործել է ճշգրիտ զենքեր, որպեսզի թիրախավորի պաղեստինյան ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ