Երևանում բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով սինթետիկ և այլ բնույթի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: «2024 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևան քաղաքի 33-ամյա բնակիչ Վ.Կ-ին՝ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով լի բեռնված փուչիկն ընկել է Հարավային Կորեայի նախագահական պալատի մոտ
Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով բեռնված փուչիկն ընկել է Հարավային Կորեայի նախագահական պալատի տարածքում։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։ Մայիսից ի վեր Հյուսիսային Կորեայից ուղարկված ավելի քան 3000 փուչիկ է ընկել Հարավային Կորեայի տարածքում։ Փուչիկներում եղել է աղբ, ինչպես օրինակ՝ ծխախոտի մնացորդներ, ապալիցքավորված մարտկոցներ և նույնիսկ գոմաղբ։ Ի պատասխան՝ Հարավային Կորեան սկսել է բարձրախոսով քարոզչական բնույթի նյութերի և K-pop երաժշտության հեռարձակումները ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման փորձը
«Բագրատաշեն» մաքսային անցման կետում կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի՝ Հայաստան ներկրման փորձը: Այդ մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից: «Օրերս «Բագրատաշեն» մաքսային անցման կետ է ժամանել ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող «GAZ» մակնիշի ավտոքարշակ, որի կշռման ժամանակ մաքսային ծառայողի հարցին՝ արդյոք ավտոքարշակում առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, քաղաքացին բացասական պատասխան է տվել: Մաքսային ծառայողի մոտ, սակայն կասկած է առաջացել, որ ...
Կարդալ ավելին »Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը
Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը։ Այդ մասին նշված է հնդկական IADN լրատվականի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ, որը վկայակոչել է Հնդկաստանի ֆինանսների նախարարության կողմից երկրի խորհրդարանին ներկայացված զեկույցը։ Total volume of weapons purchases by #Armenia from India reached $600 million by the start of current FY 2024-25 : MoD pic.twitter.com/1MgWkXwVBq— News IADN (@NewsIADN) July 23, ...
Կարդալ ավելին »Սեփականատերերը պարտավոր են պահպանել հուշարձան-շենքերը. Երևանի քաղաքապետարանը նոր գործընթաց է սկսել
Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանության նպատակով Երևանի քաղաքապետարանը ԿԳՄՍ նախարարության հետ մեկնարկել է նոր գործընթաց՝ հուշարձան-շենքերի սեփականատերերին գտնելու և շենքերը վերականգնելու համար: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ հիշեցնելով Տիգրան Ավինյանի խոսքերը, որ քաղաքում կան հուշարձան-շենքեր, որոնք անտերության են մատնված, չեն շահագործվում, կոտրված պատուհաններով են, և այստեղ քաղաքապետարանն անելիք ունի Քաղաքապետի խոսքով՝ Երևանում այսօր անմխիթար վիճակում գտնվող շուրջ 3 տասնյակ ...
Կարդալ ավելին »Վրաստանը հետախուզման մեջ գտնվող անձին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Պ.Ս.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, նշելով, որ Պ.Ս.-ն մեղադրվում է ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու համար: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Պ.Ս.-ի տեղափոխումը Երևան:
Կարդալ ավելին »Կատմանդուի օդանավակայանում ինքնաթիռի բռնկման հետևանքով 18 մարդ է զոհվել
Saurya Airlines ավիաընկերության ինքնաթիռը Կատմանդուի Տրիբհուվանի միջազգային օդանավակայանում վերելքի ժամանակ դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտու սահմաններից և բռնկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հայտնում է, որ ինքնաթիռում եղել է անձնակազմի 2 անդամ և 17 տեխնիկներ, որոնք մեկնում էին Պոխարա քաղաք՝ մեկ այլ ինքնաթիռ նորոգելու։ Օդանավակայանի խոսնակը հայտնել է, որ ողջ է մնացել միայն կապիտանը, որը տեղափոխվել է հիվանդանոց։
Կարդալ ավելին »Հնդկաստանում ստեղծագործող հայ նկարչի կտավները՝ Նյու Դելիում
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ Նյու Դելիում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նիստի շրջանակներում կազմակերպել է «Art that Reinstates Friendship: Ajanta Revisited in Armenia» խորագրով հարակից միջոցառումը: Ինչպես հաղորդում է Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունը, Հայաստանի ազգային պատկերասրահում առկա Հնդկաստանի Աջանտայի քարանձավների որմնանկարների հայազգի անվանի նկարիչ Սարգիս Խաչատուրյանի 1930-ականների կտավների կրկնօրինակների ցուցադրության բացմանը ...
Կարդալ ավելին »Հայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերում
Հայաստանի օլիմպիական հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 15 մարզիկով: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ ազգային թիմն այսքան փոքրաթիվ է: Սակայն հավաքականի կազմում բազմափորձ մարզիկներ են, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ: Ստորևը ներկայացնում ենք Օլիմպիական խաղերում հայ մարզիկների ժամանակացույցը. Հուլիսի 27-ին` Էլմիրա Կարապետյան. հրաձգության որակավորման փուլ. հուլիսի 28-ին` եզրափակիչ: Հուլիսի 27-ին` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան. մարմնամարզության ...
Կարդալ ավելին »Հարիսը 2 %-ով առաջ է անցել Թրամփից․ Reuters/Ipsos-ի հարցումների
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը 2 %-ով գերազանցում է ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այդ մասին է վկայում Reuters/Ipsos-ի անցկացրած հարցումը։ Հարիսին աջակցություն է հայտնել ընտրողների 44 %-ը, Թրամփին՝ 42 %-ը։ Հարցումն անցկացվել է հուլիսի 22-23-ին՝ այն բանից հետո, երբ Բայդենը հայտնեց ընտրապայքարից դուրս գալու և Քամալա Հարիսին որպես դեմոկրատների կողմից նախագահի թեկնածու աջակցելու մասին։ Reuters-ը նշում ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ