Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։ Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ գրասենյակի պաշտպանության գծով համակարգող Կորինա Կին Էգգենբերգերը և իրավաբանական խորհրդատու Արփինե Առաքելյանը։ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Եթովպիայում սողանքը 157 մարդու կյանք է խլել
Եթովպիայի հարավում տեղի ունեցած երկու սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 157-ի, և այդ թիվն, ըստ պաշտոնյաների, կարող է աճել։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Հարավային Եթովպիայի նահանգի Գոֆայի գոտում հուլիսի 22-ին տեղի ունեցած սողանքի տակ մարդիկ էին մնացել, այնուհետև երկրորդ սողանքն իր տակ էր թաղել մարդկանց, որոնք փորձում էին օգնություն ցուցաբերել։ «Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Դեռ մարմիններ կան, ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքի մի շարք բուժհաստատություններ նոր սարքավորումներ և համակարգիչներ են ձեռք բերել
ՀՀ առողջապահության նախարարությունը «Embrace Global» կազմակերպության աջակցությամբ ձեռք է բերել նորածնային շարժական տաքացնող բնիկների հավաքածու և տրամադրել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, դրանք արդեն բաշխվել են Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն և նորածնային ինտենսիվ թերապիա իրականացնող Գավառի, Սևանի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի բժշկական կենտրոններին և Մարտունու ծննդատանը։ Նորածնային շարժական տաքացնող բնիկների ճիշտ կիրառման, պահպանման և խնամքի նպատակով նշված բժշկական կազմակերպությունների համապատասխան ...
Կարդալ ավելին »ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 23-ին ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել այն աշխատանքը, որը միությունն անում է նպաստելու Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր և անդրադարձել հետագա համագործակցության հնարավորություններին:
Կարդալ ավելին »Հնդկաստանում հայտարարել են զենք արտահանողի կարգավիճակի անցնելու մասին
Հնդկաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն ավելացրել է պաշտպանական արտադրության ծավալները՝ աստիճանաբար զենք ներկրողի կարգավիճակից անցնելով արտահանողի կարգավիճակի։ Այդ մասին ասվում է երկրի Ֆինանսների նախարարության կողմից խորհրդարանում ներկայացված տնտեսական ամփոփ հաշվետվության մեջ։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ փաստաթղթում նշվում է, որ Հնդկաստանի պաշտպանական արտադրությունն զգալիորեն աճել է՝ 2017 ֆինանսական տարվա 740 միլիարդ ռուփիից (8,8 միլիարդ դոլար) 2023 ֆինանսական տարում հասնելով 1 տրիլիոն ...
Կարդալ ավելին »Սևանում 3 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից, հետո մայրն է իրեն նետել, որ փրկի
Սևան քաղաքում 3 տարեկան երեխան երեկ ընկել է 3-րդ հարկի պատուհանից և հայտնվել 2-րդ հարկի պատշգամբում, ArmeniaSputnik -ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։ Երեխայի ընկնելուց հետո մայրն է իրեն նետել, որ երեխային փրկի: Փոքրիկին վնասվածքներով տեղափոխել են Երևան: Երեխայի մայրը, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չունի:
Կարդալ ավելին »ԱՀԿ-ն հայտարարել է Իրանում դենգե տենդի տարածման բարձր ռիսկի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բարձր է գնահատել Իրանում դենգե տենդի հետագա տարածման ռիսկը. երկրում հունիսի 14-ից մինչև հուլիսի 17-ը հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը 2-ից հասել է 12-ի։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Ինչպես հայտնել է ԱՀԿ-ի Ժնևի կենտրոնակայանը, հունիսի 14-ին Իրանի իշխանությունները հայտնել են դենգեի առաջին երկու դեպքերի մասին: «Համայնքի ներսում դենգեի տեղային փոխանցումը հաստատվել է Իրանի հարավի Հորմոզգանի ...
Կարդալ ավելին »«Լավաշի կախարդանքը» փառատոնն արժևորել է հայկական լավաշի պատրաստումը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը Շիրակի մարզի Արևիկ գյուղում իրականացրել է «Լավաշի կախարդանքը» փառատոնը, որը մեկնարկել էր 2023 թվականին: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, փառատոնը տեղի է ունեցել «Լավաշ. միասնականության և հզորության խորհրդանիշ» ծրագրի շրջանակում: Այն նվիրված էր լավաշ թխելու ավանդույթը 2014 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ...
Կարդալ ավելին »Արարատ Միրզոյանը շնորհավորել է էստոնացի գործընկերոջը ԱԳ նախարարի պաշտոնում վերընտրվելու առթիվ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի արտգործնախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Այդ մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ Congratulations dear colleague & friend @Tsahkna on your reappointment as 🇪🇪’s foreign minister!Appreciating already formed strong ties, I look forward to continue joint efforts, initiatives to further enhace partnership btw #Armenia & #Estonia ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն տեղափոխել է Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովը Օրբանի՝ Մոսկվա և Պեկին այցերի պատճառով
Եվրամիությունը Հունգարիային զրկել է ԵՄ արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովը հյուրընկալողի դերից և Բուդապեշտի փոխարեն նիստը տեղափոխել է Բրյուսել։ Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նման քայլի պատճառ են դարձել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցերը Ռուսաստան և Չինաստան, որտեղ նա, առանց ԵՄ-ի արտոնման, քննարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը։ «Մենք պետք է ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ