• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Նպատակն է` բարձրացնել որակական ցուցանիշները․ ԶՊՄԿ գլխավոր տեխնոլոգ

Գլխավոր հարստացուցիչի բաժնի գլխավոր տեխնոլոգ Արման Սաղաթելյանը 2003 թվականից աշխատում է կոմբինատում: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը ներկայացնում է, որ նա մեկնարկել է որպես ֆլոտատորի օգնական, էտապ առ էտապ անցել կարիերայի աստիճաններով։ Գլխավոր հարստացուցիչի բաժինը վերահսկում է ֆաբրիկայի հիմնական տեխնոլոգիական ցուցանիշները: Առաջին հայացքից բարդ և անհասկանալի թվացող պրոցեսների ճիշտ կազմակերպման արդյունքում է ստացվում պատրաստի որակյալ խտանյութ` մետաղների պլանավորված կորզմամբ: Երիտասարդ ...

Կարդալ ավելին »

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը Հայաստանի ՀՆԱ-ի 6,3 տոկոս աճ է կանխատեսում

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) 2024 թվականին Հայաստանի տնտեսության 6,3 տոկոս աճ է կանխատեսում, այս մասին ասվում է 2024 թվականի ամառվա համար ԿԶԵՀ տարածաշրջանային տնտեսական հետազոտության մեջ: Վերլուծության մեջ նշվում է, որ չնայած 2024 թվականի առաջին եռամսյակում արձանագրված բարձր տնտեսական աճին, 2024 թվականի ՀՆԱ-ի կանխատեսումը անփոփոխ է մնացել կառուցվածքային զգալի փոփոխությունների պատճառով։ Աճի հիմնական շարժիչները զգալիորեն դանդաղել են, բացառությամբ ...

Կարդալ ավելին »

Մենք հանձնառու ենք նպաստելու Հայաստանի տնտեսական և թվային անվտանգությանը. ԱՄՆ ՄԶԳ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը արդեն երկու տասնամյակ աջակցում է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտին՝ գործակցելով ամերիկյան ընկերությունների և Հայաստանի կառավարության հետ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել USAID-ի հայաստանյան ներկայացուցչությունը՝ նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերը հանդիպել է «Սինոփսիս» և «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունների հետ՝ քննարկելու ԱՄՆ ՄԶԳ-ի հետ նրանց փոխգործակցությունը Հայաստանում «Առաջադեմ հետազոտությունների կենտրոնի» ստեղծման նպատակով: «Մենք հանձնառու ենք նպաստելու Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Սիգարետի արտադրությունն աճել է 1.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 12,591.9 մլն հատ սիգարետ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.1%-ով։ Հիշեցնենք, որ 2023-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։ 2022-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020-ին ...

Կարդալ ավելին »

10 հարց՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ծրագրի վերաբերյալ

ՀԱՐՑ 1․ Ովքե՞ր են համարվում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի շահառու։ ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրի շրջանակում այժմ դիմում կարող են ներկայացնել 2020 թ․ սեպտեմբերի 27-ից հետո Արցախից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք համապատասխանում են միջոցառման առաջին փուլի պայմաններին։ Դրանք են՝ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհվածի, կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, ...

Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,876.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 3%-ով։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 18․6%-ով և կազմել 1,240.7 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 31․2%-ով և կազմել 888.7 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 8․6%-ով և կազմել 1,397.7 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը ...

Կարդալ ավելին »

ՌԴ նավթագազային եկամուտներն աճել են 68.5%-ով

Ռուսաստանի դաշնային բյուջեի՝ նավթից և գազից ստացված եկամուտները հունվար-հունիսին աճել են 68.5%-ով՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ մինչև 5.7 տրիլիոն ռուբլի: Այս մասին հայտնում է ՌԴ Ֆինանսների նախարարությունը: «Նավթից և գազից ստացված եկամուտները կազմել են 5698 միլիարդ ռուբլի՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները՝ հիմնականում ռուսական նավթի գների աճի հաշվին: Սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման պարամետրերի համաձայն՝ առաջիկա ամիսներին ակնկալվում է, որ ...

Կարդալ ավելին »

«Հայկական ավիաուղիները» գործարկել է Երևան-Ուֆա չվերթը

 «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիսի 9-ից մեկնարկել է Երևան – Ուֆա – Երևան երթուղով չվերթերը:  Ինչպես տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածած հաղորդագրությունից, չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:

Կարդալ ավելին »

Metacritic․ 2024-ի լավագույն վիդեոխաղերը

Metacritic ակնարկների ագրեգատորը ներկայացրել է 2024-ի առաջին կիսամյակի ամենաբարձր վարկանիշ ունեցող տեսախաղերի ցանկը, որում չեն ներառվել հավաքածուները, հավելումները, բջջային խաղերը և ընդլայնված հրատարակությունները: Այս մասին հայտնում է DTF-ը։ Առաջին տեղը զբաղեցրել է Final Fantasy VII Rebirth-ը՝ 100-ից 92 միավորով: Երկրորդ տեղում է Animal Well-ը (91/100), որը բլոգեր Videogamedunkey-ի հրատարակչի թողարկած առաջին խաղն է: Երրորդ տեղը զբաղեցրել է ինդի հիթ Balatro-ն (96/100), ...

Կարդալ ավելին »

Առաջին ալիքը «Մանկական Եվրատեսիլի» պատվիրակի ընտրության մրցույթ է հայտարարել

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով: Առաջին ալիքը հայտնում է, որ հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները կամ ռեզիդենտները, որոնք 2024-ի նոյեմբերի 16-ի դրությամբ կլինեն նվազագույնը 9, առավելագույնը՝ 14 տարեկան (այսինքն ծնված կլինեն 2009-ի նոյեմբերի 17-ից հետո և մինչև 2015-ի նոյեմբերի 16-ը): Թեկնածուները լսումներին կարող են դիմել որպես անհատ կատարող, դուետ կամ խումբ՝ ...

Կարդալ ավելին »