• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

40-ամյա տղամարդը «Գրին գարդեն» հյուրանոցում ինքնшվնшսում է կատարել․ նրան արնոտված վիճակում գտել է մատուցողուհին

Հունիսի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Օհանովի 76/2 հասցեում գործող «Գրին գարդեն» հյուրանոցից մարմնի և երեսի վրա կտրած հետքերով շտապօգնության 77  խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 40-ամյա Արսեն Զ․-ին, ով հայտնել է, որ նշված հյուրանոցում փորձել է ...

Կարդալ ավելին »

Ջրհեղեղի հետևանքով 4 զոհերի ընտանիքներ կստանան 1 մլն դրամ, իսկ յուրաքանչյուր ընտանիքի անդամ՝ 40-60 հազար դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Որոշման հիմնավորմն մեջ ասվում է, որ հեղեղումների պատճառով շուրջ 250 ընտանիքներ բախվել են տարաբնույթ սոցիալական խնդիրների հետ։Մասնավորապես բնակության համար նախատեսված անշարժ գույքը վնասվելու կամ ընտանիքի անդամի կորստի պատճառով ընտանիքները բախվել են ֆինանսական խնդիրների հետ և ունեն սոցիալական աջակցության կարիք։ ...

Կարդալ ավելին »

Ֆուտբոլի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստներ ազատվեցին զինծառայությունից

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում որոշեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Հրաչիկ Գևորգյանին և Մարկ Գրիգորյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականների (մինչև 19 տարեկաններ, մինչև 21 տարեկաններ, ազգային հավաքական) կազմերում հանդես գալու  նպատակով Հայաստան են հրավիրվել Հրաչիկ Գևորգյանը, Մարկ Գրիգորյանը: Վերը նշված մարզիկները հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ...

Կարդալ ավելին »

Խանութներում բնական կաթնամթերքը կդրվի կանաչ դարակաշարում, իսկ կաթային փոխարինիչովը՝ նարնջագույն

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում հավանություն տվեց մի շարք օրենքներում փոփոխությունների փաթեթին: Այս փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս լայն տարածում է գտել կաթնային յուղի (ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի վաճառքը, ուստի, որպեսզի սպառողները կարողանան տեսողականորեն տարբերել կաթնամթերքը պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչով, թե առանց փոխարինիչի: Ըստ այդմ, սահմանվում է դրույթ, որ կաթնամթերքի վաճառքը առևտրի օբյեկտներում  պետք է տարանջատել ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի Ջիլ գյուղում մոդուլային դպրոց կկառուցվի

Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղում մոդուլային դպրոց կկառուցվի: Այդ նպատակով Ճամբարակ համայնքի Ջիլ գյուղի   1-ին փողոց 73 հասցեում գտնվող 0.908474 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերությամբ փոխանցվել է  Հայաստանի Հանրապետությանը: Հաշվի առնելով, որ նվիրաբերության իրավունքով փոխանցվող հողամասի վրա ներկայումս կառուցվում է մոդուլային դպրոց՝  սահմանվել է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից հողամասի վրա կառուցվող դպրոցի կառուցման աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում համապատասխան փաստաթղթերի  փաթեթը ...

Կարդալ ավելին »

Կփոխհատուցվեն ջրհեղեղից փլուզված 16 բնակարանի և 2 բնակելի տան գնման և 263 տան վերանորոգման ծախսերը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը: ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «այս կարգի համաձայն փոխհատուցման շահառու են համարվում այն անձինք, որոնք անշարժ գույքի նկատմամբ ունեն սեփականության իրավունք» «Փոխհատուցման ենթակա վնասների տեսակներն են՝ բազմաբնակարն շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան ...

Կարդալ ավելին »

Լճաշենում ժամանակակից ջերմոց կկառուցվի. պղպեղի 95 տոկոսը կարտահանվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՍԱՐԱՆԻՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «ՍԱՐԱՆԻՍՏ»-ի կողմից ներմուծվող հումքընախատեսվում է օգտագործել ապակե տարաների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 1989 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 800 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 590 աշխատատեղ 365 հազ դրամ ...

Կարդալ ավելին »

Հերթական վարժական հավաքները տեղի կունեննան օգոստոսի 1-ից հոկտեմբերի 25-ը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա-նություններ ունեցող մարմինների  տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին որոշում կայացրեց: Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2024թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպոր¬տային պարտակա¬նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր¬տային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային ...

Կարդալ ավելին »

La Depeche․ Ֆրանսիայում գողացել են ասպետ Ռոլանդի լեգենդար Դյուրանդալ թուրը

Դյուրենդալ թուրը, որը, ըստ լեգենդի, պատկանում էր ասպետ Ռոլանդին, գողացել են միջնադարյան Ռոկամադուր քաղաքից (Լոտի բաժին, կոմունա Ֆրանսիայի հարավ-արևմուտքում)։ Այդ մասին հայտնում է La Depeche թերթը։ Ըստ թերթի՝ թուրը, որը, ըստ լեգենդի, «մի քանի դար գտնվել է ժայռի ճեղքում, գողացել են»։ Մասունքը գտնվել է գետնից մոտ 10 մ բարձրության վրա, նշվում է հրապարակման մեջ։ «Ռոկամադուրը կորցրել է իր պատմության մի ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն փոփոխել է ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պատժի հրապարակման գործընթացը

Կենտրոնական բանկը թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման նպատակով փոփոխություններ է իրականացրել  ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների հրապարակման գործընթացում: Մասնավորապես՝ 2024 թվականի հուլիսի 1-ից հետո ֆինանսական կազմակերպությունների կողմից թույլ տրված խախտումների համար Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի կողմից ֆինանսական կազմակերպության և (կամ) նրա ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ հրապարակվելու է հետևյալ տեղեկատվությունը՝ խախտման հակիրճ նկարագրությունը, խախտման համար կիրառված պատասխանատվության միջոցի հանրամատչելի նկարագրությունը, պատասխանատվության ...

Կարդալ ավելին »