• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

61-ամյա տղամարդը փորձել է սպանել քնած վիճակում գտնվող քրոջ ամուսնուն

Աստղիկ բժշկական կենտրոնից 2024 թվականի հուլիսի 8-ին ժամը 07։14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարվելու հետևանքով՝ որովայնի շրջանի կտրած վերք ախտորոշմամբ, շտապօգնության խմբի կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է նշված անձի, ինչպես նաև  վերջինիս հիշյալ մարմնական վնասվածքը  պատճառած անձի ինքնությունը, ովքեր Երևանի բնակիչներ են՝ ծնված 1963թ․։ «2024 ...

Կարդալ ավելին »

ԱԳ նախարարը Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 9-ին Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը՝ նվիրված ՆԱՏՕ-ի 75-ամյակին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ԱԳ նախարարների հետ։  ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով գործարկվել է bnakavayr.am հարթակը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից գործարկվել է bnakavayr.am հարթակը։  Այն ծառայում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի հանրայնացման և ծրագիրը շահառուներին մատչելի  ներկայացնելուն։  Հարթակում ներկայացված են տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները, անհրաժեշտ պայմանները, դիմելու կարգը, ինչպես նաև՝ մանրամասն տեղեկատվություն բոլոր այն բնակավայրերի վերաբերյալ, որտեղ ծրագրի շրջանակներում բնակարան գնելու կամ կառուցելու դեպքում պետությունը ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 6․5 կգ քաշով դեղամիջոցների ներկրման փորձը

Կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված 6․5 կգ քաշով դեղամիջոցների՝ Հայաստան ներկրման փորձը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն: «Օրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչությունից  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժին տվյալներ էին ստացվել այն մասին, որ քաղաքացի Է․Չ-ն իր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցով մաքսային հսկողության ներքո գտնվող դեղամիջոցների տեղափոխումը ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ ՄԶԳ-ն 5 միլիոն դոլար կտրամադրի Amazon Web Service-ի և ՀՀ կառավարության գործակցությունը զարգացնելու համար

 ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը հայտարարել է Amazon Web Service-ի և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը խթանելու և առաջ մղելու նպատակով 5 միլիոն ԱՄՆ դոլարի նոր ֆինանսավորման մասին։ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարն այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության բարձ տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։  Սամանթա Փաուերն իր խոսքում նշեց, որ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպմանը ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը նախատեսում է Դիլիջանում նոր թունել կառուցել

Հայաստանում դիտարկում են Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցը: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի ներկայացմանը: Կառավարությունը ցանկանում է ...

Կարդալ ավելին »

Երևանում հնչած կրակոցի հետևանքով վիրավորվել է 27-ամյա երիտասարդ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում հուլիսի 9-ին օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտ մի երիտասարդ կրակոցներ է արձակել, կա վիրավոր քաղաքացի: Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ ժամը 18.30-ին երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մեկ այլ երիտասարդի հետ և նրա ուղղությամբ արձակել կրակոցներ: Տեսանկարահանող սարքերի ուսումնասիրությամբ պարզվել են կատարվածի որոշ ...

Կարդալ ավելին »

Եվրո-2024. կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը` Նիդերլանդներ-Անգլիա

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հուլիսի 10-ին կկայանա կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը` Նիդերլանդներ-Անգլիա: Դորտմունդում կայանալիք խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Նիդերլանդներն ու Անգլիան միմյանց հետ մրցել են 22 անգամ: 7 անգամ հաղթել է Նիդերլանդները, 6 անգամ` Անգլիան, 9 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Թիմերից ամենաշատ գոլերը խփել է Անգլիան` 31 գնդակ: Քառորդ եզրափակչում Նիդերլանդները պայքարից դուրս թողեց Թուրքիային, իսկ Անգլիան` Շվեյցարիային:   Եզրափակչի առաջին ...

Կարդալ ավելին »

Վաշինգտոնում կանցկացվի Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում

Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպում: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Կարդալ ավելին »

Քաջարանի «Գրքահոլիկները»՝ Վահանավանքում, «Մոլեգին հողմերի դարավանդի» քննարկմանը

Օրերս կայացավ «Գրքահոլիկներ» գրական ակումբի հերթական հանդիպումը, հաղորդում է Քաջարանի մշակույթի պալատի ֆեյսբուքյան էջը։ «Այս անգամ քննարկում էինք անգլիացի դասական գրող Էմիլի Բրոնթեի «Մոլեգին հողմերի դարավանդը» ստեղծագործությունը։ Քանի որ ստեղծագործությունը լի էր հրաշալի բնապատկերներով, որոշեցինք հավաքվել «Վահանավանք» վանական համալիրի գեղատեսիլ անկյունում։ Մինչև գրքի քննարկմանն անցնելը ակումբի մասնակիցները հնարավորություն ունեցան վայելելու ֆլեյտայի թովիչ հնչյունները, ինչն առավելագույնս նպաստեց գրքի ներաշխարհը թափանցելուն։ Խոսեցինք ...

Կարդալ ավելին »