• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում քննարկել է գյուղատնտեսության ոլորտում գործակցության հեռանկարները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՌԴ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի և արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Օմար Սուվայնա Ալ Սուվայդիի հետ։ Այդ մասին հայտնում են նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները, արտահանման խթանմանը, որակի ստանդարտացմանը վերաբերող հարցեր, ...

Կարդալ ավելին »

Դոլարը և ռուբլին նվազել են, ոսկու գինը՝ աճել

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հուլիսի 8-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.36 դրամով և կազմել 387.88 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.40 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 2.33 դրամով և կազմել 420.04 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքն աճել է 2.95 դրամով և կազմել 432.85 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 3.97 դրամով և կազմել 497.11 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքն աճել ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի արժեքը նվազել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հուլիսի 8-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 1.78%-ով և կազմել 21,637,430.50 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 1.78%-ով և կազմել 55,732.10 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 2.51%-ով և կազմել 2,930.27 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.052577833 (-0.73%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 5.26%-ով և կազմել 313.94 դոլար, BCH/BTC ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 08-07-24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հուլիսի 8-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 385.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 390.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 416.00 դրամ (+2.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 423.00 դրամ (+2.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.33 դրամ (-0.04 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.46 դրամ (-0.04 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 386.00 դրամ (+0.00 ...

Կարդալ ավելին »

Saudi Aramco-ն նվազեցնում է նավթի գներն Ասիայի համար

Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն օգոստոսի համար նվազեցրել է նավթի գները ասիական գնորդների համար: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Նրանց համար Arab Light նավթի գինը նվազել է 0.6 դոլարով՝ մեկ բարելի դիմաց: Այսպիսով, գինը պարզվել է, որ 1.8 դոլարով բարձր է Օման/Դուբայ տարածաշրջանային հենանիշերից: Միևնույն ժամանակ, առևտրականներն ակնկալում են, որ սաուդյան նավթի գինը Ասիայի համար կնվազի 0.9 դոլարով՝ ...

Կարդալ ավելին »

Մինչև 37.6%․ ԵՄ-ն մաքսատուրք է սահմանել չինական էլեկտրքարերի համար

Եվրամիությունը Չինաստանից էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսատուրքերը կսահմանի մինչև 37.6%-ի չափով: Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ: «Եվրահանձնաժողովը նախնական հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներմուծվող էլեկտրական մեքենաների համար»: ԵՀ-ից պարզաբանել են, որ խոշոր ավտոարտադրողների համար մաքսատուրքերը տատանվելու են իրենց արտադրանքի արժեքի 17.4%-ից մինչև 37.6%-ը: ԵՀ-ն ընդգծել է, որ այդ տուրքերը սահմանվել են «ապօրինի սուբսիդիաների» դեմ պայքարի հետաքննության արդյունքների հիման վրա, ...

Կարդալ ավելին »

Հայաստանյան բանկերը շարունակում են առավել շատ միջոցներ ներգրավել արտերկրից

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ.-ի մայիս ամսվա դրությամբ ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը Փողի զանգվածին (D1) կազմել է 34․0%, որը 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 1․6 տոկոսային կետով։ Ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը ռեզիդենտների ընդհանուր ավանդներին և փոխառություններին (D2) ևս նվազել է 2․1 տոկոսային կետով և կազմել՝ 39.6%: Մեր երկրի ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ...

Կարդալ ավելին »

ՆԱՏՕ-ն 2025-ին 40 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնության են եկել հաջորդ տարի 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Այդ  մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ դաշինքի անդամ երկրներն այդ հարցում համաձայնության են եկել Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ։ Հենց Վաշինգտոնում դաշինքի երկրները համաձայնագիր կստորագրեն 2025 թվականին Կիևին 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու մասին:

Կարդալ ավելին »

Ագրոպարենային ապրանքների 58 տոկոսն արտահանվում է Ռուսաստան

Հայաստանի ագրոպարենային ապրանքների՝ միջինացված ցուցանիշով 58 տոկոսն է արտահանվում Ռուսաստան: Այդ մասին ասուլիսում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ անդրադառնալով արտահանման դիվերսիֆիկացիայի վերաբերյալ հարցին:  Խոջոյանի խոսքով՝ միայն 2024 թվականին կազմակերպվել են 4 միջազգային ցուցահանդեսներ, որոնց մասնակցել է հայկական շուրջ 120 կազմակերպություն: «Այսինքն՝ 120 կազմակերպություն՝ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, հնարավորություն է ունեցել իր արտադրանքը ներկայացնելու Արաբական Միացյալ Էմիրություններում, ԱՄՆ–ում, ԵՄ երկրներում: Միջինացված և ...

Կարդալ ավելին »

Xiaomi-ի ապարանջանը կփրկի․․․ մոծակներից

Չինական Xiaomi ընկերությունն իր Youpin կոլեկտիվ ֆինանսավորման հարթակում ներկայացրել է Qualitell ապարանջանը, որն իսկական փրկություն կարող է լինել նրանց համար, ովքեր հոգնել են ամռանը նյարդայնացնող մոծակներից։ Ապարանջանի հիմնական առանձնահատկությունը միջատներին արդյունավետորեն վանելու կարողությունն է՝ առանց ավանդական քիմիական նյութերի օգտագործման: Qualitell-ի գաղտնիքը հատուկ օղակի մեջ է, որում լցվում են վանող հատկություններ ունեցող եթերային յուղեր: Ըստ արտադրողի՝ մեկ լիցքավորումը բավական է մոծակների դեմ 90 ...

Կարդալ ավելին »