Հայաստանում այս պահի դրությամբ վերամշակող կազմակերպությունները մթերել են շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն: Այդ մասին ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը: «Այս փուլում նաև գյուղատնտեսական մթերումների սեզոնն է մեկնարկել: Այսօրվա դրությամբ վերամշակող կազմակերպությունների կողմից մթերվել է շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն»,- ասաց Խոջոյանը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծավալը գրեթե նույնն է: Իսկ ողջ 2023-ի ընթացքում մթերված ցուցանիշը եղել է 86 ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Inside Out 2՝ ռեկորդային ժամկետում ավելի քան 1 մլրդ դոլար հավաքած առաջին մուլտֆիլմն աշխարհում
«Գլուխկոտրուկ-2»-ը (Inside Out 2) դարձել է պատմության մեջ առաջին անիմացիոն ֆիլմը, որը համաշխարհային վարձույթում ռեկորդային կարճ ժամկետում (թողարկումից ընդամենը 19 օր անց) հավաքել է ավելի քան 1 մլրդ դոլար։ «Մենք շատ ուրախ ենք, որ հասել ենք այդ ֆենոմենալ ցուցանիշինին ռեկորդային կարճ ժամկետում, եւ դա մեկ անգամ եւս ապացուցում է, որ համաշխարհային լսարանը կնայի այս հիանալի ֆիլմը»,-հայտնել է Disney-ի վարձույթի գծով ...
Կարդալ ավելին »1․3 մլրդ դոլար. Թբիլիսիում կկառուցվի միջազգային օդանավակայան
Թբիլիսիի նոր միջազգային օդանավակայանը, որը նախատեսվում է կառուցել նախկին Վազիանի օդանավակայանի տարածքում, շինարարության ավարտից հետո կընդունի 18 միլիոն ուղևոր: Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել Թբիլիսիի գործող միջազգային օդանավակայանի ընդլայնման փոխարեն կառուցել մոտ 1․3 մլրդ դոլար արժողությամբ նոր միջազգային օդանավակայան: 2024 թվականի հունիսին հայտարարվել է մրցույթ նոր օդանավակայանի զարգացման գլխավոր պլանի մշակման համար։ «Այսօր Թբիլիսիի օդանավակայանի տարողունակությունը կազմում է 4 միլիոն ...
Կարդալ ավելին »ՀՀ խոշոր հեռահաղորդակցման ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 2.42%-ով
Հրապարակվել է ՀՀ 1000 խոշոր հարկատու ընկերությունների 2024թ. հունվար-մարտ ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Վիվա Արմենիան (նախկինում ՄՏՍ Հայաստան / Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 8-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 4.62 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 54.67%-ով կամ 1.63 մլրդ դրամով։ Յուքոմը (Ucom) զբաղեցնում է ...
Կարդալ ավելին »Կրիպտոշուկայի անկման և մեմթոքենի բումի ֆոնին NFT-ի վաճառքը նվազել է 44%-ով
Մեմքոյնների շուրջ աղմուկն ու կրիպտոարժույթների շուկայում ընդհանուր բացասականությունը երկրորդ եռամսյակում նպաստել են չփոխարինվող թոքենների վաճառքի 44% անկմանը: Ըստ CryptoSlam-ի՝ NFT-ի վաճառքը տարվա առաջին եռամսյակի 4․14 միլիարդ դոլարից երկրորդ եռամսյակում նվազել է մինչև 2․32 միլիարդ դոլար: «Երկրորդ եռամսյակը դժվար էր. բիթքոյնն ընկավ 15%-ով, և շատ ալթքոյններ զգալիորեն վատթարացան»,– նշել է Apollo Crypto-ի ներդրումային տնօրեն Հենրիկ Անդերսոնը: Ըստ նրա՝ մեմերի թոքենները «խլել» ...
Կարդալ ավելին »Եվրո-2024. քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը հայտնի են
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը հայտնի են: Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում կմրցեն հետևյալ զույգերը` Իսպանիա-Գերմանիա (հուլիսի 5, ժամը` 20:00) Պորտուգալիա-Ֆրանսիա (հուլիսի 5, ժամը` 23:00) Անգլիա-Շվեյցարիա (հուլիսի 6, ժամը 20:00) Նիդերլանդներ-Թուրքիա (հուլիսի 6, ժամը `23:00) Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչները կկայանան հուլիսի 9-ին ու 10-ին, իսկ եզրափակիչը` հուլիսի 14-ին:
Կարդալ ավելին »Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Չնայած ոռոգման նպատակներով Սևանա լճից իրականացվող ջրբացթողումներին՝ լճի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Ինչպես տեղեկացանք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2024 թվականի հուլիսի 2-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 66 սմ բարձրության վրա, ինչը 11 սմ-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Արփա-Սևան թունելային ջրատարով այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Սևանա լիճ է տեղափոխվել 157 ...
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է 97 հանցանք. գրանցվել է 14 վթար. զոհվել է 1, վիրվորվել՝ 25 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 2-3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 11-ական, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, ...
Կարդալ ավելին »Ալեն Սիմոնյանն այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն։ Այդ մասին Ալեն Սիմոնյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։ «Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում շրջել եմ Վանաձորի փողոցներով և զրուցել քաղաքացիների հետ։ Այցելել եմ նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (VTC) և ծանոթացել կենտրոնի աշխատանքներին»,- գրել է Սիմոնյանը:
Կարդալ ավելին »Լիզինգի պետական աջակցության ծրագրով ֆերմերներն այս տարի ձեռք են բերել մոտ 410 գյուղտեխնիկա
Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում այս տարի ձեռք է բերվել 411 գյուղատնտեսական տեխնիկա, ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 25 տոկոսով: Այդ մասին ասուլիսում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը: Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի մեկնարկից ի վեր տրամադրվել է շուրջ 3500 միավոր գյուղատնտեսական տեխնիկա: Ընդհանուր բյուջեն կազմում է 16.5 մլրդ դրամ: «Այս տարի կառավարության կողմից գործող ծրագրի շրջանակներում ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ