OpenAI-ի եկամուտը տարեկան կտրվածքով կրկնապատկվել է՝ հասնելով 3.4 միլիարդ դոլարի, ասել է ընկերության գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը: 2023-ի վերջին այն կազմում էր 1,6 մլրդ դոլար, իսկ անցած ամառ՝ մոտ 1 մլրդ դոլար։ OpenAI-ի եկամուտների հիմնական մասը՝ մոտ 3.2 միլիարդ դոլարը, ստացվում է ընկերության արտադրանքներից և ծառայություններից: Վերջին ամիսներին OpenAI-ն ավելացրել է եկամուտը AI արտադրանքներից՝ ծառայություններ վաճառելով ձեռնարկությունների հաճախորդներին: Apple-ն ավելի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Տեղեկատվական շտեմարանների հետազոտմամբ շրջանառությունները թաքցնելու դեպքեր են հաստատվել․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հետամուտ է ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը: Հարկ վճարողների իրական իրացման շրջանառությունները պարզելու նպատակով դեռևս 2023 թվականի փետրվարին հայտնաբերված «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվական շտեմարանի (սերվերի) հետազոտման աշխատանքները շարունակվում են: Պետական եկամուտների կոմիտեին և Քննչական կոմիտեին վերապահված գործառույթների շրջանակում՝ մասնավորապես սերվերում պարունակվող տեղեկատվության վերծանման, համապատասխան ուսումնասիրությունների, գաղտնի քննչական գործողությունների ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 14-րդ փաթեթը, տեղեկացրել է ԵՄ Խորհրդում նախագահող Բելգիան։ «ԵՄ մշտական ներկայացուցիչները հենց նոր համաձայնեցրին պատժամիջոցների զգալի եւ բովանդակալից 14-րդ փաթեթը ի պատասխան Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի։ Այդ փաթեթը նախատեսում է նոր միջոցներ եւ ուժեղացնում արդեն գոյություն ունեցող սահմանափակումների գործողությունը՝ փակելով դրանք շրջանցելու հնարավորությունը»,- նշվել է բելգիական նախագահության X ցանցի ...
Կարդալ ավելին »Տոլմա և խինկալի․ Դիլիջանում կանցկացվի «Միմինո» հայ-վրացական փառատոնը
Հունիսի 22-ին արդեն 2-րդ անգամ Դիլիջանում անցկացվելու է հայ-վրացական խոհանոցային ու մշակութային կոլորիտն ապահովող «Միմինո» փառատոնը։ Այն մեկ հարկի տակ համախմբելու է Հայաստանի ու Վրաստանի խոհարարներին, որոնք մրցելու են իրենց խոհարարական հմտություններով։ Պրոֆեսիոնալ ժյուրին էլ գնահատելու է նրանց աշխատանքը։ Հրավիրած ասուլիսին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ խոհարարներն ազատ են լինելու ստեղծագործելու հարցում։ «Հայաստանի ...
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է 128 հանցանք. գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 19-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 32, ֆիզիկական ներգործության՝ 12, խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 10-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, դրամանենգության ու գույքը ...
Կարդալ ավելին »ՉԺՀ-ի հետ հարաբերությունները ՀՀ-ի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից են. Արշակյանը՝ Լոու Ցինծյանին
ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հունիսի 19-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինծյանի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից: «Հայաստանի Հանրապետությունը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից մեկը: Այն ընդգրկված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում»,- նշել ...
Կարդալ ավելին »Դավթաշենում թիվ 93 դպրոցի մասնաշենքերից մեկում մանկապարտեզ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում գույք հետ վերցնելու և նվիրաբերելու մասին որոշում կայացրեց: Խոսքը Դավթաշեն վարչական շրրջանում Աշոտ Մանուկյանի անվան N93 միջնակարգ դպրոցի կողմից չօգտագործվող մասնաշենքի և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մասին է, որտեղ նախատեսվում է մանկապարտեզ կազմակերպել: Հիմնավորման մեջ նշվում է, որ Դավթաշեն վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա են երեխաների մեծաթիվ հերթագրումներ։ Երևան համայնքի ենթակայության տակ ...
Կարդալ ավելին »Հյուսիս-հարավ մայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: Տիգրան Խաչատրյանը նախ զեկուցել է հաշվետու տարում նախարարական կոմիտեի նիստերի և միջգերատեսչական խմբերի գործունեության մասին, որոնց շրջանակում իրականացվել է միջգերատեսչական փոխգործակցություն ենթադրող գործընթացների համակարգում և օպերատիվ միջամտություն, առանձին ներդրումային ծրագրերի ընթացիկ աշխատանքների համակարգում: Փոխվարչապետը ներկայացրել է նաև 2023-ին հումանիտար ճգնաժամի կառավարման՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար աջակցություն ...
Կարդալ ավելին »Կինոյի տան դիմացի հրապարակում կառուցվող «Աստղային պուրակը» կանվանակոչվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով
Երևանի Կինոյի տան դիմացի հրապարակում կառուցվող «Աստղային պուրակը» կանվանակոչվի հանճարեղ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով: Դրա համար հիմք է հանդիսացել Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի որոշումը: Որոշման հիմնավորմն մեջ նշվում է, որ մշակութային ստեղծագործությունների անվանումներով փողոցների անվանափոխումը կարող է լինել քիչ հայտնի կամ չգնահատված մշակութային օբյեկտների վրա ուշադրություն հրավիրելու միջոց: Սա կարող է օգնել մշակութային ստեղծագործությունների հանրահռչակման ...
Կարդալ ավելին »Կոտայքի Զառ գյուղում նոր դպրոց կկառուցվի
Կոտայքի մարզի Զառ գյուղում նոր դպրոց կկառուցվի: Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշում կայացրեց, որով Զառ գյուղի Պ․ Հարությունյան փողոց 1 հասցեում գտնվող 1․28555 հեկտար մակերեսով հողամասը նվիրատվությամբ փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ նոր դպրոց կառուցելու նպատակով։ Հաշվի առնելով, որ նվիրատվության իրավունքով փոխանցվող հողամասի վրա ներկայումս կառուցվում է դպրոց՝ նախագծի 3-րդ կետով սահմանվել է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կեղմից հողամասի վրա ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ