• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ: «Ամառային տապ օրերին ձեզանից շատերն իրենց հանգիստը անցկացնում են բնության գրկում։ Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։ Ձեր առօրյա կյանքում ու կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում, ...

Կարդալ ավելին »

Նարեկ Մկրտչյանը ՄԱԿ մշտական համակարգողի հետ  քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև գործող ծրագրերի ընթացքին առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով ՄԱԿ-ի կառույցների հետ ունեցած ոլորտային արդյունավետ համագործակցության դերը՝ նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել վերջիններիս ներդրումը՝ Հայաստանում ...

Կարդալ ավելին »

Իրանը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի օրենքի ստորագրմանը

Իրանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին օրենքի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորի Ջահրոմին։ «Նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի նախագծի [ստորագրմանը]», – ասել է Ջահրոմին` կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, որը մեջբերում է ...

Կարդալ ավելին »

Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականին

Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը  հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, ռազմական գրասենյակի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ: Այդ մասին տեղեկացնում են ՊՆ-ից:  Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքին և հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը և այդ շրջանակում՝ Ֆրանսիայի աջակցությունը:  Քննարկվել են ...

Կարդալ ավելին »

Դիլիջանում հաճարենու փայտանյութով բարձված մեքենա է հայտնաբերվել

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները հունիսի 18-ի ժամը 20-ի սահմաններում իրականացրած շրջագայության ժամանակ Դիլիջանի Կամոյի փողոցի սկզբնամասում ստուգման են ենթարկել ակնհայտ փայտանյութով բարձված «ԳԱԶ-33021»-ը: Դիլիջանցի 33-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ մեքենան բարձված է 3,5 խմ հաճարենու փայտանյութով, որը բեռնել էր Նոյեմբերյանի հարակից սարամասից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել ...

Կարդալ ավելին »

Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են գործակցային հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:  Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ռազմավարական հաղորդակցության բարեփոխման հաջող ընթացքին և այլ ուղղություններով իրականացվող ծրագրերին: Երկուստեք կարևորվել է այս տարվա ապրիլի 5-ին ...

Կարդալ ավելին »

Պահպանել համակեցության կանոնները․ՄԻՊ-ը շարունակում է բողոքներ ստանալ բարձր երաժշտության, շինարարական աղմուկի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին շարունակվում են ներկայացվել բազմաթիվ բողոքներ՝ ՀՀ տարբեր բնակավայրերում, հատկապես՝ մայրաքաղաքում տեղակայված հանրային սննդի, զվարճանքի և ժամանցի կետերից հնչող բարձր երաժշտության, ինչպես նաև աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:  Պաշտպանն անընդունելի է համարում աղմուկի միջազգային չափանիշներին չհամապատասխանող անթույլատրելի մակարդակը, հատկապես ուշ երեկոյան և գիշերային ժամերին: Պաշտպանն ընդգծում է, որ խիստ կարևոր է պահպանել  համակեցության կանոնները, իսկ այս ...

Կարդալ ավելին »

Wizzair-ի Միլան-Երևան չվերթի հետաձգման պատճառն ինքնաթիռի փոփոխությունն է եղել. քաղավիացիա

Wizzair ավիաընկերության Միլան-Երևան հետաձգված թռիչքն արդեն կայացել է. Հայաստանի ժամանակով ժամը 14:00-ին այն կժամանի Երևան, ինչից մոտ մեկ ժամ անց էլ կկայան Երևան-Միլան չվերթը: Այդ մասին այսօր՝ հունիսի 19-ին, հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: «Թռիչքի հետաձգման պատճառը ինքնաթիռի փոփոխությունն է եղել, սակայն դեռևս տեղեկություն չունենք, թե ինչով է պայմանավորված եղել փոփոխության անհրաժեշտությունը»,-հայտնեցին քաղավիացիայից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Wizzair ...

Կարդալ ավելին »

Մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է․ Երևանի արձագանքը Բաքվից հնչող հայտարարություններին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության  վերաբերյալ պաշտոնական Բաքվի մեկնաբանություններին։ Ներկայացնում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը.  «Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հայաստանն ու Ադրբեջանը ...

Կարդալ ավելին »

Վարդենիսում բացվել է տարեցների ցերեկային խնամքի կենտրոն

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում «Կամրջակ» սոցիալական և բարեգործական հասարակական կազմակերպության միջոցներով համայնքապետարանի հետ համագործակցությամբ բացվել է տարեցների խնամքի կենտրոն։ Ինչպես տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի տարեցները միմյանց հետ շփվելու, իրենց ժամանցն ու ազատ ժամանակն անցկացնելու վայր ունեն արդեն: Տարեցների ցերեկային խնամքի կենտրոնի բացումն առիթ է, որ նույն տարածքում ապրող, սակայն իրար վաղուց չհանդիպած մարդիկ շփվեն, նոր ծանոթություններ հաստատեն:  Տարեցների խնամքի ...

Կարդալ ավելին »