2024 թվականի ապրիլը դարձավ ամենատաքը և ամենաչորը` սկսած 1935 թվականից։ Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Հայաստանի ամսական միջին ջերմաստիճանը կազմեց 9․4°C, որը 4․5°C-ով գերազանցեց ապրիլի ամսական նորման (4․9°C)։ Ջերմաստիճանային շեղումները հատկապես բարձր էին ամսվա երկրորդ կեսին, երբ շրջանների զգալի մասում օդի օրական միջին ջերմաստիճանները բարձր էին նորմայից 6-8°C-ով։ Ապրիլի 17-20-ը և 28-30-ը ընկած ժամանակահատվածում գրանցվեցին նոր ջերմաստիճանային ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մադրիդում գտել են Ֆրենսիս Բեկոնի` 5 միլիոն եվրո արժողությամբ գողացված նկարը
Իսպանիայի ազգային ոստիկանությունը Մադրիդում գտել է անգլիացի էքսպրեսիոնիստ նկարիչ Ֆրենսիս Բեկոնի (1909-1992 թթ.) կտավը, որը գողացվել էր 2015 թվականին նրա չորս այլ գործերի հետ միասին։ Այդ մասին հաղորդագրություն են տարածել թագավորության իրավապահ մարմինները։ Կտավի արժեքը կազմում է շուրջ 5 միլիոն եվրո: 2015 թվականին Իսպանիայի մայրաքաղաքի բնակելի շենքից գողացել են Բեկոնի հինգ ստեղծագործություն՝ 25 միլիոն եվրո ընդհանուր գումարով։ Կողոպտիչները նաև գողացել էին սեյֆ, ...
Կարդալ ավելին »Այսօր դպրոցներում հնչում է «Վերջին զանգը»
Այսօր հանրապետության դպրոցներում հնչում է վերջին զանգը: Շրջանավարտները հրաժեշտ են տալիս իրենց հարազատ կրթօջախներին ու մուտք են գործում մի նոր կյանք: Ավարտական դասարաններում կազմակերպված են «Վերջին դաս» միջոցառումները: Այս տարի վերջին զանգը հնչելու է 1547 կրթական հաստատությունում։
Կարդալ ավելին »Խնձորեսկում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մարտին Շահնուբարյանին պատկանող կաթի վերամշակման (պանիր) արտադրամասում (Սյունիքի մարզ, Խնձորեսկ համայնք): ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ստուգման ընթացքում պարզվել է, որ այս արտադրամասում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմեր: Այսպես՝ առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, կաթի ընդունման տարածքի հատակը պատրաստված չի ...
Կարդալ ավելին »Սևանա լճի մակարդակը բարձրացել է 19 սանտիմետրով
Սևանա լճի մակարդակը 2024 թվականի ապրիլի 22-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 19 սանտիմետրով։ Ինչպես տեղեկացանք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տեղեկագրից, եթե 2024 թվականի ապրիլի 22-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900, 31 մետր բարձրության վրա, ապա մայիսի 22-ի դրությամբ այդ նիշն արդեն հասել է 1900 մետր 50 սանտիմետրի, որն իր հերթին 5 սանտիմետրով ավել է ...
Կարդալ ավելին »Հայաստանի ԱԱԾ-ն ստանձնում է Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս և Կիրանց բնակավայրերի որոշ հատվածների պահպանությունը
այաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը մայիսի 24-ից պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1․9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4․9 կմ հատվածների պահպանությունը։ Այդ մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։Հաղորդվում է, որ պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5․8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով: ԱԱԾ-ն հայտնում է նաև, որ ...
Կարդալ ավելին »Արգենտինայի նախագահն իր գրքի շնորհանդեսը վերածել է ռոք համերգի՝ երգելով 8000-անոց հանդիսատեսի առաջ
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյն իր նոր գրքի շնորհանդեսի ժամանակ երգել է Բուենոս Այրեսի համերգասրահի բեմից՝ 8000 հոգու առաջ: Միլեյը երաժիշտների նվագակցությամբ կատարել է La Renga խմբի երգը՝ փոփոխված տեքստով։ «Ես արքա եմ։ Ես առյուծ եմ»,- բացականչել է Միլեյը։ Երաժշտական մասից հետո Միլեյը շնորհակալություն է հայտնել իր կառավարության անդամներին և «Ազատությունը գալիս է» կոալիցիայի օրենսդիրներին՝ առանձին նշելով իր քրոջը՝ Կարինա Միլեյին՝ ...
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 94 դեպք. գրանցվել է 16 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ֆիզիկական ներգործության՝ 14-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, խարդախության` 10, անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության՝ 4-ական, վստահված գույքը հափշտակելու ու գույքը ...
Կարդալ ավելին »Կենսաբազմազանության միջազգային օրը՝ «Խոր Վիրապ» արգելավայրում․ տեսանյութ
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ ամեն տարի մայիսի 22-ին նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը, որը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել կենսաբազմազանության շարունակական կորստի համաշխարհային խնդրին: Օրվա խորհրդի համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունը մայիսի 23-ին նախաձեռնել էր լրագրողների այց «Խոր Վիրապ» պետական արգելավայր՝ տեղում ծանոթանալու միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ ...
Կարդալ ավելին »Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լոուրենս Վոնգին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով։ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սինգապուրի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր հարուստ քաղաքական փորձը կնպաստի Սինգապուրի հետագա զարգացմանն ու առաջընթացին: Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Սինգապուրի հետ փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու զարգացումը։ Պատրաստակամ եմ համատեղ ջանքեր գործադրելու և՛ երկկողմ, և՛ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ