• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Տավուշում տեղադրվող սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքն են. Փաշինյան

Հայաստան գոյության նպատակը ՀՀ քաղաքացիների ազատության, երջանկության եւ բարեկեցությն ապահովումն է: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա սլայդներով սկսեց ցույց տալ, թե որն է Հայասռանի ներքին ու արտաքին ռազմավարությունը, տեսլականը: «Հայաստանի իրավակարգը ժողովրդական համաձայնեցում անցած  իրավունքի վրա հիմնված արդարությունն է: Հայաստանում միշտ եղել է արդարության կարիքը, բայց շատ կարեւոր է, որ ՀՀ ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 07-05-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.08%-ով և կազմել 78.71 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.06%-ով և կազմել 83.57 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են. 07-05-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.48%-ով և կազմել 2333.40 դոլար, արծաթի գինն աճել է 1.25%-ով և կազմել 27.63 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.56%-ով և կազմել 972.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 07-05-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 38852.27 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.03%-ով և կազմել 5180.74 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.19%-ով և կազմել 16349.25 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 07-05-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.96%-ով և կազմել 18175.21 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.49%-ով և կազմել 7996.64 կետ, բրիտանական FTSE ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 8213.49 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.13%-ով և կազմել 1186.20 կետ:

Կարդալ ավելին »

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչի պատասխան խաղերը: Մայիսի 7-ին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում կհյուրընկալի Դորտմունդի «Բորուսիա»-ին: Թիմերի առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել էր գերմանական թիմը: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Մայիսի 8-ին կկայանա «Ռեալ»-«Բավարիա» հանդիպումը: Այս ակումբների առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով: Չեմպիոնների լիգայի 2023-2024  մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Լոնդոնում` հունիսի 1-ին:

Կարդալ ավելին »

Ռազմավիրական ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

Վրաստանում վատ եղանակի պատճառով Ռազմավիրական ճանապարհը ժամանակավորապես փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: Այդ մասին հաղորդել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով…. 2024 թ. մայիսի 7-ին Մոսկվայի ժամանակով 00:15-ից Վլադիկավկազ-Լարս հատվածով արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ` մինչև հետագա ծանուցում կլինի», – ասվում է ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերով շաբաթվա պատկերը. Քաղաքացին փորձել է ներմուծել մաքսային հսկողությունից թաքցված ավտոմեքենայի յուղեր. Մաքսային ծառայողները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված և չհայտարարագրված 6844 տուփ ծխախոտ. Պարզվել է, որ տարանցման հայտարարագրում և փաստացի ապրանքերում կան անհամապատասխանություններ. Օդային ճանապարհով առանց հայտարարագրման բրենդային օծանելիքների ներմուծման փորձը կանխվել է. Փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային ...

Կարդալ ավելին »

Եվրահանձնաժողովը ԵՄ-ին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը

Եվրահանձնաժողովը պատրաստել է հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը և այն փոխանցել է միավորման երկրների քննարկմանը: Հիմնականում միջոցները վերաբերում են Ռուսաստանից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներմուծմանը։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։ Նշվում է, որ ըստ Polskie Radio-ի աղբյուրների՝ ԵՄ-ն չի նախատեսում ռուսական ՀԲԳ-ի ներմուծման ամբողջական արգելք սահմանել։ Այնուամենայնիվ, Բրյուսելը դիտարկում է «Արկտիկ ՀԲԳ-2» և «Մուրմանսկի ՀԲԳ» նախագծերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ ...

Կարդալ ավելին »

Սուրճի գինը 45 տարում հասել է գագաթնակետին

Էսպրեսսոյի և լուծվող ըմպելիքների մեջ օգտագործվող ռոբուստա սուրճի համաշխարհային գները ապրիլին բարձրացան մինչև 1979 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակը: Այս մասին հայտնում է Սուրճի միջազգային կազմակերպությունը (ICO) իր վերջին զեկույցում։ Սուրճի գինը մեկ ամսվա ընթացքում աճել է 16,8%-ով և հասել 1,94 դոլարի՝ մեկ ֆունտի դիմաց։ Ապրանքը շարունակում է թանկանալ Վիետնամի գյուղատնտեսական շրջաններում երաշտի և շոգի ֆոնին, որը ռոբուստայի ամենամեծ արտադրողն ...

Կարդալ ավելին »