• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Տնտեսական ակտիվության աճը ոսկեգործության հաշվին է

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. առաջին եռամսյակում արագացել է մինչև  տարեկան 14,3% (2023թ. նույն ժամանակահատվածի 12,2%-ից)։ Որպես շարժիչ ուժ հանդես է գալիս արդյունաբերության հատվածը՝ ոսկեգործության ճյուղի զգալի աճի հաշվին (12 անգամ): Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվել է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։ Վիճակագրության համաձայն՝ 2024թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության աճը մեծապես պայմանավորել է ...

Կարդալ ավելին »

Շաքարի արտահանման արգելք՝ Ռուսաստանում. ՀՀ կարտահանվի 28 հազար տոննա

Ռուսաստանում շաքարի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվում: Ինչպես հաղորդում է  ՌԴ կառավարության Telegram-ալիքը, սահմանափակումը կգործի մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը: Ընդգծվում է, որ տվյալ որոշումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունության պահպանմանը։ Որոշմամբ նախատեսված են մի շարք բացառություններ. շաքարի մատակարարումը ԵԱՏՄ երկրներ հնարավոր կլինի որոշակի ծավալներով։ Մասնավորապես, Հայաստան կմատակարարվի 28 հազար տոննա շաքար, Բելառուս ՝ 5 հազար տոննա, Ղազախստան ՝ ...

Կարդալ ավելին »

Արմեն Ստեփանյանը՝ ԶՊՄԿ բնապահպանական ծրագրերի մասին

Սյունիք ՀԸ-ի հարցազրույցը ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ՝ ԶՊՄԿ բնապահպանական ծրագրերի, աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին։

Կարդալ ավելին »

Առաջիկայում կընդունենք արցախցիներին բնակարանների ապահովման ծրագիրը․ Փաշինյան

Կառավարության առաջիկա նիստերից մեկում կընդունենք արցախցիներին բնակարանների ապահովման ծրագիրը։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, հրավիրված մամուլի ասուլին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ստացել ենք բավականին լավ ծրագիր։ Այն ընդարձակ ծրագիր է, բայց ես ուզում եմ կարճ ներկայացնել, որովհետև ամբողջական փաթեթը հետագայում փոխվարչապետը մանրամասն նկերկայացնի։ Որոշել ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին երեք ուղղություններով աջակցել։ Առաջինը՝ տուն կառուցելու հարցում։ Երկրորդը՝ ...

Կարդալ ավելին »

Համաշխարհային աստղերը յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024»-ին

Նորաձևության ոլորտի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ «Met Gala 2024»-ը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում իր շուրջ է համախմբել շոու բիզնեսի հանրահայտ աստղերին և դիզայներներին։  «Met Gala 2024»-ի գլխավոր թեման ծաղիկներն են եղել:  Ներկայացնում ենք ուշադրության արժանի արտիստներից մի քանիսի տպավորիչ կերպարները:  Բեդ Բաննին ընտրել է սև կոստյում՝ դեկորատիվ կարերով: Երգիչը ձեռքերում սև ծաղիկներ է պահել: Ջենիֆեր Լոպեսն ընտրել է «Schiaparelli»-ի էլեգանտ զգեստ։ ...

Կարդալ ավելին »

Synopsys-ը 2,1 միլիարդ դոլարով կվաճառի իր ՏՏ բիզնեսի մի մասը Clearlake-ին և Francisco-ին

Synopsys-ը կվաճառի իր ծրագրային ապահովման ամբողջականության (software integrity, SIG) բաժինը մասնավոր բաժնետիրական կոնսորցիումին, որը գլխավորում են Clearlake Capital-ը և Francisco Partners-ը: Reuters-ի տվյալներով՝ գործարքի արժեքը կազմում է 2,1 մլրդ դոլար։ Անցյալ շաբաթ գործակալությունը հայտնեց, որ մասնավոր կապիտալով ընկերությունները գերակշռել են մրցակիցներին, ովքեր նույնպես ցանկանում էին գնել SIG-ի բաժինը, և որ նրանց կոնսորցիումը բանակցություններ է սկսել բաժինը ձեռք բերելու համար, որն առաջարկում ...

Կարդալ ավելին »

Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ: Օլիմպիադան անցկացվել է 2024 թ. ապրիլի 16-21-ը Բուլղարիայում: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, այս օլիմպիադան անցկացվում է տարիքային երկու խմբով։ Ավագ խմբում մասնակցել է 16 երկրի 287 դպրոցական, իսկ կրտսեր (մինչև 15 տարեկան) խմբում` 191 դպրոցական։ Հայաստանից օլիմպիադային մասնակցել են Ա. ...

Կարդալ ավելին »

70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25– ամյա երիտասարդ է կալանավորվել

Պարզվել են Երևանի 70–ամյա բնակչուհու նկատմամբ առերևույթ ավազակային հարձակման դեպքի հանգամանքները։ Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ 2024 թվականի մայիսի 2-ին 70–ամյա կինը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ  ժամը 20։40-ի սահմաններում, տուն վերադառնալիս՝ հասնելով Երևան քաղաքի Գրիբոյեդով փողոցի շենքի շքամուտքի մոտ, անհայտ անձը հարձակվել է իր վրա և զենքի սպառնալիքով հափշտակել պայուսակը, որի մեջ եղել է բջջային ...

Կարդալ ավելին »

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը

Մոսկվայում տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Այն սկսվել է Կրեմլի Մեծ պալատում: ՌԲԿ պարբերականը հաղորդում է, որ արարողությանը հրավիրված են Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի սենատորներ, կառավարության անդամներ և այլ հյուրեր։ Արարողությանը հրավիրված են նաև այլ պետությունների դեսպաններ. որոշ երկրներ, մասնավորապես՝ Լեհաստանը, Լիտվան, Բելգիան, արդեն հայտարարել են, որ իրենց ներկայացուցիչները չեն գալու երդմնակալությանը։ Ակնկալվում է, որ արարողությանը ...

Կարդալ ավելին »

Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է

«Հետք» կայքի հրապարակման, ինչպես նաև լրագրողի ահազանգի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Երևանի Գրիգոր Լուսավորիչ և Ազատության պողոտա հասցեներում գտնվող «ԱՌ-ԲԵ Ռետէլի» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետերում (հայ-բելառուսական խանութներ)։ Ինչպես տեղեկանում ենք ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, ստուգումների արդյունքում հայտնաբերվել է «LEOR» ապրանքանիշի ժամկետանց սննդամթերք․ ձկան պահածո՝ կիլկի, 2 հատ, աղցան կորեական՝ 1 հատ, ատլանտիկական ...

Կարդալ ավելին »