• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին՝ Ալմաթիում

Նախապես ձեռքբերված պայմանավորվածություններին համապատասխան՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան): Այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Կարդալ ավելին »

Երևանի մետրոպոլիտենը մայիսի 13-ից կաշխատի մինչև կեսգիշեր

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում մայիսի 13-ից կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Մետրոպոլիտենը: «Երևանի մետրոպոլիտենն աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից և կավարտի ժամը 00։00-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մինչ այս Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները սկսվում էին 07:30-ին, ավարտվում՝ 23:00-ին:

Կարդալ ավելին »

Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 5-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի մոտակա «Յանխ» կոչվող հանդամասում երեխան մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Յանխ» կոչվող հանդամասում ...

Կարդալ ավելին »

Ժամանակն է ՀՀ-ում լիթիումի պաշարների ուսումնասիրություն սկսել․ Հայկ Ակարմազյան

Լիթիումը հանդիպում է ապարներում, հանքային տաք ջրերում ու աղի լճերում: Արդյոք մեր երկրում կա՞ն լիթիումի պաշարներ ու կորզման հնարավորություններ: Թեմայի շուրջ Պոլիտեխնիկում աշխատաժողով է եղել, մեկ հարկի տակ են հավաքվել երկրի ընդերքն ուսումնասիրողներն ու հանքարդյունաբերողները: Որպեսզի Հայաստանում առկա պոտենցիալը լիարժեք բացահայտվի, ՀԱՊՀ մասնագետներն առաջարկում են ջրային պաշարներում համալիր ուսումնաիրություններ իրականացնել: Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ ավելին »

Անբավարար ինտեգրում և փակ սահմաններ․ ՀԲ փորձագետը՝ ՀՀ արտահանման խնդիրների մասին

Հայաստանն արտահանում է իր ներուժի ընդամենը մի փոքր մասը։ Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի ավագ մասնագետ Լեյա Հաքիմը՝ վկայակոչելով ՀԲ-ի «Սահմաններից դուրս. ներուժի բացահայտում կայուն ապագայի համար» զեկույցի արդյունքները: Փորձագետի հաամոզմամբ՝ պատճառը Հայաստանի ինտեգրման անբավարար մակարդակն է և փակ սահմանների առկայությունը։ «Դա պայմանավորված է ինչպես երկրի աշխարհագրական դիրքով, այնպես էլ քաղաքական իրադրությամբ»,- ասել է նա: Հաքիմը նշել է, որ ...

Կարդալ ավելին »

3.3 մլրդ դոլար. Հայաստանի միջազգային համախառն պահուստները նվազում են

Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2023թ. օգոստոսին ռեկորդային 4.220 մլրդ դոլարի հասնելուց հետո սկսել են ամսական կրճատվել՝ 2024թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 3.304 մլրդ դոլար: Տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը նվազել է 11.3%-ով (կամ 420.4 մլն դոլարով), մինչդեռ,  2023թ. արձանագրվել է 26.7%-ով (կամ 784 մլն դոլարով) տարեկան աճ: Այդ մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։ Մասնավորապես, ՀՄՊ-ի տարեկան անկումը 2024թ. մարտին ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների՝ փոխադարձ ճանաչման համաձայնագիրը

Ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության պետություններում գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագիրը: Այդ մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ Աղբյուրի համաձայն` փաստաթուղթը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։ Այժմ եվրասիական հնգյակի երկրների (Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի) քաղաքացիների գիտական աստիճանի մասին ազգային փաստաթղթերը ճանաչվում են ինքնըստինքյան (առանց ճանաչման ազգային ընթացակարգերի ...

Կարդալ ավելին »

5G-ից 500 անգամ արագ. Ճապոնիայում փորձարկել են 6G

Ճապոնիայում փորձարկվել է աշխարհի ամենաարագ ինտերնետը. Հեռահաղորդակցության ընկերությունների կոնսորցիումի մշակած սարքն ունի տվյալների փոխանցման գերարագ 6G ստանդարտի աջակցություն, որը 500 անգամ ավելի արագ է, քան 5G-ն: Ինչպես հայտնում է LiveScience-ը, թեստերի ժամանակ հնարավոր է եղել հասնել ինտերնետի 100 Գբիթ/վրկ տպավորիչ արագության՝ ստացողի և հաղորդիչի միջև մոտ 90 մետր հեռավորության վրա։ 100 Գբիտ/վ արագությունը թույլ է տալիս մեկ վայրկյանում փոխանցել մոտ հինգ ...

Կարդալ ավելին »

Գազայում 141 լրագրող է զոհվել

 Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժմանն ի պատասխան Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով 141 լրագրող է զոհվել։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Գազայի իշխանություններին։ Նույն ժամանակահատվածում, ըստ Գազայի հատվածի Կառավարական տեղեկատվական կենտրոնի, վիրավորվել է ավելի քան 70 լրագրող, 20-ից ավելին՝ ձերբակալվել։ Գազայի իշխանությունները հայտնել են, որ Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է գրեթե 34 600-ի, ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ունեցվածքն աճել է ավելի քան 15.5 միլիարդ դոլարով

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունը տարեսկզբից ի վեր աճել է 15.818 միլիարդ դոլարով: Այս մասին ասվում է Bloomberg-ի հրապարակած միլիարդատերերի ինդեքսում: Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարվա սկզբից Անդրեյ Մելնիչենկոն վաստակել է 5.51 միլիարդ դոլար: Այժմ նրա կարողությունը կազմում է 24.3 միլիարդ դոլար: Ալեքսեյ Մորդաշովի կարողությունն աճել է 4.86 ​​միլիարդ դոլարով և կազմել 25.8 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ, Վլադիմիր Լիսինը վաստակել է ...

Կարդալ ավելին »