Հայաստանի գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով, ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ «ՀԱՊԿ-ի և Հայաստանի՝ որպես մեր կազմակերպության անդամ երկրի, հարաբերությունները լավագույն շրջանը չեն ապրում,- նշել է նա։- Սակայն Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ում շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով»։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են առևտրի հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները, գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։ Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից ...
Կարդալ ավելին »Գոհաբանական աղոթք` Ուշիի վանական համալիրի վերականգնման առթիվ
Արագածոտնի մարզի Ուշի համայնքում ապրիլի 20-ին տեղի է ունեցել Սուրբ Սարգիս վանական համալիրի վերակառուցման օրհնության կարգը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնության կարգ է մատուցել վերականգնման աշխատանքների առթիվ: Խոսելով Սուրբ Սարգիս Վանական համալիրի վերակառուցման գաղափարի մասին՝ «Դիջիթեյն Գրուպի», «Արմենիա Վայն» ընկերության հիմնադիր, «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը նշել է. «Մարդ, ով երբևէ եղել է ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի արժեքն աճել է
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 22-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 3.40%-ով և կազմել 26,031,684.56 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 3.40%-ով և կազմել 66,305.87 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 5.41%-ով և կազմել 3,231.79 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.04874066 (+1.92%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 7.30%-ով և կազմել 514.95 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.007766211 ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեքն այսօր. 22-04-24
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները ապրիլի 22-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 388.50 դրամ (-1.50 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 393.00 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 415.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 421.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.16 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.25 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 389.00 դրամ (-1.00 ...
Կարդալ ավելին »ՀՀ բանկերի զուտ շահույթն աճել է 19%-ով եւ կազմել ավելի քան $206 մլն
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:: Վերջին 23 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի ...
Կարդալ ավելին »Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական կտրվածքով ամփոփագիրը, ըստ որի՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը բարձրացել է փետրվարին եւ հասել 16.3%-ի: ՀԲ զեկույցում նշվում է, որ աճի տեմպի արագացումը պայմանավորված է արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների եւ առեւտրի կտրուկ աճով:Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3%-ով, սակայն այս ցուցանիշը գրեթե 4 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշից: Դրամական փոխանցումների ...
Կարդալ ավելին »Երևանում կորած համարվող Ջաթին Շարման հայտնաբերվել է
Երևանում կորած համարվող Ջաթին Շարման հայտնաբերվել է: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ոստիկանությունը: «Ապրիլի 8-ին հաղորդվել էր 1988 թ. ծնված Ջաթին Շարմայի անհետ կորելու մասին:Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նա ապրիլի 20-ին ներկայացել է բաժին և հայտնել է, որ գտնվել է Երևան քաղաքի տարբեր հատվածներում ու կատարել շինարարական աշխատանքներ: Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության ...
Կարդալ ավելին »SIPRI-ն հաղորդել է 2023-ին համաշխարհային ռազմական ծախսերի ռեկորդային՝ 6,8 %-ով աճի մասին
Համաշխարհային ռազմական ծախսերը 2023 թվականին հասել են 2,443 տրիլիոն դոլարի, ինչը 6,8 %-ով ավելի է, քան 2022 թվականին: Դա եղել է ամենամեծ աճը 2009 թվականից ի վեր․ առաջին տասնյակի մեջ մտնող երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը, մեծացրել են իրենց ռազմական ծախսերը։ Այդ մասին ասված է Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) նոր զեկույցում: «Համաշխարհային ռազմական ծախսերն ավելանում ...
Կարդալ ավելին »Ալեն Սիմոնյանն Իսպանիայում կմասնակցի ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում է: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիայում կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին: Համաժողովը եվրոպական խորհրդարանների միջեւ կարծիքների, տեղեկատվության եւ փորձի փոխանակման հարթակ է, որը նպաստում է խորհրդարանների աշխատանքներին, աջակցում նրանց համագործակցությանը եւ վերահսկում ԵՄ միջխորհրդարանական գործունեության համակարգումն ամենաբարձր մակարդակով: ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ