• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ՊՆ-ն մրցույթ է հայտարարել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն՝ նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության քաղաքացիական ծառայության 16 թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով համալրելու համար:Ընդունելության պայմաններին, թափուր պաշտոնների անվանացանկին, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով սահմանված գործառույթներին, ինչպես նաև կրթության, մասնագիտության, որակավորման աստիճանի, աշխատանքային ստաժի և (կամ) աշխատանքի բնագավառում փորձի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ պաշտպանության նախարարության mil.am պաշտոնական կայքէջի «Գրադարան» բաժնի «Քաղաքացիական ծառայություն» ենթաբաժնում՝ «ՀՀ ...

Կարդալ ավելին »

Ովքեր պետք է 2024 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր

2023 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ, եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։ 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ ...

Կարդալ ավելին »

Ազգային արխիվում բացվել է Արամ Խաչատրյանի 120- ամյակին նվիրված ցուցադրություն

Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ բացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը, Մ. Մաշտոցի անվան ...

Կարդալ ավելին »

«Երևանի ավտոբուսի» 21 վարորդ ազատվել է աշխատանքից

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 10֊ն ընկած ժամանակահատվածում 21 վարորդ ազատվել է աշխատանքից։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ «Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։ Ազատման պատճառներից է նաև Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, կանանցից գումար ...

Կարդալ ավելին »

Միջուկային ինժեներիայի և կառավարման մագիստրոսական կրթաթոշակի ծրագիր՝ ՀՀ քաղաքացիների համար

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր միջուկային էներգիայի կորպորացիայի (China General Nuclear Power Corporation, CGN) և Ցինհուա (Tsinghua) համալսարանի հետ համատեղ իրականացվում է TUNEM միջուկային ինժեներիայի և կառավարման մագիստրոսական կրթաթոշակային ծրագիրը: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ TUNEM միջուկային ինժեներիայի և կառավարման մագիստրոսական կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ծրագրի տևողությունը 2 տարի է: Ծրագիրն իրականացվում է Չինաստանի էներգետիկայի ազգային վարչության և ...

Կարդալ ավելին »

Մայիսի 6-ից առևտրային ցանցերը և մատակարարները կաշխատեն նոր խաղի կանոններով. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդիպում էր նախաձեռնել բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ առևտրային ցանցերի և մատակարարների համար սահմանված նոր օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Քննարկումը վարում էր ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, միջոցառմանը մասնակցում էին ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, Հանձնաժողովի, Էկոնոմիկայի նախարարության, ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի պատասխանատուներ և այլ շահագրգիռ անձինք:  ՄՊՀ-ից հայտնում են, որ միջոցառումը նպատակ ուներ օրենսդրական կարգավորումների հասցեատերերին պարզաբանելու օրենքի նոր պահանջները ...

Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ

Հայաստանի Հանրապետության տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կարդալ ավելին »

Ճապոնիան սկսել է նոր Honda Accord-ի վաճառքը

Մոդելն առաջին անգամ Ճապոնիայում ներկայացվել է 2023թ. սեպտեմբերին։ Նոր մոդելը նման է Հյուսիսային Ամերիկայի համար արտադրվող նմուշին (այն ներկայացվել է 2022թ. նոյեմբերին)։ Ղեկն աջակողմյան է։ Honda Accord XI-ի երկարությունը, լայնությունը եւ բարձրությունը կազմում են 4 971, 1 862 եւ 1 450 միլիմետր, անիվների բազան՝ 2 830 միլիմետր։ Կառուցվածքի հիմքում նախորդի կատարելագործված պլատֆորմն է։ Ավելացվել են լրացուցիչ պահեր, ինչի արդյունքում մեքենայի թափքն ավելի ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 120 հանցագործություն. գրանցվել  է 10 ավտովթար. վիրավորվել է 13 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 11-12-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, խարդախության՝ 13, հոգեկան ներգործության՝ 11, դրամանենգության և խուլիգանության՝ 6-ական, ...

Կարդալ ավելին »

DO Challenge 2024․ մարտահրավեր կոդավորողներին

DO Challenge 2024 մրցույթում կարևորվելու է ճկուն մտածողությունը, արագությունը և թիմային աշխատանքը․ մրցույթին մասնակցության գրանցումն արդեն բաց են։ DeepOrigin կենսատեխնոլոգիական ընկերության կողմից անցկացվող DO Challenge կոդավորման մրցույթը նախատեսված է թիմերի համար, որոնք հմտացած են մեքենայական ուսուցման և ծրագրավորման ուղղություններում։ Մրցույթի ընթացքում նրանց տրվելու են մեքենայական ուսուցման (ML) ու մոլեկուլյար դինամիկայի (MD) վերաբերյալ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն 10 ժամում։ DeepOrigin ամերիկյան ընկերությունը, որը ...

Կարդալ ավելին »