• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Օրենքի նախագիծ, ըստ որի տեխզննության ժամանակ կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.«Ես և իմ գործընկեր Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ ենք դրել օրենքի նախագիծ, որն ընդունվելու դեպքում տեխզննության ժամանակ կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը՝ հնարավորություն տալով գումարները տնօրինել ձեր հայեցողությամբ մինչև դեկտեմբերի 1-ը։Հարկային օրենսգրքով սահմանված է, որ յուրաքանչյուր տարվա գույքահարկը կարելի է վճարել մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։  ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ ասուլիսով

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի առանձնազրույցը տեղի կունենա այսօր ժ. 13:00-ին, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը (ժ. 13:30) և ԱԳՆ-ների միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն (ժ. 14:15)․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։«Հանդիպման արդյունքներով՝ ժ. 14:30-ին, Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով»,- ասված է հաղորդագրությունում։Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 6-ին, պաշտոնական երկօրյա այցով ...

Կարդալ ավելին »

Տարադրամի փոխարժեքը մարտի 7-ին

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 442 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,42 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.49 դրամ:

Կարդալ ավելին »

Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում տեղի է ունեցել  Հայաստանի պատվո հյուպատոսության պաշտոնական բացումը

Նոր Զելանդիայում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանը (նստավայրը՝ Տոկիո, Ճապոնիա) Օքլենդում Հայաստանի պատվո հյուապոսության պաշտոնական բացման կապակցությամբ աշխատանքային այց է կատարել Օքլենդ․ տեղեկացնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից: Մարտի 2-ին դեսպանը ներկա է գտնվել հայ համայնքի մասնակցությամբ Ավստրալիայի և Նոր Զելադիայի Հայոց թեմի առաջնորդ Հայկազուն Արքեպիսկոպոս Նաջարյանի կողմից մատուցված սուրբ պատարագին, որի ավարտին արքեպիսկոպոս Նաջարյանը հատուկ ծեսով օրհնել է Հայաստանի Հանրապետության այն ...

Կարդալ ավելին »

ՀՀ որոշ տարածքներում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում մարտի 7-ին և 10-ին, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում, մարտի 8-ին և 9-ին, 11-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 7-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-4 մ/վ, մարտի 7-9-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, ...

Կարդալ ավելին »

Լարսը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ՓԾ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցք (բուք է) դժվարանցանելի է բեռնատարների համար: Աշոցքի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդալ ավելին »

ՀՀ-ն ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն հայ սահմանապահներ մնան․ Գրիգորյան

Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Երևանի դիրքորոշումն այն է, որ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունը պետք է ամբողջությամբ իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը, նշել է նա: «Անկախության շրջանում Հայաստանը տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռք բերում, և այս պահին Հայաստանը ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն ...

Կարդալ ավելին »

Ռուբլին կրկիրն թանկացել է․ rate.am

Ըստ Rate.am-ի տվյալների՝ մարտի 6-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 403 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 406 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 436 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 440 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.44 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.51 դրամը:

Կարդալ ավելին »

Բաքուն չի ընդունում ՀՀ 31 բնակավայրերի տարածքների օկուպացիայի փաստը. փոխվարչապետի գրասենյակ. «Ազատություն»

Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են՝ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները՝ ըստ էության հաստատելով, որ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։ Չորս դիրքապահի կյանք խլած Ներքին Հանդի դեպքերից հետո թեման բարձրացրած վարչապետ Փաշինյանը չէր հստակեցրել՝ արդյոք 4 գյուղերի վերադարձ պահանջող ...

Կարդալ ավելին »