Սիրո տոների առթիվ մի յուրօրինակ սիրո արտահայտություն ռուսաստանաբնակ հայտնի երգիչ Վիրաբ Վիրաբյանի կողմից՝ ամբողջ հայության օրրան Երևանին։ Երգը մի առանձնահատուկ ձոն է մեր հայրենիքի մայրաքաղաքին՝ հնամենի Երևանին։ Երգի պրիեմերան ընտրվել է հատկանշական՝ Սիրո բարեխոսության տոնի օրը, քանի որ այն արտահայտում է հայի անմնացորդ սերն ու նվիրվածությունը մայրաքաղաք Երևանին։ Վիրաբ Վիրաբյանը բազմաթիվ միջազգային փառատոնների մասնակից է, այդ թվում՝ ռուսական հայտնի «Голос» ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Moody’s-ը $580 միլիարդի պարտատոմսեր կթողարկի
Moody’s վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ 2024 թվականին աշխարհում տնտեսության կայունության հետ կապված $950 միլիարդի պարտատոմսեր կթողարկվեն։ «Կանաչ» պարտատոմսերին բաժին կհասնի դրանցից $580 միլիարդը։ Գործակալությունը նշում է, որ զարգացման տարբեր բանկեր «կայուն» պարտատոմսերի թողարկող կհանդիսանան եւ կառաջարկեն այլ «կանաչ» գործիքներ։ «Նոր կանաչ տեխնոլոգիաների մեջ ներդրումները կարագանան, քանի որ «անցումային շրջանի» ֆինանսավորումը դառնում է ավելի կարեւոր: Հստակ երեւում է քաղաքական աջակցությունը ...
Կարդալ ավելին »2023-ի ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով պետական բյուջե է վերականգնվել 32 մլրդ դրամ. Գլխավոր դատախազություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, 2023 թվականի ընթացքում Վարչության դատախազների հսկողության ներքո քննվող ընթացիկ քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 15 մլրդ դրամ, որը հանդիսանում է պետությանը պատճառված վնաս: 2023 թվականի ընթացքում Վարչության դատախազների հսկողության ներքո ավարտված ...
Կարդալ ավելին »Համահայկական Հիմնադրամը մոտ 200 տոննա հումանիտար աջակցություն է բաշխել մի շարք մարզերում տեղակայված բռնի տեղահանվածների ընտանիքներին
Համահայկական Հիմնադրամը մի շարք ընկերությունների հետ համագործակցության արդյունքում սեպտեմբերի 21-ից առ այսօր շուրջ 200 տոննա հումանիտար աջակցություն է բաշխել մի շարք մարզերում տեղակայված կարիքավոր ընտանիքներին։ Աջակցությունն իր մեջ ներառել է սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներ, տաք հագուստ, մահճակալներ, անկողնային պարագաներ, ծածկոցներ, տաքացուցիչներ և այլն։ Ինչպես տեղեկանում ենք Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, տեղահանված ընտանիքների շրջանում թիրախային խմբերի ընտրությունը կատարվել է հետևյալ չափանիշների հիման ...
Կարդալ ավելին »Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների միջոցներն աճում են
Ցե-Կվադրատ Ամպեգա ընկերության կողմից կառավարվող բոլոր երեք կենսաթոշակային ֆոնդերը 2023 թվականն ամփոփել են էական բարձր երկնիշ տարեկան եկամտաբերությամբ։ Ինչպես տեղեկանում ենք ընկերության տարածած հաղորդագրությունից, հավասարակշռված ֆոնդը (CQBAL) իր 16.5% եկամտաբերությամբ ունեցել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում գործող բոլոր 6 ֆոնդերից ամենաբարձր եկամտաբերությունը։ Համապատասխանաբար՝ Կայուն եկամտայինը (CQFIX) և Պահպանողականը (CQCON) ունեցել են 12․6% և 16.3% եկամտաբերություն։ Սա նշանակում է, որ մասնակիցների ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին առանձնազրույց են ունեցել
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են հունվարի 26-ին կայանալիք Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին, երկկողմ քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ռազմավարական բնույթը և վստահություն հայտնել, որ այսօր ...
Կարդալ ավելին »ՀՀ բանկային հաճախորդների թիվը կազմել է 4,5 մլն
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ի հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ բանկերի հաճախորդների ընդհանուր թիվը 4,498,543 է։ 2022թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է հաճախորդների թվի աճ 718,941-ով կամ 19.02%-ով։ Մասնավորապես, իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների թիվն աճել է 31.12%-ով կամ 45,559-ով և կազմել 191,974, իսկ ֆիզիկական անձ հաճախորդների թիվն աճել է 18.53%-ով կամ 673,382-ով և կազմել 4,306,569։ Ինչ կայանում է բանկային ...
Կարդալ ավելին »Հայաստանը միանում է Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկին՝ 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի միացմանը Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկի (ԵՆԱԲ) ստեղծման Համաձայնագրին՝ 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ: Հիմնավորման մեջ նշվում է, որ բանկին անդամակցում է 106 հաստատված անդամ երկիր, իսկ հիմնադիր 57 անդամ երկրի թվում են՝ Իրանը (2,541 բաժնեմաս), Վրաստանը (539 բաժնեմաս), Թուրքիան (26,099 բաժնեմաս) եւ Ադրբեջանը (2,541 բաժնեմաս)։ Բանկին անդամակցության գործընթացը նախատեսում է բաժանորդագրում Բանկի բաժնետիրական կապիտալի բաժնեմասերին՝ վճարվող եւ ...
Կարդալ ավելին »Դժվարանցանելի ճանապարհներ՝ Տավուշի մարզում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տավուշի մարզում Դիլիջանի ոլորանները, Դիլիջան-Վանաձոր, Իջևան-Նոյեմբերյան, Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածում բուք է: Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը ...
Կարդալ ավելին »Հունվարի 27-ին կնշվի Սուրբ Սարգսի տոնը
Այս տարի հունվարի 27-ին նշում ենք սիրո բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության օրը։ Տոնը շարժական է, հանդիպում է հունվարի 18-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում: Ս. Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվել է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ