2023 թվականին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների եւ շահառուների քանակի զգալի աճ: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ 2023 թվականին ծրագրից օգտվող 38 911 շահառուի վերադարձվել է 51.9 մլրդ դրամ եկամտային հարկի գումար՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 42%-ով, իսկ շահառուների թիվը՝ 33%-ով: 2022 թվականին շահառուների թիվը կազմել է 29 199, իսկ վերադարձված գումարը՝ 36.5 ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Արտյոմ Մեհրաբյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 25-ի որոշմամբ՝ Արտյոմ Մեհրաբյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
Կարդալ ավելին »Սաստիկ բքի և ձնահյուսի պատճառով կան փակ ճանապարհներ
Սաստիկ բքի և ձնահյուսի պատճառով Սիսիան-Գորիս (Հարժիսից մինչև Գորիս) և Շինուհայրից դեպի Տաթև, Թթուջուր-Նավուր, Նորովան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից՝ ներկայացնելով միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների իրավիճակը հունվարի 26-ի առավոտվա դրությամբ: Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս ...
Կարդալ ավելին »Գյումրու պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 18-ին և 19-ին հյուրախաղերով հանդես կգա Երևանում։ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում աճեմյանցիները թատերասերներին կներկայացնեն Լյուդվիգ Հարությունյանի բեմադրած Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» դրաման, ռեժիսորի ասիստենտ` Արտուշ Միքայելյան, նկարչական ձևավորումը` Անտոն Քեշիշյանի, զգեստները` Լուսինե Խաչատրյանի, երաժշտությունը` ՀՈՂ-ի։ Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշեց՝ ի սկզբանե նպատակը թատերասերներին Գյումրի բերելն էր, բայց Երևանում ...
Կարդալ ավելին »Bentley-ով առյուծին զբոսանքի տանելու համար ձերբակալվել է կենդանու տերը
Թաիլանդում ձերբակալել են կնոջը, որի առյուծին Պատայա քաղաքում զբոսանքի էին հանել բաց տանիքով Bentley մեքենայով։ Այդ մասին հաղորդում է BBC-ին։ Առյուծի զբոսանքի տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում։ Կենդանին պատկանում է մի կնոջ, սակայն մեքենան վարել է շրիլանկացի մի տղամարդ, որը տեղի ունեցածից հետո լքել է երկիրը։ Թաիլանդում առյուծ ունենալն օրենքով արգելված չէ, սակայն այն պետք է պաշտոնապես գրանցված լինի։ ...
Կարդալ ավելին »Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի առաջնության չեմպիոններն ու մրցանակակիրները
Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների 2024 թվականի առաջնության չեմպիոններն ու մրցանակակիրները հայտնի են: «Դինամո» մարզահամալիրում կայացած առաջնության ոսկե մեդալակիրներ ըստ քաշային կարգերի դարձան` 48 կգ Բարեղամ Հարությունյան (2-րդ տեղ` Հովհաննես Հարությունյան, 3-րդ տեղեր` Հմայակ Հովհաննիսյան, Սեյրան Վարդանյան), 51 կգ` Արեն Ասլամազյան (2-րդ տեղ` Վահե Բադալյան, 3-րդ տեղեր` Հայկ Ալարբեքյան, Հարություն Կարապետյան), 54 կգ` Դավիթ Եգորյան ( 2-րդ տեղ Ժիրայր Սարգսյան, 3-րդ տեղեր` ...
Կարդալ ավելին »Հայաստանում կառուցվելիք «չոր նավահանգիստը» կդառնա «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի բաղադրիչ․ Վահան Քերոբյան
Գյումրիում կառուցվելիք «չոր նավահանգիստը» կդառնա Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի բաղադրիչը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Անցյալ շաբաթ տեղի ունեցավ Հանրային ներդրումային կոմիտեի նիստ, որի ընթացքում հաստատվեց «չոր նավահանգստի» խորը տեխնիկա-տնտեսական վերլուծությունը, և վարչապետը հանձնարարեց ձևավորել ճանապարհային քարտեզ ու արդեն սկսել իրագործումը: Պետք է նշեմ նաև, որ քննարկվեց և ...
Կարդալ ավելին »Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630 մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք: «2022-2023 թվականների ընթացքում Հայաստանում ռեզիդենտ երկու ընկերությունների կողմից ԻԻՀ-ից ՀՀ են ներմուծվել և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվել շուրջ 820 տոննա ընդհանուր քաշով իրանական ծագման ապրանքներ․ մասնավորապես՝ ներքին այրման շարժիչի յուղեր, հիդրավլիկ համակարգի յուղեր և փոխանցման տուփի յուղեր, ...
Կարդալ ավելին »Երևան-Սևան ավտոճանապարհի 24-30 կմ-ին մառախուղ է, Տաթև գյուղում՝ բուք
Երևան-Սևան ավտոճանապարհի 24-30 կմ-ին մառախուղ է, Տաթև գյուղում՝ բուք: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Փակ է Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհը։ Ստեփանավանի ոլորանները, Վարդենյաց լեռնանցքը, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ քաղաք, Սյունիք գյուղից դեպի «Զանգեր» և «Մեղրու Սար» կոչվող ...
Կարդալ ավելին »Էլեկտրամոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն
Երևանի ավագանու որոշմամբ` էլեկտրամոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, անվճար կայանելու հնարավորությունից կարող են օգտվել որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցները: Էլեկտրամոբիլների վարորդները քաղաքապետարան որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չունեն. տվյալներն առկա են համապատասխան շտեմարաններում: Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է նաև ավագանու համապատասխան որոշումից օգտվող մեքենաների ցանկը:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ