• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Ճապոնական SLIM մոդուլը լուսանկարել է Լուսնի մակերևույթի հանքանյութերը

Ճապոնական SLIM առաջին լուսնային մոդուլը վայրէջքից անմիջապես հետո կարողացել է հատուկ սպեկտրադիտական տեսախցիկի միջոցով լուսանկարել Լուսնի մակերևույթի հանքանյութերը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի Օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA)։ Տեսախցիկը լուսանկարել է 15 րոպե, որից հետո նրա աշխատանքը դադարեցվել է, քանի որ սարքի արևային մարտկոցները չեն աշխատում, և այն էներգիա է ստանում ներկառուցված մարտկոցից։ Արդյունքում արվել է 257 լուսանկար՝ նախատեսված 333-ի ...

Կարդալ ավելին »

Wildberries-ը գործարկել է ապրանքների վարկանիշի հաշվարկի նոր մեթոդ

Ռուսական խոշորագույն առցանց առևտրային հարթակ Wildberries-ը հայտարարել է ապրանքների վարկանիշի հաշվարկման նոր համակարգի գործարկման մասին։ Այժմ՝ հրապարակումից երեք ամիս անց, ապրանքի մասին ակնարկն օրեցօր կդառնա ավելի ու ավելի քիչ նշանակալից, և դրա ազդեցությունը ապրանքի վարկանիշի վրա կնվազի։ Միևնույն ժամանակ, 15 ամենաթարմ ակնարկները միշտ ավելի շատ կազդեն վարկանիշի վրա, քան մյուսները: Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, թարմացումը թույլ կտա պահպանել ընթացիկ ...

Կարդալ ավելին »

Tesla-ն նեյրոցանցով կառավարվող համակարգ է գործարկում

Tesla-ն սկսել է տարածել իր էլեկտրական ավտոմեքենաների ինքնակառավարման FSD Beta v12 համակարգի թարմացումը, որը, ինչպես ակնկալվում է, կներկայացնի այն, ինչ ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկն անվանում է «ծայրից ծայր նեյրոցանցեր» (end-to-end neural nets): Նոր համակարգին անցնելու համար ընկերությունը հրաժարվել է C++ ծրագրավորման լեզվով գրված ավելի քան 300,000 կոդից։ FSD ինքնակառավարման համակարգի նախորդ տարբերակներից այն հիմնականում տարբերվում է նրանով, որ ավտոմեքենան ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը երկարաձգել են Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը

Ադրբեջանը երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, որին շինծու մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից։ Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է 4 ամսով։ Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանին 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել 2023 թվականի սեպտեմբերի 28-ին։ Նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց ...

Կարդալ ավելին »

Ճամբարակում և Սևանում ապաստանած արցախցիներին տրամադրվել է հերթական աջակցությունը

«Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ն, ԱՄՆ-ում գործող «Սփիրիթ օֆ Ամերիկա» կազմակերպության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքներում ապաստանած  200-ից ավելի բազմանդամ ընտանիքներին տրամադրել է կենցաղային պարագաներ, սնունդ, երեխաների համար գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակներ, ինչպես նաև՝ վառելափայտ:Ինչպես տեղեկացանք Սևանի և Ճամբարակի համայնքապետարաններից՝ Ճամբարակում 120, իսկ Սևանում 80 ընտանիքներ ապահովվել են կենցաղային ...

Կարդալ ավելին »

Հյուսիսային Կորեան հայտնել է նոր տեսակի թևավոր հրթիռի առաջին փորձարկումների մասին

 Հյուսիսային Կորեան հունվարի 24-ին իրականացրել է «Փուլհվասար-3-31» նոր տեսակի ռազմավարական թևավոր հրթիռի առաջին փորձնական արձակում, որը գտնվում է մշակման փուլում։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Փորձարկումները կատարել է ԿԺԴՀ հրթիռաշինության գլխավոր վարչությունը։ «Արձակումը ոչ մի ազդեցություն չի գործել շրջապատի երկրների անվտանգության վրա և ոչ մի առնչություն չունի տարածաշրջանի իրադրության հետ», – մեջբերում է ՏԱՍՍ-ը հատված Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության հրապարակումից։ Արձակման մասին ...

Կարդալ ավելին »

Վարչապետն ավտովթարների և դրա հետևանքով զոհերի թվի որոշակի նվազում է տեսնում

Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ճանապարհային երթևեկության անվտանգությանը։Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Աշխատանքային խումբ ունենք, որն անընդհատ աշխատում է՝ հասկանալու, թե ինչ կարող ենք անել ճանապարհների երթևեկության անվտանգությունը մեծացնելու ուղղությամբ։ Այս ուղղությամբ նաև ներքին գործերի նախարարությունն է ինտենսիվ աշխատանքներ իրականացնում։ Լավ լուրն այն է, որ մենք այդ աշխատանքների արդյունքը նաև տեսնում ենք, որ հաջողվել է վթարների ...

Կարդալ ավելին »

Վրաստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչները կարող են զբաղվել վարձատրվող գործունեությամբ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի ստորագրմանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է ապահովել Վրաստանի հետ առանձնահատուկ և բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը, որն ունի փոխադարձ կենսական նշանակություն։ Ցանկանալով բարելավել դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների դիվանագիտական ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն ԵՄ-ի հետ կգործակցի միգրանտների մաքսանենգության, փողերի լվացման, թրաֆիքինգի ոլորտներում

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի ՆԳՆ-ի և ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի եւ «Հայաստանի ՆԳՆ-ի և ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկություններին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2021թ. սեպտեմբերի 28-ին Եվրոպոլի գործադիր տնօրեն տիկին Քեթրին դը Բոլի և ՀՀ ոստիկանության պետ,  ոստիկանության գեներալ-մայոր Վահե ...

Կարդալ ավելին »

Քերոբյանի մոտ քննարկվել են բենզինի օկտանային թվի լաբորատոր փորձաքննության հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը։ Այնուհետև քննարկվել են բենզինի օկտանային թվի լաբորատոր փորձաքննության իրականացմանը վերաբերող հարցեր։ Օրակարգային թեմաների թվում էր նաև չափման միջոցների ստուգաչափման ...

Կարդալ ավելին »