• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ-ում գործակցության սկզբունքների վերանայումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ մարմիններում 2024 թվականին Հայաստանի նախագահության կապակցությամբ դիմել է կազմակերպության երկրների ղեկավարներին եւ ընդգծել տնտեսական փոխգործակցության սկզբունքների եւ գործիքների վերանայման կարեւորությունը։ «Համաշխարհային տնտեսության ներկայիս անկայունությունը պահանջում է տնտեսական փոխգործակցության սկզբունքների եւ գործիքների վերանայում: Այս պայմաններում մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք ԵԱՏՄ լիարժեք գործունեությունը ապահովելու համար՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների եւ բիզնեսի»,- ասված է Փաշինյանի ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանն արգելափակել է աշխարհի առաջատար CRIPTO արժույթների բորսաների կայքերը

Հնդկաստանն արգելափակել է աշխարհի առաջատար կրիպտոարժույթների բորսաների և վիրտուալ թվային ակտիվների ծառայություններ մատուցողների կայքերը: Այս մասին հայտնում է The Economic Times-ը: Հրատարակության տվյալներով՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հնդկաստանի կառավարությունը ծանուցումներ է ուղարկել կրիպտոարժույթների արտասահմանյան բորսաներին՝ փողերի լվացման դեմ պայքարի երկրի օրենքներին չհամապատասխանելու համար: Հնդկաստանի ֆինանսական հետախուզության ստորաբաժանումը երկու շաբաթ ժամանակ է տվել արգելափակված հարթակներին՝ միջոցներ ձեռնարկելու ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 17-01-24

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հունվարի 17-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.37%-ով և կազմել 17,360,696.13 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.34%-ով և կազմել 42,801.45 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 1.50%-ով և կազմել 2,565.11 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.059920609 (+1.16%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 1.01%-ով և կազմել 248.30 դոլար, BCH/BTC ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 17-01-24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունվարի 17-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 405.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 407.50 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 439.00 դրամ (-1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 446.00 դրամ (-3.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.57 դրամ (-0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.65 դրամ (-0.02 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը 2023-ին պետական բյուջե է վերականգնել շուրջ 19,2 մլրդ դրամ

2023 թվականի ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաեւ վարույթային գործողությունների արդյունքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է իրացման շրջանառությունների թերհայտարարագրման դեպքեր, ինչի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ: Մասնավորապես, – 2023 թվականին հայտնաբերված՝ «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվության շտեմարանի (սերվերի) վերծանման, համապատասխան ուսումնասիրությունների, գաղտնի քննչական գործողությունների եւ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ...

Կարդալ ավելին »

Չինաստանի բնակչությունը 2023-ին կրճատվել է 2,08 միլիոնով

Չինաստանի բնակչությունը 2023 թվականին կրճատվել է 2,08 միլիոնով՝ հասնելով 1,40967 միլիարդի։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հաղորդել է ՉԺՀ պետական ​​վիճակագրական վարչությունը: Ըստ զեկույցի՝ տարվա ընթացքում իշխանությունները երկրում գրանցել են 9,02 մլն նորածին, մահացել է 11,10 մլն մարդ։ Ծնելիության և մահացության գործակիցները կազմել են համապատասխանաբար 6,39 և 7,87 պրոմիլե։ Չինաստանի արական սեռի բնակչությունը հասել է 720,32 միլիոնի  (0,2 տոկոս նվազում), իգական սեռինը՝ ...

Կարդալ ավելին »

Շմոլ գազից թունավորման հետևանքով հոսպիտալացվել են 3 երեխա և 2 կին․ մանրամասներ նրանց առողջական վիճակից

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում շմոլ գազից թունավորման հետևանքով հունվարի 16-ի լույս 17-ին հոսպիտալացվել է 3 երեխա և երկու մեծահասակ: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է  Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ նշելով, որ նույն հասցեից հոսպիտալացվածներն են 2016 թվականին ծնված մեկ և 2020 թվականին ծնված երկու երեխա, ինչպես նաև երկու կին: «Համալսարանական մասնագետների ...

Կարդալ ավելին »

Մարիա Ալեքսանյանը ձիասպորտի ռուսաստանյան մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը

Հայազգի Մարիա Ալեքսանյանը “Виват, Россия” ձիասպորտի ակումբի համառուսաստանյան ամանորյա մրցաշարում դարձել է երրորդ մրցանակակիր: Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած ձիասպորտի մրցաշարում 16-ամյա Մարիա Ալեքսանյանը գրավել է երրորդ հորիզոնականը` դառնալով բրոնզե մեդալակիր:  Այս նվաճումը Ալեքսանյանի առաջին հաջողությունը չէ։ 2023-ի տարեսկզբին Մարիա Ալեքսանյանն Համառուսաստանյան ձիասպորտի մրցաշարում դարձել է երկրորդ մրցանակակիր՝ հաղթահարելով 100 սմ արգելքը:

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ- տնօրեն Կրիստալինա Գեորգիևային

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զրույցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը և վստահություն հայտնել, որ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա: ԱՄՀ կառավարիչ-տնօրենն իր խոսքում առանձնահատուկ շեշտել է վերջին տարիներին Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները, ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական երկխոսությունը. ԱԳՆ-ն ամփոփել է նախորդ տարին

2023 թվականին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսությունը, որի առաջին նիստը կայացել է նոյեմբերին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Լոնդոն կատարած այցի շրջանակներում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ ներկայացնելով եվրոպական ուղղությամբ գործընկերների հետ հարաբերությունների զարգացումներին ամփոփիչ հաշվետվությունը: «ԱԳ նախարարի այցը նշանավորվել է նաև Լոնդոնում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման պաշտոնական արարողությամբ: Տարվա ...

Կարդալ ավելին »