Հայաստանի կառավարության նիստի օրակարգում է Արամ Ղազարյանին Լոռու մարզպետ նշանակելու հարցը։ Արամ Ղազարյանը 2023 թվականի հունիսից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն է, մինչ այդ էլ աշխատել է ոստիկանության համակարգում։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացածների մոտ իրականացվելու են ստուգումներ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ ԿԲ Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտն արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2024 թ. հունվարի 20 – դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է օրենսդրության համապատասխանության ստուգումներ: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկից: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կարդալ ավելին »Bitcoin ETF-ները կապահովեն ավելի պարզ մուտք դեպի կրիպտոարժույթների շուկա
ԱՄՆ աժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) հավանություն է տվել Bitcoin-ի (BTC) ներդրմամբ 11 ETF-ի (exchange traded fund)։ Սա թվային ակտիվների համար նշանակալի իրադարձություն է։ Հանձնաժողովի այս քայլը, ըստ էության, ԱՄՆ ֆինանսական շուկան ամբողջությամբ բացում է խոշորագույն թվային արժույթի համար։ ETF-ը բորսայական ֆոնդ է, որտեղ հավաքված են արժեթղթեր՝ ինչ-որ ինդեքսի, ապրանքի, ուղղվածության կամ այլ ակտիվի հիմքով։ ETF-ի մասնաբաժինը կամ արժեթուղթը հաստատում ...
Կարդալ ավելին »Մեկնարկել է տնտեսագիտական օլիմպիադայի գրանցման փուլը
Հայաստանում երկրորդ տարին կանցկացվի տնտեսագիտական միջազգային օլիմպիադա, որին կարող են մասնակցել ՀՀ բոլոր դպրոցների 10, 11 եւ 12-րդ դասարանների աշակերտները, քոլեջների նույն տարիքային խմբի ուսանողները։ Օլիմպիադային մասնակցելու համար բավարար են միջառարկայական գիտելիքները, որոնք աշակերտները ստանում են հասարակագիտություն, մաթեմատիկա առարկաների շրջանակներում: Օլիմպիադան անցկացվում է երեք փուլով` դպրոցական, հանրապետական եւ միջազգային։ Դպրոցների ներկայացուցիչները կարող են գրանցել իրենց դպրոցը օլիմպիադային մասնակցելու համար այս հղումով: ...
Կարդալ ավելին »«Թեղուտ»-ում մեկնարկել է ինժեներա-տեխնիկական աշխատակիցների թեստավորումը
Համաձայն «Թեղուտ» ՓԲԸ ռազմավարության և կադրային քաղաքականության` աշխատակիցների մասնագիտական գիտելիքների ձեռքբերման և կատարելագործման նպատակով պարբերաբար իրականացվում են տարաբնույթ ստուգումներ և դասըթնացներ։ Այդ մասին ընկերությունը հաղորդագրություն է տարածել ֆեյսբուքան էջում։ «Մեկնարկել է աշխատանքի պահպանության վերաբերյալ ինժեներա-տեխնիկական աշխատակիցների գիտելիքների թեստավորման փուլը»,- հայտնում է «Թեղուտը»:
Կարդալ ավելին »Առաջին անգամ օպերատիվ ստորաբաժանման պետի պարտականությունները կվերապահվի կին ծառայողի. Քրեակատարողական ծառայություն
Հիմք ընդունելով ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-310-Ն օրենքը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով դադարեցվել է Քրեակատարողական ծառայության մի շարք կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը: Այդ մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից, տեղեկացնելով, որ ստեղծվել են նոր կառուցվածքային ստորաբաժանումներ, կրճատվել են հաստիքային միավորներ, սահմանվել են նորերը։ Այսպիսով՝ դադարեցվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, ինչպես նաև բոլոր ...
Կարդալ ավելին »Իրանը հարվածել է Պակիստանում մի քանի թիրախների․ Իսլամաբադը հայտնել է 2 երեխայի զոհվելու մասին
Պակիստանը հայտարարել է, որ Իրանը խախտել է իր օդային տարածքը, որի հետևանքով 2 երեխա է զոհվել։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Պակիստանի արտգործնախարարության հաղորդագրությունը։ Իսլամաբադը նախազգուշացրել է, որ այս միջադեպը կարող է «լուրջ հետևանքներ ունենալ» և «բոլորովին անընդունելի է»։ Իր հերթին իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ Թեհրանը հունվարի 16-ին հարվածներ է հասցրել և ոչնչացրել Պակիստանում գտնվող «Ջաիշ ալ Ադլ» ...
Կարդալ ավելին »BRICS․ Սաուդյան Արաբիան այն ծառայությունների գլոբալացման հեռանկար է համարում
BRICS-ը կարող է դառնալ մի կազմակերպություն, որը հեռանկարներ կստեղծի ծառայությունների ոլորտում ընդհանուր գլոբալացում: Դրանում վստահություն է հայտնել Սաուդյան Արաբիայի առևտրի նախարար Մաջեդ բեն Աբդուլլահ ալ Քասաբին՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում: «Մենք պետք է ստեղծենք գլոբալ առևտրի գիրք ծառայությունների ոլորտում: Հուսով եմ, որ հենց այս կազմակերպության միջոցով կկարողանանք ձևավորել ընդհանուր շրջանակ, որը կօգնի մեզ հաղթահարել առկա բոլոր մարտահրավերները»,– ընդգծել ...
Կարդալ ավելին »Լոգիստիկ խափանումներ․ Suzuki-ն դադարեցրել է իր գործարանի աշխատանքը Հունգարիայում
Suzuki ավտոմոբիլային ընկերությունը մեկ շաբաթով դադարեցնում է աշխատանքը Հունգարիայում գտնվող իր մեքենաների հավաքման գործարանում՝ Կարմիր ծովում տիրող իրավիճակի հետևանքով առաջացած լոգիստիկ խափանումների պատճառով: Այդ մասին հայտնում է Nikkei թերթը։ Խնդիրը Ճապոնիայում արտադրված մասերի, այդ թվում՝ շարժիչների մատակարարման խախտումներն են, որոնք կապված են հութիների գործողությունների հետ, որոնք Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո սպառնացել են թույլ չտալ անցնել Կարմիր ծովի ջրերով: Suzuki-ի ...
Կարդալ ավելին »«Պետրոս Ալոյան» հիմնադրամը ուսանողական մրցույթ է հայտարարել
«Պետրոս Ալոյան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Երկրաբանություն» մասնագիտության առկա և հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողների համար: Մրցույթի նպատակն է խրախուսել ուսանողներին, խթանել երկրաբանության զարգացումը և վերականգնել մասնագիտության երբեմնի հեղինակությունը:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ