• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

LME. գունավոր մետաղների գներ․ 16-01-24

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.83%-ով և կազմել 2205.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.60%-ով և կազմել 8340.00 դոլար, կապարի գինն աճել է 0.50%-ով և կազմել 2099.00 դոլար, նիկելի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16350.00 դոլար, անագի գինն աճել է 0.61%-ով և կազմել ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 16-01-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.35%-ով և կազմել 2053.00 դոլար, արծաթի գինը նվազել է 0.64%-ով և կազմել 23.29 դոլար, իսկ պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 910.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 16-01-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.30%-ով և կազմել 72.57 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.38%-ով և կազմել 78.31 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ-ում գիտական աստիճանների փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագիրը

Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը: Օրենսդիրն 95 կողմ ձայնով ընդունեց համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին: Ըստ նախագծի՝ համաձայնագրի նպատակն է գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանության ճանաչման միջոցով վերացնել աշխատանքային միգրացիայի ոլորտում բացառումները և սահմանափակումները: Համաձայնագրի վավերացմամբ կկարգավորվի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ...

Կարդալ ավելին »

The Best-ը կրկին Լիոնել Մեսին է․ ՖԻՖԱ

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և Մայամիի «Ինտեր»-ի հարձակվող Լիոնել Մեսին արժանացել է ՖԻՖԱ-ի The Best մրցանակին: 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության մասնակիցների շարքում Մեսին հավաքել է ամենաշատ միավորները` առաջ անցնելով Էրլինգ Հալանդից և Կիլիան Մբապեից: Անցած տարվա լավագույն մարզիչն Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է: 2023 թվականի լավագույն ...

Կարդալ ավելին »

Արմավիրում 2018-2023-ին իրականացվել է մոտ 114 միլիոն դոլարի աշխատանք

 Արմավիրի մարզում 2018-2023 թվականներին իրականացվել են 46 միլիարդ 607 միլիոն 934 հազար դրամի (շուրջ 114 միլիոն դոլարի) աշխատանքներ: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ 2018-2023 թվականներին ՀՀ Արմավիրի մարզում կառուցվել, հիմնանորոգվել, նորոգվել է 111․4 կիլոմետր ճանապարհ, 87․4 կիլոմետր լուսավորություն, 143․5 կիլոմետր գազիֆիկացում, 336․2 կիլոմետր ջրագիծ, 28 մանկապարտեզ։

Կարդալ ավելին »

Խորհրդարանն ընդունեց Հայաստանում պատվավոր կոչումների չեղարկման նախագիծը

Հայաստանում վերացվում է պատվավոր կոչումների շնորհումը: «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 64 կողմ, 31 դեմ ձայներ: Այս պահին գործող օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնց մեջ են ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր լրագրողի ...

Կարդալ ավելին »

Հիվանդի որդիները դանակով սպառնացել են բժիշկներին. քաղաքապետի խոսնակն ահազանգում է

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով անդրադարձել է շտապօգնություն կանչած քաղաքացու կողմից բժիշկների նկատմամբ դրսևորած բռնության դեպքի մասին: «Հերթական զազրելի դեպքն է տեղի ունեցել . կիզակետում նորից շտապօգնության բժիշկներն են: Քաղաքացու կանչով տվյալ հասցե մեկնած շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել օգնության կարիք ունեցող անձի որդիների կողմից: Մասնավորապես, վերջիններս բժիշկների առջև փակել են ...

Կարդալ ավելին »

Մրցույթ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելու համար

Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 10.2-րդ հոդվածի պահանջները՝  Ազգային ժողովի նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ: Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, բարձրագույն կրթություն, հայերենին տիրապետում, առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, ...

Կարդալ ավելին »

Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի ճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Տաթև-Աղվանի ավտոճանապարհը փակ է կցորդիչով ...

Կարդալ ավելին »