Եվրոպայի ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարները ցուրտ եղանակի պայմաններում իջել են 80%-ից: Միևնույն ժամանակ, ջերմաստիճանի նվազման հետ մեկտեղ փոքր-ինչ ավելացել են հեղուկ բնական գազի մատակարարումները տարածաշրջան: Եվրոպայի ֆոնդային բորսայում գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց հասել է 360 դոլարի։ Եվրոպայում ջեռուցման սեզոնը սկսվել է նոյեմբերի 7-ին (մեկ շաբաթ շուտ, քան նախորդ աշուն-ձմեռ սեզոնին), և այդ պահից ի վեր ԵՄ երկրները պահեստից ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ալավերդու ուսումնարանի ուսանողները պրակտիկա են անցել «Թեղուտը» ՓԲԸ-ում
«Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ՝ «Օգտակար հանածոների հարստացում» մասնագիտությամբ սովորող ուսանողներն իրենց արտադրական պրակտիկայի մեկ օրն անց են կացրել «Թեղուտ» ՓԲԸ-ում: Այդ մասին տեղեկացնում է «Թեղուտ» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջը։ «Ճանաչողական բնույթ կրող, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշմանն ուղղված շրջայցերը շարունակական են և հանդիսանում են «Թեղուտ» ՓԲԸ ռազմավարության մի մասը»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »ՆԳՆ-ն 30 տոկոսով կկրճատի ձերբակալվածների պահման վայրերի թիվը
Ներքին գործերի նախարարությունը պլանավորում է առաջիկա տարում 30 տոկոսով կրճատել ձերբակալվածների պահման վայրերի թիվը։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ «Ակտիվացրել են նաև միջազգային համագործակցությունը։ Նշեմ, որ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն պարբերաբար այց է ունեցել Հայաստանի Հանրապետություն և դրական է արձագանքել բարեփոխումների ուղղությամբ մեր կատարած քայլերին։ Եվ այս կոնտեքստում առաջիկա տարում պլանավորում ենք 30 տոկոսով ...
Կարդալ ավելին »Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա
Երևանում հունվարի 15-ի ցերեկը, հունվարի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հունվարի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ին աստիճանաբար կբարձրանա 6-10, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 12-16 աստիճանով։ Մարզերում հունվարի 15-ի ցերեկը, հունվարի 16-20-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, հունվարի 15-ին, 16-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 ...
Կարդալ ավելին »Վահե Ղազարյանը ներկայացրեց աղետների դիմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումները
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ներկայացրեց աղետների դիմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը նշեց, որ հաստատվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը։ «Այն ձևակերպում է Հայաստանի դիմակայուն զարգացման և բնակչության պաշտպանության ուղղությամբ պետության համակարգային բարեփոխումների օրակարգն ու առաջնահերթությունները։ Ռազմավարական միջոցառումների իրականացումը միտված է հանրապետության դիմակայունության բարձրացմանը, ռեֆլեքսային մակարդակում աղետին արձագանքելու ունակ և ...
Կարդալ ավելին »Գազայում զոհերի թիվը գերազանցել է 24 000-ը
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 24 000-ը։ Այդ մասին հաղորդում է Al Jazeera լրատվամիջոցը։Զոհերից 10 400-ը երեխաներ են, այսինքն՝ անկլավի մանկահասակ բնակչության շուրջ 1 %-ը։Վիրավորների թիվը հասել է առնվազն 61 000-ի։ 8000 մարդ անհետ կորած է։ Նրանք, ենթադրաբար, մնացել են ավերված շենքերի փլատակներում։Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ ...
Կարդալ ավելին »«Խաղաղության խաչմերուկ․ զարգացող աշխարհում համաշխարհային համագործակցության՝ Հայաստանի կոչը»․ ՀՀ նախագահի հոդվածը World Economic Forum-ում
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոդված է հրապարակել Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կայքում՝ «Խաղաղության խաչմերուկ․ զարգացող աշխարհում համաշխարհային համագործակցության՝ Հայաստանի կոչը» վերտառությամբ: Հոդվածում ՀՀ նախագահը ներկայացնում է Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունները, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն «անդրադառնում է ճգնաժամերի գինն իմանալու կարևորությանը, առաջ է մղում վստահության միջոցով խաղաղության կառուցումը և ուսումնասիրում, թե իրական ժողովրդավարությունը և տեխնոլոգիական նորարարություններն ինչպես կարող են փոխակերպիչ ...
Կարդալ ավելին »Դպրոցների կահավորման որակը կլինի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մոդուլային դպրոցների կառուցման շինարարական աշխատանքներում ուշադրության կենտրոնում կպահի կահավորման պարագաների որակը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարեսկզբին կատարած մարզային այցերի ընթացքում եղել էր մի շարք հանրակրթական դպրոցներում, որտեղ իրականացվել են շինարարական աշխատանքներ։ Վարչապետը մի շարք կոպիտ խախտումներ ու բացթողումներ էր արձանագրել՝ հատկապես ձեռք բերված գույքի որակի առնչությամբ, տվել հանձնարարական խիստ վերահսկողության համար։ Պատասխանատու կառույցների, մարզպետարանների ...
Կարդալ ավելին »Էլեկտրաէներգիայի համատեղ բորսա․Հունգարիան, Սերբիան և Սլովենիան միավորվում են
Կենտրոնական Եվրոպայում էլեկտրաէներգիայի առևտրի համար Հունգարիայի, Սերբիայի և Սլովենիայի համատեղ բորսան կսկսի գործել մինչև 2024 թվականի կեսերը։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիարտոն։ «Սլովենիայի, Սերբիայի և Հունգարիայի կորպորատիվ և տեխնիկական որոշումներ են ընդունվել, և կառավարությունների կողմից հաստատվելուց հետո այս տարվա առաջին կիսամյակում կարող է գործարկվել երեք երկրների համատեղ էլեկտրաէներգիայի փոխանակումը, ինչը զգալիորեն ...
Կարդալ ավելին »Եվրոպական կենտրոնական բանկը կարող է 4X նվազեցնել տոկոսադրույքները
Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) կարող է որոշում կայացնել 2024-ին չորս անգամ նվազեցնել տոկոսադրույքները, քանի որ գնաճը դանդաղում է։ Այд մասին հայտնում է Bloomberg-ը: Նրանց հաշվարկների համաձայն՝ կարգավորիչը 25 բազիսային կետով կնվազեցնի ավանդների տոկոսադրույքը հունիսին, սեպտեմբերին, հոկտեմբերին և դեկտեմբերին։ Արդյունքում տարեվերջին այն կհասնի 3%-ի։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում ԵԿԲ-ն աստիճանաբար խստացրել է դրամավարկային քաղաքականությունը։ 2022 թվականի հուլիսից տոկոսադրույքն ավելացել է 10 ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ