Մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների հայեցակարգերի քննարկման նպատակով օգոստոսի 26-ին անցկացվել է աշխատաժողով, որին ներկա է եղել ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մասնակցել են ՆԳ նախարարության մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներն ու ենթակա ծառայությունների ներկայացուցիչներ։ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել «Ներքին գործերի նախարարության և ոստիկանության մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի գնահատում» նախաձեռնության շրջանակում կատարված աշխատանքներին միջազգային գործընկերների մասնակցությունը և ...
Կարդալ ավելին »Նորություններ
Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, որտեղ ընթացքի մեջ է հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Այն ներառում է Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի վերանորոգումը։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, հուշահամալիրի հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հայոց ...
Կարդալ ավելին »Կառավարությունը հավանություն տվեց ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի վարկային համաձայնագրին
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 28–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլի ծրագիր» վարկային համաձայնագրին։ Համաձայնագրի նպատակն է Հայաստանի ընտրված տարածքներում ապահովել կլիմայի նկատմամբ կայունացված, բարելավված ոռոգման ծառայություններ և անվտանգ կառավարվող գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ։ Ծրագիրը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող անցյալ նախաձեռնությունների տրամաբանական շարունակությունն է, որը ...
Կարդալ ավելին »425 մլն դրամ. կառավարությունն աճուրդով կօտարի պետական գույքը
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 28–ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց։ Խոսքը պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Նոր-Նորք Հ. Գյուրջյան փողոց 58 շենք, 98 հասցեում գտնվող 1182.5 քառ. մետր մակերեսով շինության, ինչպես նաև շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.3495 հա մակերեսով հողամասի և շենքի 2026.8քմ մակերեսով ընդհանուր բաժնային սեփականության մասին է, որի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը ...
Կարդալ ավելին »Հագուստ արտադրող երկու ընկերություններ ազատվեցին մաքսատուրքից
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 28–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱԼԵՔՍ ՖԱԲՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 337 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 42 աշխատատեղ 160 ...
Կարդալ ավելին »Ագարակի խաչմերուկում բախվել են Nissan Rogue-ն ու Mercedes ML–ը. վերջինս դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կան վիրավորներ
Օգոստոսի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 23 կմ-ում՝ Ագարակի խաչմերուկում, բախվել են «Mercedes ML» և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ...
Կարդալ ավելին »«Նաիրիտի» քիմիական թափոնների վնասազերծման համար 1,5 մլն դոլար կտրամադրվի
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 28–ի նիստում հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ–համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ըստ այդմ, «Նաիրիտ» քիմիական գործարանում առկա սարք–սարքավորումների և քիմիական թափոնների վնասազերծման աշխատանքների իրականացման համար կտրամադրվի 1,5 մլն ԱՄՆ դոլար ծավալով դրամաշնորհ։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ...
Կարդալ ավելին »Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագրի ուսուցիչ-առաջնորդներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագրի 11-րդ սերնդի ուսուցիչ-առաջնորդներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» համակարգային նորարարության գծով տնօրեն Ալեքսանդր Հակոբյանը: Ծրագրի մասնակիցները հաջողությամբ ավարտել են ուսուցիչների առաջնորդության ակադեմիան, որը 7-շաբաթյա վերապատրաստման ծրագիր է, ստացել են 30 կրեդիտի հավաստագրերը և արդեն տեղափոխվել են համայնքներ՝ ...
Կարդալ ավելին »Բերդավանի միջնակարգ դպրոցի շուրջ 400 աշակերտները դասերը հեռավար են անելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է,որ սահմանամերձ Բերդավանի միջնակարգ դպրոցի շուրջ 400 աշակերտները դասերը հեռավար են անելու։ «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին օգոստոսի 22-ին հարցում եմ արել․ «Հանրակրթական դպրոցների շենքերի քանդման կամ նորոգման աշխատանքների պատճառով Տավուշի մարզի հանրակրթական ո՞ր դպրոցների աշակերտները 2025թ․ սեպտեմբերի 1-ից դասեր են անելու այլ դպրոցների կամ՝ ոչ դպրոցների շենքերում, ո՞ր դպրոցների աշակերտները ինչ շենքերում են դասեր անցկացնելու»։ ...
Կարդալ ավելին »Հայտնաբերվել է 510 գրամ քաշով «մեթամֆետամին» թմրամիջոց
ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հետևողականորեն պայքարում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի Հայաստանի Հանրապետության սահմանով ապօրինի տեղափոխման դեմ։ ՊԵկ–ից հայտնում են, որ գերատեսչական համագործակցության շրջանակում, ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունից տվյալներ էին ստացվել, որ ՀՀ քաղաքացին պատրաստվում է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն ներմուծել թմրամիջոցներ։ Նշված տեղեկությունը փոխանցվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ