• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Business

ԱՄՆ-ը նվազեցնում է հարկերը

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի հարկերի նվազեցման մասին օրինագիծը, որը մի քանի օր քննարկվում էր՝ ծախսերի կրճատման վերաբերյալ տարաձայնությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Սա առաջիկա տասնամյակում կարող է հանգեցնել պետական պարտքի աճի՝ 36.2 տրիլիոն դոլարից մինչև 50 տրիլիոն դոլար: Moody’s-ի գնահատմամբ՝ մինչև 2035 թվականը պարտքը կհասնի ՀՆԱ-ի 134%-ի։ Վերլուծաբանները զգուշացնում են` երկարաժամկետ հեռանկարում սա կարող է ...

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիայում միլիարդատերերի թիվը նվազել է, Չարլզ 3-րդ թագավորի կարողությունը՝ աճել

Մեծ Բրիտանիայի միլիարդատերերի թիվը նվազել է, մինչդեռ թագավոր Չարլզ 3-րդի անձնական կարողությունն աճել է՝ հավասարվելով նախկին վարչապետ Ռիշի Սունակի և նրա կնոջ՝ Ակշատա Մուրտիի կարողությանը։ Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Sunday Times Rich List 2025 վարկանիշային աղյուսակը։ Մեծ Բրիտանիայի 350 ամենահարուստ մարդկանց ամենամյա ցուցակում գրանցվել է միլիարդատերերի թվի աննախադեպ անկում։ 2024 թվականի համեմատ Բրիտանիայի միլիարդատերերի թիվը պակասել է 9-ով՝ ...

Կարդալ ավելին »

Բազմաբնակարաններում առուվաճառքի գործարքների թիվը կազմել է 1309

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025թ.-ի մարտի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 1,309: 2025թ.-ի մարտին Երևանում իրականացվել է 952 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 72․7%-ը: Կոտայքում իրականացվել է 93 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 7.1%-ը: Լոռիում՝ 55 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 4․2%: Շիրակում՝ 52 առքուվաճառքի գործարք, որը ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի ամբողջական համաձայնագիրն ուժի մեջ է մտել

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի ամբողջական համաձայնագիրն ուժի մեջ է մտել: Այդ մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից:  «Ամբողջական համաձայնագրի գործարկման շրջանակում կողմերն արդեն սկսել են կազմակերպել առաջին համատեղ կոմիտեի նիստը, որը նախատեսված է 2025 թվականի երկրորդ կիսամյակում։ Այդ նիստի ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման կոնկրետ հարցերը», -նշել է ...

Կարդալ ավելին »

Ռուսական «Միր» քարտերով հնարավոր է վճարել նաև Իրանում

Իրան մեկնող ռուսաստանցիներն այժմ կարող են իրանական տերմինալներում վճարել՝ օգտագործելով անհպում վճարման տեխնոլոգիա (NFC) ունեցող ռուսական «Միր» քարտեր եւ սմարթֆոններով՝ Mir Pay հավելվածի միջոցով։ Իրանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Թեհրանում հաջողությամբ ավարտվել է ռուսական «Միր» եւ իրանական Shetab վճարային համակարգերի ինտեգրման երկրորդ փուլը։ «Ներկայում Իրանի վճարային ցանցում հասանելի են NFC վճարումները, այդ թվում՝ փոքր գնումներ՝ առանց PIN ...

Կարդալ ավելին »

Մարտին գրանցվել է 2447 անհատ ձեռնարկատեր

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025թ.-ի մարտին իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական միասնական գրանցամատյանում գրանցվել են. Անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ)՝ 2,447 Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)՝ 754 Հասարակական կազմակերպություն (ՀԿ)՝ 35 ՀԻՄՆԱԴՐԱՄ (ՀՄԴ)՝ 10 Համատիրություն (ՀՄՏ)՝ 8 Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ) ՝ 7 Առանձնացված ստորաբաժանում (Ոչ առևտրային) (ԱՍ)՝ 4 Գյուղատնտեսական կոոպերատիվ (Գ/Կ)՝ 3 Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)՝ 2 Առանձնացված ստորաբաժանում (ԱՍ)՝ 1 ...

Կարդալ ավելին »

Volvo-ն ներկայացրել է նոր XC70 մոդելը

Շվեդական Volvo Cars ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր XC70 մոդելը, որը հայտարարվում է որպես բրենդի առաջին երկարաժամկետ էլեկտրական շարժման հնարավորությամբ պլագին-հիբրիդ: Նորույթը սկզբում նախատեսված է Չինաստանի շուկայի համար, սակայն ապագայում այն կարող է հասանելի դառնալ նաև այլ երկրներում։ Volvo XC70 անվանումը հայտնի էր 2000-ականների սկզբից՝ որպես V70 ունիվերսալի ամենագնացի տարբերակ։ Այս մոդելը թողարկվել է մինչև 2016 թվականը, այնուհետև այն փոխարինվել ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ում եկամտահարկի դրույքաչափերի բարձրացումից հետո վճարները մեծացել են 1.5 անգամ

2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով դաշնային բյուջե է մուտք գործել գրեթե 38 միլիարդ ռուբլի, որոնք հավաքվել են ֆիզիկական անձանց եկամտահարկի բարձրացված դրույքաչափերից։ Սա 1.5 անգամ ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս մասին գրում է «Известия»-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության Դաշնային հարկային ծառայության տվյալներին։ Այս արդյունքը հնարավոր է եղել ստանալ այն բանից հետո, երբ այս տարում ներդրվել է հարկման ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը և Չինաստանը 115%-ով նվազեցրել են միմյանց մաքսատուրքերը

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ հասել են համաձայնության՝ 90 օրով միմյանց նկատմամբ սահմանված պատժամիջոցները 115%-ով նվազեցնելու մասին, մինչ առևտրային տարաձայնությունները վերացնելու ուղղությամբ բանակցությունները կշարունակվեն։ Այդ մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտարարել է, որ Վաշինգտոնը համաձայնել է գործող 145% մաքսատուրքերը նվազեցնել մինչև 30%։ Պեկինն իր հերթին մաքսատուրքերը նվազեցրել է նույն չափով՝ 115%-ով, ...

Կարդալ ավելին »

Mercedes-Benz-ը կրճատել է շահույթը

Գերմանական ավտոարտադրող Mercedes-Benz Group AG-ն 2025 թվականի առաջին եռամսյակում իր զուտ շահույթը կրճատել է 1.7 անգամ, եկամուտը՝ 7%-ով: Երկու ցուցանիշներն էլ ավելի վատ են, քան շուկայական կանխատեսումները։ Հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթը նվազել է մինչև 1.73 միլիարդ եվրո՝ նախորդ տարվա 3.03 միլիարդ եվրոյի համեմատ։ Եռամսյակային եկամուտը նվազել է մինչև 33.22 միլիարդ եվրո՝ նախորդ տարվա 35.9 միլիարդ եվրոյի համեմատ։ FactSet-ի կողմից ...

Կարդալ ավելին »