Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Ինչպես տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, ...
Կարդալ ավելին »Business
Անշարժ գույքի առուվաճառք՝ մարզեր և Երևան.
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025թ.-ի ապրիլի դրությամբ անշարժ գույքի նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 4,778: 2025թ.-ի ապրիլին Երևանում իրականացվել է 1,890 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 39․6%-ը: Կոտայքում իրականացվել է 778 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 16.3%-ը: Արարատում իրականացվել է 451 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 9․4%-ը: Արմավիրում իրականացվել է 419 առքուվաճառքի գործարք, ...
Կարդալ ավելին »17 հազար N7 սեդան՝ մեկ ամսում․ Nissan-ի էլեկտրաքարը հիթ է դարձել
Nissan N7 նոր էլեկտրական սեդանը Չինաստանում դարձել է իսկական հիթ։ Վաճառքի առաջին ամսվա ընթացքում ընկերությունն ստացել է 17.215 պատվեր։ Հատկանշական է, որ գնորդների 70%-ը նախկինում երբեք Nissan ավտոմեքենա չեն ունեցել։ Թիվն ինքնին տպավորիչ է, սակայն էլեկտրամեքենաների չինական շուկայի համար սա բավականին սովորական է։ Այստեղ նորույթները հաճախ հավաքում են տասնյակ հազարավոր պատվերներ ընդամենը մի քանի շաբաթում։ Օրինակ՝ Mazda-ն վերջերս հավաքել էր ...
Կարդալ ավելին »Տնտեսական ակտիվության արգելակումն ուղեկցվում է արտաքին առևտրի անկմամբ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-ապրիլին խիստ դանդաղել է՝ հասնելով տարեկան 4,4%-ի (2024թ. նույն ժամանակահատվածի 13,2%-ից)։ Ընդ որում, մեկ տարի առաջ աճի դրայվեր հանդիսացող արդյունաբերության հատվածն այժմ երկնիշ անկման մեջ է հայտնվել։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ մի քանի անգամ աճից մինչև ծանրակշիռ անկում։ Վիճակագրության համաձայն՝ 2025թ. հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ...
Կարդալ ավելին »Հանքային ջրերի արտադրությունը նվազել է 8.2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 13,801.8 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 8.2%-ով։ Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 1%-ով և կազմել 19,141.1 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 18.7%-ով և կազմել 45,354.6 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն ...
Կարդալ ավելին »Մեծ Բրիտանիայում ավտոարտադրությունը նվազել է
Ապրիլին Մեծ Բրիտանիայի ավտոմեքենաների գործարաններն արձանագրել են արտադրության կտրուկ նվազում։ Պատճառը ԱՄՆ-ի հնարավոր մաքսային սահմանափակումների շուրջ անորոշությունն է, ինչպես նաև Զատկի տոնի ոչ բարենպաստ ժամանակացույցի հետ։ Ըստ Մեծ Բրիտանիայի Ավտոմոբիլների արտադրողների և վաճառողների ասոցիացիայի տվյալների՝ ապրիլին ավտոմեքենաների արտադրությունը կրճատվել է 15.8%-ով՝ կազմելով ընդամենը 59 203 միավոր։ Սա ամենավատ ապրիլյան ցուցանիշն է՝ 1952 թվականից ի վեր՝ բացառությամբ 2020 թվականի կարանտինային ամիսների։ ...
Կարդալ ավելին »Սիգարետի արտադրությունն աճել է 59․9%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 15 305.2 մլն հատ սիգարետ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 59․9%-ով։ Հիշեցնենք, որ 2024թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 5․4%-ով և կազմել 36,940.1 մլն հատ։ 2023թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։ 2022թ․-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն ...
Կարդալ ավելին »Ռուսական ադամանդի մատակարարման գինը նվազել է 29%-ով
Քիմբերլիի գործընթացի տվյալների համաձայն՝ 2024 թվականին ռուսական ադամանդի մատակարարումների արժեքը նվազել է 29%-ով՝ հասնելով 2.62 միլիոն դոլարի։ Միևնույն ժամանակ, 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել է 3.7 միլիոն դոլար։ 2024 թվականի վերջին ռուսական ադամանդի արտահանումը նույնպես նվազել է 6.3%-ով՝ հասնելով 30.37 միլիոն կարատի։ Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանում ադամանդի արտադրությունը մնացել է 2023 թվականի մակարդակին և կազմել է 37.32 միլիոն ...
Կարդալ ավելին »Համաշխարհային կենտրոնական բանկերը մեկ ամսում 12 տոննա ոսկի են գնել
Ապրիլին, Համաշխարհային Ոսկու Խորհրդի (WGC) նախնական գնահատականների համաձայն, համաշխարհային կենտրոնական բանկերը իրենց ոսկու և արտարժույթի պահուստներում ոսկու ծավալը մեծացրել են 12 տոննայով։ Սա պակաս է նախորդ տարվա ընթացքում ամսական միջին գնումների ծավալից (28 տոննա), նշում է WGC-ի վերլուծաբան Կրիշան Գոպաուլը։ Հնարավոր է՝ գնումների դանդաղումը տարեսկզբից ի վեր ոսկու գների արագ աճի արձագանք է։ Չնայած նույնիսկ այս աճը, հավանաբար, կենտրոնական բանկերին ...
Կարդալ ավելին »Bloomberg․ Հնդկաստանի և ԵԱՏՄ միջև կսկսվեն ազատ առևտրի բանակցություններ
Հնդկաստանի և ԵԱՏՄ միջև այս տարի կսկսվեն ազատ առևտրի վերաբերյալ բանակցություններ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Հնդկաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Սոբոլևին։ Նշվում է, որ եթե կողմերին հաջողվի բանակցությունների գործընթացը բարեհաջող իրականացնել, ապա համաձայնագիրն աշխարհի ամենաարագ աճող տնտեսությանը մուտք կբացի միության՝ բնական ռեսուրսներով հարուստ տարածաշրջան։ Միաժամանակ այն հնարավորություն կտա Հնդկաստանին ավելացնել իր արտահանումը, օրինակ՝ էլեկտրոնիկայի և մեքենաշինական ապրանքների ոլորտներում։ Արդյունքում՝ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ