• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Business

Եվրամիությունը 2.2% գնաճ է արձանագրել

Եվրագոտում սպառողական գներն ապրիլին տարեկան կտրվածքով աճել են 2.2%-ով: Այս մասին հայտնել է Եվրամիության վիճակագրական գրասենյակը՝ նախնական տվյալները ներառող զեկույցում։ Այսպիսով, գնաճը մնացել է նախորդ ամսվա մակարդակին։ Trading Economics-ի կողմից մեջբերված վերլուծաբանների կոնսենսուսային կանխատեսումը ապրիլին գնաճի դանդաղումն էր մինչև 2.1%։ Ծառայությունների գների աճը նախորդ ամիս արագացել է մինչև 3.9%՝ մարտ ամսվա 3.5%-ի համեմատ, իսկ սննդամթերքի, ալկոհոլի և ծխախոտի գների աճը՝ ...

Կարդալ ավելին »

Ֆիլիպ Մորրիսը հրապարակել է կայուն զարգացման տարեկան հաշվետվությունը 

2024թ․ Տարեկան հաշվետվությունը նշում է ՖՄԻ-ի ուղին դեպի անծուխ ապագա ու ցուցադրում է ընկերության բիզնես փոխակերպումն ու կայունության ոլորտում առանցքային ձեռքբերումները, ինչի մասին վկայում է 2022-24 թթ․ ընկերության կայունության ցուցանիշը: ՖՄԻ-ը հրապարակել է իր վեցերորդ տարեկան հաշվետվությունը՝ նշելով ընկերության բիզնես փոխակերպման 10 տարին։ Փաստաթուղթը ներկայացնում է ՖՄԻ-ի շարունակական առաջընթացը բաժնետերերին և այլ շահագրգիռ կողմերին երկարաժամկետ արժեք տրամադրելու հարցում։ 2024թ․ Տարեկան ...

Կարդալ ավելին »

Ozon-ի շրջանառությունը ՀՀ-ում աճել է ավելի քան 2 անգամ

Ozon Holdings PLC-ն հրապարակել է 2025 թվականի առաջին եռամսյակի ոչ աուդիտավորված ֆինանսական արդյունքները։ Ընկերության ճշգրտված EBITDA-ն հասել է ռեկորդային՝ 138.6 միլիարդ դրամի, իսկ վնասը կրճատվել է 40%-ով։ Ընդհանուր հասույթը 2025 թ․ առաջին եռամսյակում աճել է 54%-ով՝ կազմելով 742 միլիարդ դրամ, իսկ շրջանառությունը (GMV), ներառյալ ծառայությունները, աճել է 47%-ով՝  հասնելով 3.6 տրիլիոն դրամի։ Ozon Հայաստանի շրջանառությունը 2025 թվականի 1-ին եռամսյակում ավելի ...

Կարդալ ավելին »

Reuters․ Չինաստանը նպատակ ունի հասնել 5% տնտեսական աճի

Կասկած չկա, որ Չինաստանը 2025 թվականին կհասնի ՀՆԱ-ի 5% աճի։ Այդ մասին հայտարարել է Ազգային զարգացման և բարեփոխումների հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Չժաո Չենսինը։ Reuters-ի փոխանցմամբ՝ Չժաոն ասել է, որ լիովին վստահ է դրանում, բայց չի մանրամասնել, թե ինչպես է Չինաստանը մտադիր հասնել դրան։ Նա սահմանափակվեց խոստմամբ, որ հանձնաժողովը երկրորդ եռամսյակում կներդնի նոր քաղաքականություն։ «Առաջին եռամսյակի նվաճումները ամուր հիմք դրեցին ամբողջ ...

Կարդալ ավելին »

Շրջհարկ վճարողներն 1-ին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար պետք է դիմում ներկայացնեն մինչև մայիսի 10-ը

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական գործունեություն, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի ...

Կարդալ ավելին »

Այս տարի արդեն գրանցվել է 2396 անհատ ձեռնարկատեր

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025թ.-ի փետրվարին իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական միասնական գրանցամատյանում գրանցվել են. Անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ)՝ 2,396 Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)՝ 811 Հասարակական կազմակերպություն (ՀԿ)՝ 35 ՀԻՄՆԱԴՐԱՄ (ՀՄԴ)՝ 7 Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)՝ 6 Համատիրություն (ՀՄՏ)՝ 6 Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ) ՝ 6 Առանձնացված ստորաբաժանում (ԱՍ)՝ 2 ՀԻՄՆԱՐԿ (ՀՄ)՝ 2 Առանձնացված ստորաբաժանում (Ոչ առևտրային) (ԱՍ)՝ 1 Պետական ...

Կարդալ ավելին »

Ղազախստանը քննարկում է Գերմանիային նավթի մատակարարումները 1,5 անգամ ավելացնելու հարցը

Ղազախստանը բանակցություններ է վարում գործընկերների հետ 2025 թվականին մինչև 2,2 միլիոն տոննա նավթ Գերմանիա արտահանելու շուրջ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Եռլան Ակենժենովը։ Այս ծավալը գրեթե 1,5 անգամ գերազանցում է «ՂազՄունայԳազ»-ի (ՂՄԳ) կողմից «Դրուժբա» նավթամուղով Գերմանիա նավթի բեռնառաքումն ընթացիկ տարվա համար 1,5 միլիոն տոննա փետրվարյան կանխատեսումը: Միևնույն ժամանակ էներգետիկայի նախարարությունը խոսել է գերմանացի գործընկերների շահագրգռության մասին՝ ներմուծելու ...

Կարդալ ավելին »

Հայաստանը ցանկանում է բարձրացնել Ղազախստանի հետ բեռնափոխադրումների արդյունավետությունը

Ներկայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բեռնափոխադրումների ոլորտում խնդիրներ կան։ Այս մասին տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ 2006թ. նոյեմբերի 6-ի «Միջազգային ավտոհաղորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ, ապրիլի 30-ին հայտնել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Դրանք, ինչպես նշել է պաշտոնյան, առնչվում են ճանապարհային եւ բնապահպանական տուրքերի գանձման օրենսդրական կարգավորմանը։ «Այդ պատճառով փոփոխություններ են կատարվել երկու երկրներում գրանցված տրանսպորտային միջոցների հետ կապված խնդիրները կարգավորող փաստաթղթում, ինչպես նաեւ արտոնությունների եւ հարկային արտոնությունների սահմանման գործընթացում»,- նշել է Սիմոնյանը։ Կառավարության կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունները կպարզեցնեն երկու երկրների միջեւ ավտոմոբիլային բեռնափոխադրումների գործընթացը եւ կբարձրացնեն Հայաստանի տարանցիկ դերը տարածաշրջանում բեռնափոխադրումների հարցում։ Բացի այդ, արձանագրության վավերացումից հետո կշարունակվեն քննարկումները ԵԱՏՄ շրջանակում ակտիվ եւ փոխշահավետ համագործակցության տարբերակների շուրջ՝ ուղղված վերջինիս հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը եւ որպես այդպիսին՝ համագործակցության զարգացմանը։ Կարճ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում արտահանումը նվազել է 61.8%-ով

2025թ.-ի հունվար-մարտին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4,480.1 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 54.2%-ով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,080.5 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2025թ.-ի հունվար-մարտին Հայաստանն արտահանել է 1,699.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք ...

Կարդալ ավելին »

Tesla-ի շահույթը կրկնակի կրճատվել է

Էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան Tesla Inc.-ն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում եկամուտների 9% անկում է գրանցել, իսկ զուտ շահույթը կրճատվել է ավելի քան երեք անգամ: Ընկերության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ եռամսյակային հասույթը նվազել է մինչև 19.3 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 21.3 միլիարդ դոլարի դիմաց: Այս ցուցանիշի համար FactSet-ի կողմից հարցված փորձագետների կոնսենսուսի կանխատեսումը կազմել է 21.1 միլիարդ դոլար: Ընկերության ...

Կարդալ ավելին »