Հաշվետու ապօրինի շինությունների շինարարական աշխատանքների կանխարգելման ուղղությամբ կազմվել է ընդհանուր թվով 43 արձանագրություն, որից թվով 12-ը կազմվել է քաղաքաշինության (00:30) հողի վերահսկողության վարչության կողմից, թվով 24-ը հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ղուկասյանը: Նրա խոսքով, թվով 7 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից, ...
Կարդալ ավելին »Business
Վրաստանը Հարավային Կորեայի հետ ազատ առևտրի համաձայնագիր կստորագրի 2025-ին
Վրաստանը 2025-ին ազատ առևտրի համաձայնագիր կստորագրի Հարավային Կորեայի հետ: Այս մասին ասված է կառավարության ծրագրում, որը ներկայացվել է խորհրդարանին: Փաստաթղթում ասվում է, որ ազատ առևտրի համաձայնագրեր ստորագրելու կառավարության ջանքերը կշարունակեն հեշտացնել տեղական ընկերությունների մուտքն արտաքին շուկաներ: Կառավարության տվյալներով՝ բանակցություններն ավարտվել են, և Հարավային Կորեայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը կստորագրվի 2025 թվականին: «Բանակցություններ կանցկացվեն նաև Հնդկաստանի և Իսրայելի հետ ազատ առևտրի ...
Կարդալ ավելին »13 մթերողից 12-ն ամբողջությամբ մարել է պարտավորությունները
2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ 13 մթերող ընկերություններ ունեցել են գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 1.6 մլրդ դրամի չմարված պարտավորություններ, որոնցից 6-ը առանց վարչարարության՝ իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թվականի հունիսի 7-ի դրությամբ ամբողջությամբ մարել են ունեցած շուրջ 1.16 մլրդ դրամի բոլոր պարտավորությունները: Այդ մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մնացած 7 ընկերությունների նկատմամբ հարուցել է վարույթներ բանակցային ուժեղ ...
Կարդալ ավելին »Սահմանվեց ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի արտահանման արգելք
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր (6 ամսով) արգելք կիրառեց: Ըստ այդմ, արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանման նկատմամբ: Որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ ...
Կարդալ ավելին »Երբ և ինչ պայմաններով են վերադարձվում հսկիչ գնմամբ ձեռքբերված ապրանքները
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում որոշում կայացրեց, որի նպատակը հսկիչ գնմամբ ձեռքբերված ապրանքների վերադարձման կարգը և ժամկետները հաստատելն է: Ըստ գործող կարգի, հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնօրինմանը: Խնդիրն այն է, որ որոշ ապրանքների դեպքում, ինչպիսիք են ալկոհոլային խմիչքները, ...
Կարդալ ավելին »Արարատում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման ...
Կարդալ ավելին »Wildberries and Russ․ մեկնարկում է ծառայությունների վաճառքը
Wildberries and Russ միավորված ընկերությունը սկսել է ծառայությունների վաճառքն իր հարթակում, Forbes-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Սպասարկման փաթեթները կհամալրեն շուկայում առկա ապրանքների հիմնական կատեգորիաները, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Օգտատերերին հասանելի կլինեն ծառայությունները՝ որպես գործընկերների փաթեթային առաջարկների մաս: Այժմ հարթակում հասանելի է ծառայությունների առաջին փաթեթը՝ «Ճանապարհային օգնություն», որն արժե 1,500 ռուբլի վեց ամսվա համար: Այն ներառում է, ի թիվս ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն պլանավորում է պատժամիջոցներ սահմանել ռուսական տասնյակ լցանավերի, ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ
Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 15-րդ փաթեթի շրջանակներում առաջարկում է պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթատար 45 լցանավերի, 50 ֆիզիկական անձանց և 30 ընկերությունների դեմ: Բացի այդ, առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել չինական ընկերությունների դեմ, որոնք, ըստ ԵՄ-ի, օգնել են ռուսական ընկերություններին շրջանցել պատժամիջոցները։ Այդ մասին հաղորդել է Bloomberg-ը որոշ փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո։ Փաստաթղթերի համաձայն՝ պատժամիջոցների 15-րդ փաթեթի շրջանակներում Եվրահանձնաժողովն առաջարկում է ցուցակում ...
Կարդալ ավելին »Հուսամ՝ հայ-ռուսական առևտրաշրջանառությունը կհասնի ռեկորդային 14-16 մլրդ դոլարի․ ՌԴ դեսպան
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հույս է հայտնել, որ հայ-ռուսական առևտրաշրջանառության ծավալները կհասնեն ռեկորդային 14-16 միլիարդ դոլարի։ Այդ մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Հայաստանի և Ռուսաստանի միջև 2024 թվականին գրանցված տնտեսական դինամիկայի վերաբերյալ։ «Ռուս-հայկական առևտրատնտեսական հարաբերությունների մասին խոսակցությունը պետք է սկսել նրանից, որ դրանց դինամիկ զարգացման կատալիզատորը ...
Կարդալ ավելին »Անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը․ մարզեր և Երևան
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2024թ.-ի սեպտեմբերի դրությամբ անշարժ գույքի նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 4,643: 2024թ.-ի սեպտեմբերին Երևանում իրականացվել է 1,598 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 34․4%-ը: Կոտայքում իրականացվել է 792 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 17․1%-ը: Արարատում իրականացվել է 416 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 9%-ը: Արմավիրում իրականացվել է 380 առքուվաճառքի գործարք, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ