• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Business

Հայաստանից Չինաստան ոգելից խմիչնքերի արտահանման համար սահմանվում են արտոնյալ պայմաններ

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրուրդը Չինաստանից վերադարձել է կարևոր ձեռքբերումներով։ Հրավիրած ասուլիսում Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը տեղեկացրեց, որ հաջողություններ են գրանցել տարբեր ուղղություններով՝ հայկական ապրանքների արտահանում Չինաստան՝ արտոնյալ պայմաններով, չինացի գործարարների այց Հայաստան, հուշագրի ստորագրում և այլն։  «Սկսեմ նոյեմբերի սկզբին Շանհայում կայացած Сhina International import expo 2024  (CIIE) խոշոր միջազգային ցուցահանդեսից, որին մասնակցում էր 158 երկիր, այդ ...

Կարդալ ավելին »

Ովքե՞ր կարող են Duty free-ում խանութ ունենալ. փոխվում է տրամաբանությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում սահմանեց «Անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորման կարգը»: Մշակված նախագծով սահմանվում են նախաորակավորման այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող անձինք, ինչպես նաև սահմանվել է անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկման բոլորովին նոր ընթացակարգ՝ մրցույթի տարրերով։ Մասնավորապես, առաջարկվում է հիմնել հանձնաժողով, որը կիրականացնի անմաքս առևտրի խանութի ...

Կարդալ ավելին »

6 ամսով կսահմանափակվի խոզերի ներկրումը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում որոշեց Հայաստանի տարածք խոզերի ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակում կիրառել և հաստատել ներմուծման ընթացակարգը: Նախագծով առաջարկվում է 6 ամիս ժամկետով կիրառել քանակական սահմանափակում ՀՀ տարածք ներմուծվող ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ քանակով ոչ ավելի, քան 25 հազար հատի նկատմամբ։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ հայրենական սպառողները նախընտրում են քիչ ճարպային շերտով խոզի միս, որի պահանջարկի գրեթե ...

Կարդալ ավելին »

«Մանկան» ընկերությունը ազատվեց մաքսատուրքից. 115 մլն դրամի ներդրում և 55 նոր աշխատատեղ

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «Ն-Ս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումը և հումքը նախատեսվում է օգտագործել ալյումինե պրոֆիլների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Աբովյան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 145 մլն դրամի ներդրում հումքի և սարքավորման ձեռքբերման և 20 մլն ...

Կարդալ ավելին »

Բնակարանների գները՝ Երևանում

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2024 թ․-ի սեպտեմբերի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։ Բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2024 թ․-ի սեպտեմբերին կազմել է 908,100 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 5․6% աճ։ Արաբկիր վարչական շրջանում՝ 637,800 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 5․7% աճ։ Դավթաշեն վարչական շրջանում՝ 481,500 դրամ։ 2023թ․-ի ...

Կարդալ ավելին »

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային Visa Cashless Forum-ը  

2024թ-ի նոյեմբերի 22-ին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում  տեղի կունենա Visa Cashless Forum 2024-ը։ Այս միջազգային միջոցառումը կհամախմբի մասնակիցներին՝ թվային վճարումների և անկանխիկ տնտեսության առաջընթացը, Հայաստանի ֆինանսական շուկայի եւ բանկային հատվածի վերափոխումը եւ նորագույն տեխնոլոգիաները եւ վճարային նորարարական լուծումները ուսումնասիրելու նպատակով։ Ֆորումի հիմնական բանախոսները կլինեն Visa-ի բարձրաստիճան ղեկավարները, հանրային եւ բիզնես հատվածների ներկայացուցիչները եւ վճարային տեխնոլոգիաների եւ ֆինանսների ոլորտների միջազգային եւ տարածաշրջանային առաջատար փորձագետները։   «Ավելի քան 20 տարի ներկա լինելով հայաստանյան շուկայում, Visa-ն ամուր կապեր է հաստատել հանրային եւ մասնավոր հատվածների գործընկերների հետ՝ Հայաստանում նորարարական վճարային տեխնոլոգիաները զարգացնելու եւ իրականացնելու, ինչպես նաեւ՝ հազարավոր տեղական քարտապանների եւ բիզնեսների համար թվային վճարումները հարմարավետ եւ հասանելի դարձնելու նպատակով»,- ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։- «Այս տարի մենք ուրախ ենք կազմակերպել Visa Cashless Forum-ը Երևանում՝ կարևորելով երկրի առաջընթացը դեպի անկանխիկ ապագա տանող ճանապարհին։ Վստահ եմ՝ այս միջոցառումն արդյունավետ հարթակ կլինի մոտեցումները, փորձը եւ նորարարական լուծումները  կիսելու համար՝  թույլ տալով մեզ գործընկերների հետ համատեղ աշխատել երկրում տնտեսական աճը խթանելու եւ առաջադեմ տեխնոլոգիաները ներդնելու ուղղությամբ»։   Visa Cashless Forum-ը Visa-ի ուղենշային միջոցառումներից մեկն է CISSEE տարածաշրջանում և կենտրոնանում է ֆինանսական հատվածի վերջին միտումների վրա  CISSEE տարածաշրջանում եւ  կենտրոնանում է ֆինանսական հատվածի վերջին միտումների վրա։Առաջին անգամ ֆորումն անցկացվել է 2017-ին՝ Ուկրաինայում, այնուհետև ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ից մեքենաների ներմուծումը կրճատվել 3,5 անգամ. Գեւորգ Պապոյան

Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25%-ով՝ կազմելով 50,2 մլն դոլար։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Հիմնականում ԱՄՆ ենք արտահանել ոսկերչական իրեր, թռչող սարքեր, ալկոհոլային խմիչքներ, ջրեր, ծխախոտ։ Այնուամենայնիվ ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով, քանի որ ներմուծումն է կտրուկ կրճատվել, մասնավորապես ԱՄՆ-ից ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել 3,5 անգամ կամ 442 մլն դոլարով»,- ասված է գրառման ...

Կարդալ ավելին »

Հայաստանը ԵԱՏՄ-ում զբաղեցրել է նախավերջին տեղը շինարարական աշխատանքների աճի տեմպերով

ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը 2024թ. հունվար-սեպտեմբերին ավելացել է 3,4 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։ Ինչպես տեղեկացրել են ԵՏՀ մամուլի ծառայությունում, աճ է նկատվել միության բոլոր երկրներում։ Առավել բարձր ցուցանիշ ունի Ղրղզստանը (38,3 տոկոս)։ Հաջորդում են Ղազախստանը (10,1) եւ Բելառուսը (7,8), Հայաստանը (6,3) եւ Ռուսաստանը (2,5 տոկոս)։

Կարդալ ավելին »

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 23.72 մլրդ դոլար

2024թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 23․72 մլրդ դոլար, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 10․04 մլրդ դոլարով կամ 73․46%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 9․76 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 99․23%-ով կամ 4․86 մլրդ դոլարով։ Երկրորդը տեղում ԱՄԷ-ն ...

Կարդալ ավելին »

Առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել է 5.96 տրիլիոն

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2024թ.-ի սեպտեմբերին ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել են 5,960,193 մլն ՀՀ դրամ (5.96 տրիլիոն)։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ ավանդների ծավալը աճել է 579,419 մլն-ով կամ 10.8%-ով։ Մասնավորապես ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1,361,918 մլն դրամ, իսկ ռեզիդենտներինը 4,598,275 մլն դրամ։ Ռեզիդենտների ավանդների 61.6%-ը կամ 2,833,829 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով ավանդներին, որոնց ծավալը 2023թ. սեպտեմբերի վերջի ...

Կարդալ ավելին »