• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Business

ԱՄՆ-ն իր ռազմավարական պաշարի համար կգնի 4.5 մլն բարել նավթ

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը ցանկանում է 4.5 միլիոն բարել նավթ գնել՝ երկրի ռազմավարական պաշարը համալրելու համար։ Այս մասին ասված է գերատեսչության գրավոր հաղորդագրության մեջ: Ինչպես նշված է փաստաթղթում, խոսքը 4.5 միլիոն բարել նավթն այս տարվա հոկտեմբերից դեկտեմբեր մատակարարումների ապահովմամբ գնելն է՝ 1 բարելի դիմաց 79 դոլարը չգերազանցող գնով։ Էներգակիրը նախատեսվում է գնել Լուիզիանայում նավթի պահեստավորման համար։ Ապրիլի սկզբին Bloomberg-ը հայտնել էր, ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև առևտրաշրջանառությունը 3 տարում ավելի քան եռապատկվել է

Վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն ավելի քան կրկնապատկել է իր աջակցությունը Հայաստանին։ Մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը։ «Մենք աջակցել ենք Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, օգնել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայացմանը, աջակցել անկախ լրատվամիջոցներին՝ ապահովելու համար թափանցիկ և հաշվետու պետական կառավարում, ինչպես նաև աշխատել ենք կառավարության հետ՝ իրականացնելու բյուրոկրատական, վարչական, թղթաբանական գործոնների ստուգումներ, որոնք ուղղված ...

Կարդալ ավելին »

Չինաստանը հետաքննում է իր էլեկտրաքարերի վրա ԵՄ մաքսատուրքի ներդրումը

Չինաստանի առևտրի նախարարությունը հետաքննություն է սկսել չինական էլեկտրական մեքենաների ներմուծման ԵՄ մաքսատուրքերի առնչությամբ: Ըստ գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության՝ այն պետք է ավարտվի մինչև 2025 թվականի հունվարի 10-ը, սակայն անհրաժեշտության դեպքում դրա ժամկետները կարող են երկարաձգվել մինչև ապրիլի 10-ը: Ինչպես պարզաբանել է ՉԺՀ-ի առևտրի նախարարությունը, հետաքննությունը կիրականացվի մեքենաների և էլեկտրոնիկայի ներմուծման և արտահանման Չինաստանի Առևտրի պալատի համապատասխան հարցման հիման վրա: Նախկինում ...

Կարդալ ավելին »

Հանքային ջրերի արտադրությունն աճել է 4․8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 19,815.9 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 4․8%-ով։ Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 21․4%-ով և կազմել 24,481.7 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 2.7%-ով և կազմել 50,391.3 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի ...

Կարդալ ավելին »

ՌԴ նավթագազային եկամուտներն աճել են 68.5%-ով

Ռուսաստանի դաշնային բյուջեի՝ նավթից և գազից ստացված եկամուտները հունվար-հունիսին աճել են 68.5%-ով՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ մինչև 5.7 տրիլիոն ռուբլի: Այս մասին հայտնում է ՌԴ Ֆինանսների նախարարությունը: «Նավթից և գազից ստացված եկամուտները կազմել են 5698 միլիարդ ռուբլի՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները՝ հիմնականում ռուսական նավթի գների աճի հաշվին: Սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման պարամետրերի համաձայն՝ առաջիկա ամիսներին ակնկալվում է, որ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում գնաճը կազմել է 0,8%՝ նավթամթերքի թանկացման և ծառայությունների աճող գների ֆոնին

Հայաստանում տարեկան գնաճը հունիսին կազմել է 0,8 տոկոս (նախորդ տարվա 0,5 տոկոս գնանկման դիմաց), ինչը դիտվել է ծառայությունների սակագների 2,7 տոկոս աճի ֆոնին, նույն չնչին 0,2 տոկոսով էժանացած պարենային եւ ոչ պարենային ապրանքների դեպքում: Այդ մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, մեկ տարի առաջ հունիսին 0,5% գնանկումը պայմանավորված էր սննդամթերքի 4,1% էժանացմամբ, ոչ պարենային ապրանքների 0,3% թանկացման ...

Կարդալ ավելին »

Մինչև 37.6%․ ԵՄ-ն մաքսատուրք է սահմանել չինական էլեկտրքարերի համար

Եվրամիությունը Չինաստանից էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսատուրքերը կսահմանի մինչև 37.6%-ի չափով: Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ: «Եվրահանձնաժողովը նախնական հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներմուծվող էլեկտրական մեքենաների համար»: ԵՀ-ից պարզաբանել են, որ խոշոր ավտոարտադրողների համար մաքսատուրքերը տատանվելու են իրենց արտադրանքի արժեքի 17.4%-ից մինչև 37.6%-ը: ԵՀ-ն ընդգծել է, որ այդ տուրքերը սահմանվել են «ապօրինի սուբսիդիաների» դեմ պայքարի հետաքննության արդյունքների հիման վրա, ...

Կարդալ ավելին »

Հայաստանյան բանկերը շարունակում են առավել շատ միջոցներ ներգրավել արտերկրից

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ.-ի մայիս ամսվա դրությամբ ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը Փողի զանգվածին (D1) կազմել է 34․0%, որը 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 1․6 տոկոսային կետով։ Ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը ռեզիդենտների ընդհանուր ավանդներին և փոխառություններին (D2) ևս նվազել է 2․1 տոկոսային կետով և կազմել՝ 39.6%: Մեր երկրի ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ...

Կարդալ ավելին »

Թուրքմենստանն ու Իրանը գազային խոշոր պայմանագիր են կնքել

Աշխաբադում կայացել են թուրքմենական և իրանական կողմերի բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել է գազի արդյունաբերության ոլորտում Թուրքմենստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, գրում է. «Թուրքմենստանի բիզնեսը» պորտալը: Հանդիպումների արդյունքում թուրքմենական և իրանական կողմերը պայմանագիր են կնքել տարեկան մինչև 10 միլիարդ խորանարդ մետր բնական գազի առքուվաճառքի համար, որը Թուրքմենստանից Իրաքի Հանրապետություն կմատակարարվի։ Իրանի Իսլամական Հանրապետության ...

Կարդալ ավելին »

Մթերվել է մոտ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն

 Հայաստանում այս պահի դրությամբ վերամշակող կազմակերպությունները մթերել են շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն: Այդ մասին ասուլիսում ասաց  ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը: «Այս փուլում նաև գյուղատնտեսական մթերումների սեզոնն է մեկնարկել: Այսօրվա դրությամբ վերամշակող կազմակերպությունների կողմից մթերվել է շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն»,- ասաց Խոջոյանը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծավալը գրեթե նույնն է: Իսկ ողջ 2023-ի ընթացքում մթերված ցուցանիշը եղել է 86 ...

Կարդալ ավելին »