• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Business

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ ԵՄ-ն համաձայնության կգա մինչև հունիսի 27-ը

ԵՄ երկրները մտադիր են համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 14-րդ փաթեթի շուրջ մինչև հունիսի 27-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է EUobserver պորտալը: Հարթակի փոխանցմամբ՝ եվրոպական պետությունները ցանկանում են համաձայնության գալ սահմանափակումների շուրջ, մինչ Հունգարիան կստանձնի ԵՄ նախագահությունը հուլիսի 1-ին: Պատժամիջոցները կարող են ներառել ռուսական գազի փոխադրման սահմանափակումներ: Սպասվում է, որ այն անձանց ցուցակը, որոնց նկատմամբ կկիրառվեն եվրոպական ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆոնդային բորսայում $ 1,1 միլիոնի արտարժույթով գործարք է իրականացվել

Հայաստանի ֆոնդային բորսայի արտարժույթի հարթակում տեղի է ունեցել 1,1 միլիոն ԱՄՆ դոլարի արտարժույթի փոխարկում: Բորսայից հայտնում են, որ արտարժույթի հարթակը գործարկվել է ս.թ. մայիսի 2-ից եւ հնարավորություն է տալիս ավելի տեսանելի եւ շուկայական դարձնել դրամի արժեքը արտարժույթի նկատմամբ։ Հարթակում գործարքները իրականացվում են բացառապես նախնական դեպոնացման տարբերակով եւ անանուն՝ ապահովելով արժութային ռիսկի կառավարումը: Արտարժույթով վերջին գործարքը Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի էր ...

Կարդալ ավելին »

Թվային տեխնոլոգիաներ և նորարարություններ Եվրասիայի համար. քննարկումներ ԵԱԶԲ գործարար համաժողովում

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հունիսի 27-28-ը Ալմաթիում կայանալիք ԵԱԶԲ գործարար համաժողովում կքննարկի եվրասիական տարածքում թվային տեխնոլոգիաների և նորարարական նախագծերի զարգացման արդիական հարցեր՝ «Թվային տեխնոլոգիաներ և նորարարություններ Եվրասիայի համար» նստաշրջանի շրջանակներում: Առաջիկա նստաշրջանում քննարկվելու են անդրսահմանային թվային նախագծերի և նախաձեռնությունների զարգացմանը վերաբերող առանցքային հարցեր: Մասնակիցները կքննարկեն, թե ինչ է անհրաժեշտ դրանց հաջող զարգացման համար, ինչ խնդիրներ են առաջանում թվային ստարտափներում ֆինանսավորում ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ն վավերացրել է ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի և ներդրումների համաձայնագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է օրենք, որը վավերացնում է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների հիմնման, գործունեության ու իրականացման վերաբերյալ 2023 թ. հունիսին կնքված միջկառավարական համաձայնագիրը: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս»  գործակալությունից: Համաձայնագիրը կնքվել է 2023 թ. հունիսի 8-ին Սոչի քաղաքում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից։ Օրենքն ընդունվել է Պետդումայի կողմից 2024 թ. մայիսի 28-ին և Դաշնային խորհրդի ...

Կարդալ ավելին »

Գնաճը շարունակում է մնալ ցածր մակարդակում՝ 0.3%. ԿԲ

2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ մայիսին կազմելով 0.3%: 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է բացասական տիրույթում՝ ապրիլին կազմելով -0.5%: Այդ մասին մամուլի ասուլիսին նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նրա խոսքով, 2024 թ-ի երկրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն և ԱՄՆ-ը ստորագրել են մաքսային օգնության համաձայնագիր

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի ներկայությամբ տեղի ունեցավ «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման արարողություն: Այդ մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից: Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեցին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ամերիկյան կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

Կարդալ ավելին »

Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն․ ԿԲ

Հունիսի 11-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.00%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի եւ գների կայունության նպատակի իրագործման համար:   ԿԲ-ից հայտնել են, որ 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ մայիսին կազմելով 0.3%: 12-ամսյա բնականոն ...

Կարդալ ավելին »

Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է 0.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մայիս ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն նվազել է 0.8%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ չի փոփոխվել։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել են 5.1%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ.-ի հունվարի-մայիսի համեմատ աճել են 7.1%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 0.5%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի ...

Կարդալ ավելին »

Foodex Saudi-2024․ հայ արտադրողները ներկա կլինեն միջազգային ցուցահանդեսին

Սեպտեմբերի 16-19-ը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում կանցկացվի «Foodex Saudi-2024» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների ցուցահանդեսը, որի հիմնական ոլորտներն են սննդի և խմիչքի արդյունաբերությունը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, ցուցահանդեսի գլխավոր միջոցառումն է՝ «Խոհարարների Համաշխարհային Ասոցիացիա»- ի և Սաուդյան Արաբիայի խոհարարների ասոցիացիայի կողմից կազմակերպված պրոֆեսիոնալ խոհարարների մրցույթը։ «Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ...

Կարդալ ավելին »

ՍԱՏՄ․ երկու անգամ ավելացել է հայկական մրգերի արտահանումը Ռուսաստան

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Հայաստանից Ռուսաստան արտահանվող բուսասանիտարական վերահսկման բեռների նկատմամբ իրականացվել են վերահսկողական բոլոր համալիր միջոցառումները՝ կանխելու համար խախտումներով բեռների մատակարարումը Ռուսաստան, ինչն արձանագրել էր ռուսական վերահսկողությունը նախորդ տարվա նոյեմբեր ամսին: ՍԱՏՄ-ից հայտնում են, որ սահմանային հետևողական հսկողության և ի հայտ եկած խնդիրները փորձագիտական մակարդակում հնարավորինս արագ լուծելու արդյունքում, 2023 թվականի համեմատ 2024 թվականին Հայաստանից մրգերի արտահանումը ...

Կարդալ ավելին »