• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Business

ՌԴ-ն Հայաստանի հետ նավիգացիոն կնիքների կիրառման փորձ կանցկացնի

Մինչև հոկտեմբերի 31-ը որոշվել է փորձարարական նախագիծ իրականացնել՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքների (բացառությամբ որոշ տեսակների) նկատմամբ նավիգացիոն կնիքների կիրառմամբ։ Դա վերաբերում է Հայաստանի տարածքից Ռուսաստանի Դաշնություն ավտոմոբիլային տրանսպորտով և հակառակ ուղղությամբ փոխադրումներին, որոնք անցնում են Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից։ Այս որոշումը չի տարածվում ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրանքի, հագուստի, կոշկեղենի, էլեկտրոնիկայի և մորթուց ...

Կարդալ ավելին »

Իրանը հույս ունի` շուտով ռուսական գազի մատակարարումներ կսկսվեն Ադրբեջանի միջոցով

Իրանը հույս ունի, որ մոտ ապագայում կկարողանա ռուսական գազի մատակարարումներ սկսել Ադրբեջանի միջոցով, «Գազպրոմի» հետ կապված գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։ «Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Մենք այժմ բանակցություններ ենք վարում «Գազպրոմի» հետ և գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Բայց մենք պետք ...

Կարդալ ավելին »

Tesla-ն նոր Model Y L-ի պատվերներ է ընդունում Չինաստանում

Ամերիկյան Tesla ընկերությունը Չինաստանում սկսել է ընդունել պատվերներ նոր Model Y L էլեկտրամոբիլի համար, նշվում է ընկերության կայքում։ Ավտոմեքենայի գները սկսվում են 339 հազար յուանից (47.184 ԱՄՆ դոլար)։ Model Y-ի սկզբնական տարբերակը, որը շուկա էր դուրս եկել դեռևս 2020 թվականին, 2023-ին դարձել էր աշխարհի ամենավաճառված ավտոմեքենան։ Սակայն անցած տարի դրա վաճառքները նվազել էին՝ պայմանավորված Չինաստանում տեղական բրենդերի մրցակցությամբ և այլ ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն 9%-ով ավելացրել է ռուսական գազի ներմուծումը

2025-ի հունվար-հունիս ամիսներին ԵՄ-ն Ռուսաստանից գազ է գնել ընդհանուրում 7.4 մլրդ եվրոյի չափով, ինչը 9.4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը կազմել է 4.5 մլրդ եվրո՝ նախորդ տարվա 3.5 մլրդ եվրոյի դիմաց: Խողովակաշարով գազի ներմուծումը 2.9 մլրդ եվրո է կազմել՝ նախորդ տարվա 3.3 մլրդ եվրոյի դիմաց: Հունիսին ԵՄ-ն գնել է ընդամենը 520 մլն եվրոյի ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ից ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն դոլար. Պապոյան

2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն ԱՄՆ դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024թ. համապատասխան ցուցանիշը։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Հատկանշական է, որ ​«ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ եւ դեկորատիվ կանաչ» ապրանքային ուղղության մասով աճը կազմել է 88.7%-ով կամ 17.2 մլն․ ԱՄՆ դոլարով։ Այս տեղեկատվությունը կարևոր ...

Կարդալ ավելին »

Արաբիկա սուրճի գինը բարձրացել է

Արաբիկա տեսակի սուրճի գինը հասել է վերջին երկու ամսվա առավելագույնին՝ կապված այն մտավախությունների հետ, որ Բրազիլիայում ցուրտ եղանակը կարող է հանգեցնել մատակարարումների կրճատման՝ աշխարհում սուրճի խոշորագույն արտադրող երկրից։ Տրեյդերների շրջանում մտահոգությունն աճում է, որ այս տարի Բրազիլիայի սուրճի բերքը կարող է սպասվածից պակաս լինել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ «Տագնապ է առաջացնում ոչ միայն ընթացիկ սեզոնը, այլ նաև այն, որ 2026 ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ից Վրաստան է փոխանցվել 1,3 միլիոն ԱՄՆ դոլար

2025 թվականի հուլիսին Վրաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է գրեթե 337 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 13%-ով ավելի է, քան 2024 թվականի հուլիսին, հաղորդում է Վրաստանի Ազգային բանկը։ Новости-Грузия-ի տվյալներով՝ ամենամեծ ծավալը ստացվել է ԵՄ երկրներից՝ 149,4 միլիոն դոլար (+16.4%)։ Ռուսաստանից փոխանցումները շարունակում են նվազել. հուլիսին ստացվել է 45,2 միլիոն դոլար (-0.5%)։ Անկում է նկատվում նաև Ղազախստանից (8,7 միլիոն, -17.7%), ...

Կարդալ ավելին »

Հայաստանը ՌԴ-ից ներմուծել է 165 միլիոն դոլարի գյուղարտադրանք

2015 թվականին ԵԱՏՄ-ին Երկրի անդամակցությունը խթան ծառայեց Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրի զարգացման համար, գրում է «Агроэкспорт»-ը։ Փորձագետների գնահատականներով՝ 2024 թվականին Ռուսաստանը Հայաստան է արտահանել մոտ 480 հազար տոննա գյուղատնտեսական արտադրանք՝ գրեթե 400 միլիոն դոլարի արժողությամբ։ 2024 թվականին Հայաստան արտահանման համար արժեքային առումով ռուսական գյուղատնտեսական արտադրանքի 5 հիմնական տեսակներն էին՝ Շոկոլադե հրուշակեղեն Թռչնամիս Ալրային հրուշակեղեն Ցորեն Արևածաղկի ձեթ։ Ռուսաստանը մեծացնում է ...

Կարդալ ավելին »

Սուրճը թանկանում է

Արաբիկա սուրճը թանկանում է՝ կապված Բրազիլիայից արտահանման նվազման սպասումներով։ Նյու Յորքի բորսայում արաբիկայի ֆյուչերսների գինը կազմել է 3.21 դոլար՝ մեկ ֆունտի համար։ Ամերիկյան սուրճ ներկրողները սկսել են բրազիլական ընկերություններին դիմել մատակարարումների հետաձգման խնդրանքով՝ այն բանից հետո, երբ օգոստոսի 1-ից Վաշինգտոնը մտցրեց ներմուծման 50%-անոց մաքսատուրք: Այս մասին հաղորդում է Բրազիլիայի ոլորտային կազմակերպությունը՝ Cecafe-ն։ Cecafe-ի նախագահ Մարսիո Ֆերեյրան հայտարարել է, որ ամերիկյան ...

Կարդալ ավելին »

ASEAN-ից Հայաստան ներմուծումը կազմել է 113 միլիոն դոլար

ԵԱՏՄ-ն ցուցաբերել է ավելի մեծ արդյունավետություն և ինքնաբավություն տարբեր ցնցումների, մասնավորապես՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի և ամբողջ ասոցիացիայի վրա ազդող հակառուսական պատժամիջոցների դեմ պայքարում: Դրա մասին ասված է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի զեկույցում: Երրորդ երկրներից ապրանքների վրա մաքսատուրքերի զրոյացումը նպաստել է ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի աճին՝ երկու կապակցված ուղիներով: Դա խթանել է Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի միջոցով արտասահմանյան շուկաներում գնված ապրանքների վերաարտահանումը/զուգահեռ ներմուծումը Ռուսաստան: ...

Կարդալ ավելին »