• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Business

Իրանի նախագահի այցի շրջանակներում Երևանում կանցկացվի գործարար համաժողով

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան այցի շրջանակներում Երևանում օգոստոսի 19-ին կանցկացվի գործարար համաժողով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։  Իրանական կողմից գործարար համաժողովին մասնակցության ցանկություն են հայտնել՝ արդյունաբերական, ճանապարհաշինության, գյուղատնտեսական, մատակարարման, դեղագործական, ինժեներական ծառայությունների, թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչներ։ Օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի գործարար համաժողով՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի` օգոստոսի 18-21-ը Հայաստան նախատեսված այցի շրջանակներում։ Միջոցառմանը մասնակցել ...

Կարդալ ավելին »

OPEC+ երկրներն օրական 50 հազար բարելով պակաս նավթ են արդյունահանել

Հուլիսին ՕՊԵԿ+ երկրների նավթի արդյունահանումը, համեմատած հունիսի, ավելացել է օրական 330 հազար բարելով և կազմել օրական 36.48 մլն բարել, սակայն մնացել է պլանից ցածր, որը սահմանված էր քվոտաներով և նախկինում չկրճատված արդյունահանման փոխհատուցումներով: Իրաքը, որը նախկինում զգալիորեն գերազանցել էր քվոտան, հուլիսին արդյունահանել է պլանից 85 հազար բարելով պակաս՝ նվազեցնելով արտադրությունը հունիսի համեմատ 50 հազար բարելով՝ մինչև օրական 3.9 մլն բարել։ ...

Կարդալ ավելին »

ՍԱՏՄ-ն ու «Ռոսսելխոզնադզորը» ստուգում են ծաղիկ արտահանողների ջերմոցները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») մասնագետ֊տեսուչներն արդեն մեկ ու կես ամիս է համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ են անցկացնում Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։  Ընդհանուր առմամբ ստուգվել է ծաղիկ արտադրող 47 կազմակերպություն (105,4 հեկտար), որոնցից 21-ը (85,7 հեկտար) ստացել են Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ ...

Կարդալ ավելին »

Թրամփը Չինաստանին կոչ է արել քառապատիկ ավելացնել ԱՄՆ-ից սոյայի գնումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը քառապատիկ կավելացնի ամերիկյան սոյայի գնումները։ «Չինաստանն անհանգստացած է սոյայի պակասով։ Մեր հրաշալի ֆերմերներն արտադրում են ամենաբարձրորակ սոյան։ Հուսով եմ, որ ՉԺՀ-ն արագորեն քառապատիկ կավելացնի սոյայի մատակարարման իր պատվերները։ Դա նաև միջոց է էականորեն կրճատելու Միացյալ Նահանգների հետ Չինաստանի առևտրային դեֆիցիտը»,- գրել է Թրամփը Truth Social-ում՝ վստահեցնելով, որ կապահովվի պատվերների արագ կկատարումը։  ...

Կարդալ ավելին »

Օրական մինչև 800 ավտոմեքենա է գրանցվում Վրաստանում

Վրաստանում օրական միջին հաշվով գրանցվում է մինչև 800 ավտոմեքենա, ինչի մասին վկայում են առցանց սպասարկման ծառայության տվյալները։ BusinessPressNews-ը մեկ շաբաթ շարունակ հետևել է վիճակագրությանը և պարզել, որ օրական գրանցվում է 500-800 մեքենա։ Վրաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի փոխնախագահ Մեվլուդ Մելաձեն BusinessPressNews-ին տված մեկնաբանության մեջ նշել է, որ երկրում մեքենաների թվի շարունակական աճը պայմանավորված է ոչ միայն հասարակական տրանսպորտի անհարմարությամբ, այլև բնակչության ծանր ...

Կարդալ ավելին »

Սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանումը և ներմուծումը 6 ամսով արգելվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 7-ի նիստում որոշեց սահմանել սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց  արտահանումը Հայաստանի Հանրապետությունից  և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով՝ համաձայն հավելվածի։ Արգելքը չի տարածվում՝ սնդիկի հավելիչով այն արտադրանքի (ապրանքների) վրա, որոնց մաքսային ընթացակարգով ձևակերպման ժամանակ առկա է ներմուծողի կամ արտահանողի կողմից կազմված և հաստատված գրավոր հայտարարագիրը՝ քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների (այդ թվում՝ բժշկական), սարքերի ...

Կարդալ ավելին »

Սիգարետի արտադրությունն աճել է 42․8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ․-ի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 23,447.2 մլն հատ սիգարետ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 42․8%-ով։ Հիշեցնենք, որ 2024թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 5․4%-ով և կազմել 36,940.1 մլն հատ։ 2023թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։ 2022թ․-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ ...

Կարդալ ավելին »

Amazon-ը 13%-ով ավելացրել է եկամուտը

Աշխարհի խոշորագույն առցանց մանրածախ վաճառող Amazon.com Inc.-ը 2025 թվականի երկրորդ եռամսյակում մաքուր շահույթն ավելացրել է մեկ երրորդով, իսկ եկամուտը՝ 13%-ով, ընդ որում՝ երկու ցուցանիշներն էլ գերազանցել են շուկայի կանխատեսումները։ Այնուամենայնիվ, ընկերության բաժնետոմսերը կտրուկ էժանացել են, քանի որ նրա երրորդ եռամսյակի համար ներկայացված գործառնական շահույթի կանխատեսումը հիասթափեցրել է ներդրողներին։ Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ 2025 թ․ ապրիլ-հունիսին մաքուր շահույթը կազմել է 18.2 ...

Կարդալ ավելին »

Վաղվանից ԱՄՆ-ը մաքսատուրքեր կսահմանի 68 երկրի և ԵՄ-ի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ 68 երկրի և ԵՄ-ի նկատմամբ առևտրային մաքսատուրքերի սահմանման մասին։ Մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին, որպեսզի մաքսային և սահմանապահ ծառայությունը հասցնի կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ նոր մաքսատուրքերի գանձման համար: Սպիտակ տանը պարզաբանել են, որ որոշ երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ մաքսատուրքերը կարգավորվում են առանձին հրամանագրերով։ Մասնավորապես, Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը բարձրացվել են ...

Կարդալ ավելին »

Թուրքմենստանում բացվում է ՄԱԿ-ի՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների 3-րդ խորհրդաժողովը

Թուրքմենբաշի քաղաքի Ավազա ազգային զբոսաշրջային գոտում օգոստոսի 5-ին բացվում է ՄԱԿ-ի՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների երրորդ խորհրդաժողովը: Դրան մասնակցում են պատվիրակություններ ավելի քան 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Խորհրդաժողովի լիագումար նիստում նախատեսվում են պետությունների և կառավարությունների ղեկավարների ելույթներ: Խորհրդաժողովը կբացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, որից հետո ելույթ կունենա Թուրքմենստանի նախագահ Սերդար ...

Կարդալ ավելին »