Amazon.com Inc.-ը նախատեսում է մինչև 2027 թվականի ավարտը ներդնել 1 միլիարդ եվրո Բելգիայում: Այս մասին հաղորդում է L’Echo թերթը։ Ներդրումները կուղղվեն լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև համագործակցության ամրապնդմանը Bpost փոստային օպերատորի և տեղական փոքր ու միջին բիզնեսների հետ։ Ընկերությունը նպատակ ունի կատարելագործել մատակարարման շղթաները՝ հնարավորություն տալով հաճախորդներին ստանալ պատվերը նույն օրը։ Այս մասին թերթը գրում է՝ հղում անելով Amazon-ի Բելգիայի ...
Կարդալ ավելին »Business
Ալյումինի գործարանում հրդեհի պատճառով Ford-ը կարող է կորցնել մինչև 1 միլիարդ դոլար
Նյու Յորքում գտնվող ալյումինի գործարանում տեղի ունեցած հրդեհը, որը, ինչպես սպասվում էր, կհանգեցնի Ford Motor ընկերության F-150 պիկապների արտադրության դադարեցմանը մի քանի ամսով: Սրա հետևանքով ընկերությունը կարող է զրկվել մինչև 1 միլիարդ դոլար շահույթից։ Այսպիսի կանխատեսում են արել Evercore ISI-ի վերլուծաբանները։ Novelis ընկերության ալյումինի գործարանում սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած հրդեհը խաթարել է արտադրության զգալի մասը մինչև 2026 թվականի առաջին եռամսյակը, ...
Կարդալ ավելին »Սիգարետի արտադրությունն աճել է 40.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ․-ի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 31,554.7 մլն հատ սիգարետ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 40.4%-ով։ Հիշեցնենք, որ 2024թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 5․4%-ով և կազմել 36,940.1 մլն հատ։ 2023թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։ 2022թ․-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ ...
Կարդալ ավելին »BYD-ն մոտ 10 անգամ ավելի էլեկտրամոբիլ է վաճառել Մեծ Բրիտանիայում
Չինական BYD ընկերությունը 2025 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում իր էլեկտրամոբիլների վաճառքը տարեկան կտրվածքով ավելացրել է 9.8 անգամ: Այս մասին հայտնել է ավտոարտադրողը։ Այս տարվա սեպտեմբերին BYD-ը բրիտանական շուկայում վաճառել է 11.27 հազար էլեկտրամոբիլ, մինչդեռ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 1.15 հազար։ Տարեսկզբից մինչ այժմ ընկերությունը Մեծ Բրիտանիայում վաճառել է ավելի քան 35 հազար էլեկտրամոբիլ, ինչի շնորհիվ այս ...
Կարդալ ավելին »2025-ին ԱՀԿ-ն 2,6 անգամ բարձրացրել է համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը
Առևտրի համաշխարհային կազմակերպության փորձագետները բարձրացրել են 2025 թվականի համաշխարհային առևտրի շրջանառության իրենց կանխատեսումը 0,9%-ից մինչև 2,4%: Դրա մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված զեկույցում: Ըստ զեկույցի՝ համաշխարհային առևտուրը 2025 թվականի առաջին կեսին գերազանցել է սպասումները՝ «արհեստական բանականությանն առնչվող ապրանքների ծախսերի աճի, մաքսատուրքերի բարձրացումից առաջ Հյուսիսային Ամերիկայից ներմուծման կտրուկ աճի և աշխարհի մնացած մասի միջև առևտրի կայուն աճի շնորհիվ»: Այս ֆոնին «ԱՀԿ ...
Կարդալ ավելին »Volvo-ն վաճառել է միլիոներորդ լիցքավորվող հիբրիդը
Շվեդական Volvo Cars ընկերությունը հասել է կարևոր հանգրվանի՝ շարժվելով դեպի ամբողջական էլեկտրիֆիկացում։ Ընկերության լիցքավորվող հիբրիդները (PHEV) կազմում են նրա համաշխարհային վաճառքների մոտ 25%-ը։ 2025 թվականի սեպտեմբերին Volvo Cars-ը իր հաճախորդին փոխանցել է միլիոներորդ PHEV ավտոմեքենան։ Սա նշանակալի ձեռքբերում է այն ընկերության համար, որը դեռևս օգտագործում է հիբրիդային տեխնոլոգիան՝ որպես միջանկյալ փուլ դեպի ամբողջովին էլեկտրական ապագա։ 2025 թվականի առաջին կեսին Volvo-ի ...
Կարդալ ավելին »Հայաստանում ավտոմեքենաների առևտրի շրջանառությունն աճել է 6 տոկոսով
Հայաստանում 8 ամսում՝ հունվար-օգոստոսին, առևտրի շրջանառությունը կազմել է 4 տրլն 140 մլրդ 619.6 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճելով 3.9 տոկոսով: Այդ մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Ընդ որում, մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 4.6 տոկոսով՝ կազմելով 1 տրլն 260 մլրդ 181 մլն դրամ: Մեծածախ առևտրի շրջանառությունն 8 ամսում կազմել է 2 տրլն 717 մլրդ ...
Կարդալ ավելին »Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 41.1 տոկոսով՝ կազմելով 12 մլրդ 942.7 մլն դոլար։ Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, նվազել է 13.8, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ 33.7 տոկոսով: Ամռան վերջին ամսին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 մլրդ 519.4 մլն դոլար։ Արտահանումն այս տարվա առաջին ...
Կարդալ ավելին »Financial Times. Եգիպտոսի ամենահարուստ մարդը 50 միլիարդ դոլար է ներդնում ԱՄՆ-ում
Միլիարդատեր Նասեֆ Սավիրիսը, որը համարվում է Եգիպտոսի ամենահարուստ մարդը, պլանավորում է իր բիզնեսի խոշոր վերակառուցում, որը ներառում է մինչև 50 միլիարդ դոլարի ներդրումներ Միացյալ Նահանգներում ենթակառուցվածքային նախագծերում՝ ըստ բրիտանական Financial Times (FT) թերթի։ Սպասվում է, որ շուտով կհայտարարվի Սավիրիսի քիմիական և պարարտանյութերի OCI Global ընկերության և նրա ընտանիքի շինարարական հոլդինգային ընկերության՝ Orascom Construction-ի միաձուլման մասին։ Նոր կազմակերպությունը կգրանցվի Աբու Դաբիում։ ...
Կարդալ ավելին »Վրաստանում միջին աշխատավարձը 2212 լարի է
Վրաստանում 2025 թվականի երկրորդ եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.3%-ով կամ 207.1 լարիով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Պատմական առավելագույն ցուցանիշը գրանցվել էր 2024 թվականի չորրորդ եռամսյակում, երբ միջին աշխատավարձը կազմել էր 2 217.5 լարի։ Ամենաբարձր աշխատավարձերը արձանագրվել են հետևյալ ոլորտներում՝ հեռահաղորդակցություն և կապ – 4 176.5 լարի (+5.4% տարեկան),ֆինանսական և ապահովագրական գործունեություն – 3 732.2 լարի (+2.5%),շինարարություն ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ