ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 1,635,984 մլն դրամ, ինչը 2022թ.-ի համադրելի ցուցանիշից ավել է 24,992 մլն դրամով կամ 1,55%-ով։ Մասնավորապես, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 13.89%-ով կամ 103,859 մլրդ դրամով և կազմել 841,457 մլրդ դրամ։ Դրամով թղթակցային հաշիվների ծավալն աճել է 36.42%-ով կամ 83,703 մլն դրամով և ...
Կարդալ ավելին »Business
Moody’s-ը $580 միլիարդի պարտատոմսեր կթողարկի
Moody’s վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ 2024 թվականին աշխարհում տնտեսության կայունության հետ կապված $950 միլիարդի պարտատոմսեր կթողարկվեն։ «Կանաչ» պարտատոմսերին բաժին կհասնի դրանցից $580 միլիարդը։ Գործակալությունը նշում է, որ զարգացման տարբեր բանկեր «կայուն» պարտատոմսերի թողարկող կհանդիսանան եւ կառաջարկեն այլ «կանաչ» գործիքներ։ «Նոր կանաչ տեխնոլոգիաների մեջ ներդրումները կարագանան, քանի որ «անցումային շրջանի» ֆինանսավորումը դառնում է ավելի կարեւոր: Հստակ երեւում է քաղաքական աջակցությունը ...
Կարդալ ավելին »ՀՀ բանկային հաճախորդների թիվը կազմել է 4,5 մլն
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ի հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ բանկերի հաճախորդների ընդհանուր թիվը 4,498,543 է։ 2022թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է հաճախորդների թվի աճ 718,941-ով կամ 19.02%-ով։ Մասնավորապես, իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների թիվն աճել է 31.12%-ով կամ 45,559-ով և կազմել 191,974, իսկ ֆիզիկական անձ հաճախորդների թիվն աճել է 18.53%-ով կամ 673,382-ով և կազմել 4,306,569։ Ինչ կայանում է բանկային ...
Կարդալ ավելին »Wildberries-ը գործարկել է ապրանքների վարկանիշի հաշվարկի նոր մեթոդ
Ռուսական խոշորագույն առցանց առևտրային հարթակ Wildberries-ը հայտարարել է ապրանքների վարկանիշի հաշվարկման նոր համակարգի գործարկման մասին։ Այժմ՝ հրապարակումից երեք ամիս անց, ապրանքի մասին ակնարկն օրեցօր կդառնա ավելի ու ավելի քիչ նշանակալից, և դրա ազդեցությունը ապրանքի վարկանիշի վրա կնվազի։ Միևնույն ժամանակ, 15 ամենաթարմ ակնարկները միշտ ավելի շատ կազդեն վարկանիշի վրա, քան մյուսները: Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, թարմացումը թույլ կտա պահպանել ընթացիկ ...
Կարդալ ավելին »Սիգարետի արտադրությունն աճել է 23.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 31,358.4 մլն հատ սիգարետ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 23.1%-ով։ 2022թ.-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021թ.-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020թ.-ին արձանագրվել է անկում 16.8%-ով, արտադրվել է 28,171.4 մլն հատ սիգարետ։ 2019թ.-ին արձանագրվել է աճ ...
Կարդալ ավելին »Bloomberg․ Եվրոպայում գազի գինը շարունակում է իջնել վերականգնվող էներգիայի շնորհիվ
Գազի գինը Եվրոպայում 2023թ. իջել է 60 տոկոսով՝ 2022թ. բարձրակետի համեմատ, նվազումը շարունակվում է հիմնականում գազի ռեկորդային պաշարների եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների շնորհիվ, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։ Չնայած պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմանը անցած տարվա հոկտեմբերին եւ իրավիճակին Կարմիր ծովում՝ հեղուկացված բնական գազի գինը Եվրոպայում շարունակում է իջնել։ Bloomberg-ը այս երեւույթը բացատրում է գազի ռեկորդային պաշարներով, լայն ներդրումներով էներգիայի վերականգնվող աղբյուրներում, ինչպես ...
Կարդալ ավելին »Ռուսաստանը դարձել է Չինաստան նավթի ամենամեծ արտահանողը
Չինաստանը 2023 թվականին Ռուսաստանից նավթի ներկրման ծավալն ավելացրել է 24 տոկոսով՝ հասցնելով 107 մլն տոննայի: Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Չինաստանի մաքսային գլխավոր վարչության վիճակագրությանը: Օրական միջին արտահանումը 2023 թվականին կազմել է 293 հազար տոննա՝ նախորդ տարվա 236 հազար տոննայի դիմաց: Նշվում է, որ ռուսական նավթի համար Պեկինի ծախսերը, չնայած մատակարարումների զգալի աճին, ավելացել են ընդամենը 3.5 տոկոսով: Ավելի ...
Կարդալ ավելին »Դոլարը՝ միջազգային վճարումներում առաջատար արժույթ
Միջազգային վճարումներում ֆունտի մասնաբաժինը 2023 թվականի դեկտեմբերին նվազել է 0.23 տոկոսային կետով՝ մինչև 6.92%՝ ամենահայտնի արժույթների վարկանիշում զբաղեցնելով երրորդ տեղը։ Բրիտանական արժույթի նախկին նվազագույնը գրանցվել է հունիսին՝ 6.88%: Այս մասին են վկայում SWIFT միջազգային համակարգի տվյալները։ Միաժամանակ դոլարի տեսակարար կշիռն աճել է 0.46 տոկոսային կետով՝ հասնելով 47.54%-ի՝ նոյեմբերի 47.08%-ի դիմաց: Դոլարը վարկանիշում առաջատարն է։ Եվրոյի մասնաբաժինը, ըստ հաշվարկների, դեկտեմբերին կազմել ...
Կարդալ ավելին »ՀՀ բանկերի շահույթը 2023-ին կազմել է մոտ 586 միլիոն դոլար
Ներկայացնում ենք «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում: Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2023 թվականի համար: Զուտ շահույթ 2023 թվականի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 230 մլրդ ՀՀ դրամ, ինչը 32.5 մլրդ ՀՀ դրամով, կամ 12%-ով պակաս է, քան 2022 թվականի ընթացքում գրանցած արդյունքը։ Բացի ...
Կարդալ ավելին »Բանկային համակարգում արձանագրվել է ակտիվների, պարտավորությունների եւ կապիտալի աճ
Հայաստանյան բանկերը 2023թ. չորրորդ եռամսյակում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 9.3%-ով, պարտավորությունները՝ 8.7%-ով, կապիտալը՝ 12.7%-ով: Ներկայացնում ենք 2023թ. չորրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը: Ակտիվներ ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2023թ. չորրորդ եռամսյակում 2022թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 9.3%-ով՝ կազմելով 9 193.74 մլրդ դրամ: ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ